Yerevan, 04.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Գյու­ղատն­տե­սու­թյան ոլոր­տում անկ­ման գոր­ծըն­թա­ցը կշա­րու­նակ­վի». խնդիր­նե­րին խոր­քա­յին լու­ծում­ներ չեն տրվում. «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» թերթը գրում է․ 

Օրերս էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը հանդիպեց լրագրողների հետ՝ ամփոփելու 2019 թվականին կատարված աշխատանքները և ներկայացնելու մեկնարկած տարում իրականացվելիք ծրագրերը։ 

Անդրադարձ կատարվեց նաև գյուղատնտեսության ոլորտին։ Փորձագետները նախորդ տարվանից ահազանգում են՝ ոլորտի ցուցանիշներն անկում են ապրում, իսկ իրականացվող ծրագրերն ակներև արդյունք չեն արձանագրում։ 

Նախարարը նշեց, որ նախորդ տարվա 9 ամսվա արդյունքներով գյուղատնտեսության ոլորտում ունեցել ենք 4 տոկոս անկում և չնայած, որ 3 ամսվա արդյունքները դեռ չեն հրապարակվել, դրանք չեն կարող ակնհայտ դրական փոփոխությունների հանգեցնել առկա թվերի հարցում։ 

«2019 թվականին 2018 թվականի համեմատ կունենանք ավելի ցածր ցուցանիշներով ամփոփված տարի։ Այստեղ կա երկու գործոն։ Առաջինը կապված է հաշվառման հետ, երկրորդն այն է, որ մեր գյուղատնտեսությունը դեռ չունի այն արդյունավետությունը, որ կարճ ժամանակահատվածում արձանագրի աճի բարձր տեմպեր։ 

Անհրաժեշտ է, որ գյուղացիական տնտեսություններն այնքան ուժեղ լինեն, որ վարեն մրցունակ տնտեսություն։ 

Դրան են ուղղված ծրագրերը և ռեֆորմները, որոնք պետք է իրականացնենք։ 

Հատկապես կարևոր է հողային ռեֆորմը, որովհետև առանց արդյունավետ ռեսուրսօգտագործման շրջանակի, ինչպիսի տեխնոլոգիաներ էլ որ կիրառվեն, կունենան միայն սահմանափակ ազդեցության պոտենցիալ»,-ասել էր նախարարը։ 

Ագրարագյուղացիական միավորում ՀԿ-ի նախագահ Հրաչ Բերբերյանը նշում է՝ նախարարին շատ է հարգում, տնտեսագիտությանը տիրապետող անձնավորություն է։ Բայց շեշտում է՝ գյուղատնտեսության ոլորտում անկումը խորացավ, երբ որոշվեց, որ այլևս գյուղնախարարություն՝ որպես առանձին կառույց, չենք ունենալու։ 

«Մեծագույն սխալն էր, որ գյուղատնտեսության նախարարությունը մտավ էկոնոմիկայի նախարարության կազմի մեջ։ Սա, իհարկե, նախարարի մեղքը չէր, այլ կառավարության։ Այդպես էլ չիմացանք՝ ո՞ր «խելոքն» էր, որ միավորեց նախարարությունները։ Ի վերջո, մեկն արտադրող, մյուսն արտահանող նախարարություն է։ 

Ի դեպ, նույն ԱՄՆ-ում գյուղնախարարությունը երկրորդն է՝ պաշտպանության նախարարությունից հետո։ 

Կարծում եմ, որ սխալը հենց այդտեղից է գալիս, և այն քաոսային վիճակը, որն այսօր ունենք, կբերի նրան, որ անկման գործընթացը կշարունակվի։ Մարզպետարանները և գյուղվարչությունները շատ թույլ են, եթե առաջ նախարարության վերահսկողությունը և համագործակցությունը կար, հիմա դա էլ չկա։ Ամեն ինչ մնացել է ինքնահոսի։ 

Գյուղապետներին մնում է միայն հաշվետվություններ «նկարել», ինչն էլ արվում է։ Համոզված եմ, որ գյուղապետներից շատերը չեն իմանում, թե իրենց գյուղում քանի լիտր կաթ է արտադրվել, բայց հաշվետվություն են տալիս։ Էլ չեմ խոսում խոշորացված համայնքների մասին։ 

Նույն վիճակն է մսի, բանջարեղենի արտադրության դեպքում։ Տեղում դոփում է գյուղատնտեսական վնասատուների դեմ պայքարը, ոչ ոք ոչինչ չի անում, անասնապահությունը կաղում է։ Այն ծրագրերը, որոնք կառավարությունն իր ուշադրության կենտրոնում պետք է պահեր, այսօր հակառակը՝ ուշքն ու միտքը վարկեր տալն է։ 

Մենք դրանով ոչ թե գյուղացուն ենք օգնում, այլ բանկերին ենք հարստացնում։ Սուբսիդավորման վարկերի անունը դրել ենք գյուղացու համար, բայց այդ վարկերի միջոցով բանկերն են հարստանում։ 

Այնպես որ, ձախողված է նաև սուբսիդավորման ծրագիրը։ 

Որքան հասկանում եմ, պատմության գիրկն են անցնում սմարթ անասնաֆերմաները։ Ապահովագրությունը ձախողված է, որովհետև ռիսկայնությունը բարձր է։ 

Քանի դեռ չունես ոռոգման կայացած համակարգ, բույսերի պաշտպանության համակարգ, կարկտային պաշտպանություն, անասնաբուժություն, չես կարող ապահովագրություն անել։ Սա, կարծես թե, փող «լվանալու» տեղ լինի»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Բերբերյանը։ 

Նա անդրադառնում է նախարարության ներկայացրած՝ խոշոր եղջերավորների հաշվառման նախագծին։ «Մի ուրիշ «խելոք» նախարարությունում նոր գաղափար է մտցրել՝ խոշոր եղջերավորների հաշվառում։ 

Կենդանիների անձնագրավորումը և ոչ թե հաշվառումը լուրջ, ծավալուն աշխատանք է։ Դա չի նշանակում բերել, կենդանու ականջին համար կախել և ասել՝ հաշվառում ենք արել։ Նույն բանը մի քանի տարի առաջ ֆրանսիացիներն արեցին Արմավիրում, գումարներն ուղղակի ծախսեցին ու թողեցին, գնացին»,-նշում է մեր զրուցակիցը։ 

Բերբերյանը կրկին անդրադառնում է կարտոֆիլի և հացազգիների ցանքատարածությունների նվազեցմանը։ «Ինչո՞ւ նախարարին չեն զեկուցում, որ վերջին 5-6 տարում կարտոֆիլի ցանքատարածությունները տարբեր տարածաշրջաններում մինչև 30 տոկոս պակասել են, ինչո՞ւ չեն ասում, որ պակասել են հացազգիների ցանքատարածությունները։ 

Ինչո՞ւ դրա մասին չեն խոսում։ Ինչո՞վ են զբաղված փոխնախարարները։ Կամ՝ մեկ ուրիշ հարց։ 

Անցած տարի 10 հեկտար մորմազգու ցեցի դեմ պայքարի համար նախարարությունը ծախսել է 11 միլիոն դրամ, որն իրականում կես կամ մեկ միլիոնանոց աշխատանք էր»,-ընդգծում է ագրարագյուղացիական միավորում ՀԿ-ի նախագահը։ 

Հետաքրքրվում ենք՝ տարեսկիզբ է, նախարարությունից կա՞ն քննարկումների, համագործակցության առաջարկներ առկա խնդիրներին լուծում տալու նպատակով։ «Նախարարությունը կամ ծրագրեր գրողները միշտ խուսափում են մեզ հետ հանդիպելուց։ Ե՞րբ և ո՞վ որոշեց վարկավորել սմարթ անասնաֆերմաները, քննարկում եղա՞վ։ 

Ոչ։

 Գոնե էթիկայի համար մի քանի քննարկում կազմակերպեին։ Անցած տարի Ազգային ժողովում փոխնախարարը հայտարարեց՝ քննարկել ենք ակադեմիայի ուսանողների հետ։ Այսինքն՝ էլ մարդ չէ՞ր մնացել, ուսանողների հետ էին քննարկել»,-ասում է Բերբերյանը։

 Նա նշում է՝ գյուղատնտեսության ոլորտում զգալի արդյունք ունենալու համար պետք է ոլորտի զարգացման հստակ ծրագիր ունենալ։ Եղանակային պայմաններից ելնելով՝ որոշակի կանխատեսումներ են արվում՝ կապված սպասվող բերքի հետ։ 

«Հիմնականում աշնանացան ցորենն է վնասված, որովհետև այնտեղ արտամղման գործընթաց կա։ Համենայն դեպս, մնացածը բարվոք վիճակում է։ Չի կարելի ֆերմերների մոտ խուճապային տրամադրություն ստեղծել։ Տարին դեռ վտանգավոր չէ։

 Կա նաև ջրի կուտակման խնդիր ջրամբարներում։ Վարչապետն ինքն ասաց, որ 150 քրգործ է հարուցված՝ կապված ՀԷԿ-երի հետ, որոնք գերնորմատիվային ծախսեր են կատարել։ 

Բայց, ցավոք, դրանք այսօր էլ աշխատում են, ջրային կոմիտեի ղեկավարները փոխարինում են մեկը մյուսին։ Պետք է մի բան հասկանալ՝ մեզ պետք են մասնագետներ, ոչ թե մարդիկ, որոնք աթոռներ են գրավել, բայց չգիտեն, թե ինչով զբաղվել»,-եզրափակում է Հրաչ Բերբերյանը։ 

Մանրամասները՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։

 

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal