Yerevan, 02.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Նման օրենք­նե­րը կա­րող են հան­ցա­վոր նա­խա­դեպ հան­դի­սա­նալ».ՀՀ իրա­վա­կան հա­մա­կար­գի խա­թար­ման վտան­գը. «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» թերթը գրում է․ 

Սահմանադրական դատարանի դատավորների վաղ կենսաթոշակային համակարգի ներդրման օրինագիծն ամբողջությամբ ընդունվելուց հետո ՍԴ-ի շուրջ առկա ինտրիգները դեռ շարունակություն են ստանում։ Օրենքն արդեն ուժի մեջ է մտնել, և եթե երկամսյա ժամկետում ՍԴ դատավորները հրաժարական տան, մինչև իրենց պաշտոնավարման ժամկետի լրանալը իրենց աշխատավարձի չափով կենսաթոշակ կստանան։ 

ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ Վարդան Այվազյանի հետ խոսել ենք վերոնշյալ օրենքի, դրա հետևանքների մասին, անդրադարձել նաև սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի ստեղծման գործընթացին, Սահմանադրության փոփոխության անհրաժեշտությանը։ 

Անդրադառնալով օրենքին՝ «Փաստի» հետ զրույցում Վ. Այվազյանը նախ շեշտեց. «Փոփոխությունը, որն արդեն օրենքի ուժ է ստացել, իր բնույթով անտրամաբանական ու հակասահմանադրական է։ Սահմանադրական դատարանի դատավորներին վաղաժամ կենսաթոշակի ուղարկելը լուծում չէ։ 

Այո, կան տեսակետներ, որ դա վտանգ է դատական համակարգի խաթարման տեսանկյունից։ Ես ավելին կասեմ. սա վտանգ է ոչ թե դատական համակարգի, այլ ընդհանրապես Հայաստանի Հանրապետության իրավական համակարգի խաթարման տեսանկյունից, որովհետև երբ նման անտրամաբանական, անգամ անբարոյական օրինագծեր են ընդունվում ու ստանում են օրենքի ուժ, դրանք հետագայում կարող են հանցավոր նախադեպ հանդիսանալ՝ նման նոր ու անտրամաբանական օրենքների ընդունման համատեքստում։

 Ինչո՞ւ, որովհետև եթե իշխանություն ես, չի նշանակում, որ ցանկացած երևույթի և սեփական ցանկությունների բավարարման համար կարող ես ցանկացած օրենք ընդունել։ Սահմանադրության 3-րդ հոդվածը հստակ ամրագրում է, որ հանրային իշխանությունները սահմանափակված են մարդու իրավունքներով ու ազատություններով՝ որպես անմիջականորեն գործող իրավունք։ 

Սա Սահմանադրության մեջ ամրագրված իրավունքի գերակայության սկզբունքն է։ Այն կոչված է թույլ չտալ իշխանություններին, որ օրինաստեղծ ոլորտը դարձնեն ազատ թեմայով գրվող շարադրություն»։ 

Խոսելով այն վերապահումների մասին, որոնք մինչ այս արվել էին միջազգային հանրության, մասնավորապես Վենետիկի հանձնաժողովի կողմից, մեր զրուցակիցն այլ տեսանկյունից մոտեցավ հանգամանքին։ 

«Նախ՝ եթե իշխանության լինեի, ինձ համար հիմքը ոչ թե Վենետիկի հանձնաժողովի վերապահումները, այլ բացառապես տրամաբանությունն էր լինելու։ Ինչպես շեշտեցի՝ ի սկզբանե նման փոփոխությունը անբարոյական, հակասահմանադրական ու անտրամաբանական էր։ 

Նման երեք հատկանիշներով բնութագրվող օրենքի վերաբերյալ ցանկացած վերապահում անելը նշանակում է մասնակից դառնալ նշված երեք հատկանիշներով բնութագրվող շքերթին։ Առհասարակ, պետք չէ հալած յուղի պես ընդունել Վենետիկի հանձնաժողովի ամեն մի տեսակետն ու կարծիքը։ 

Այդպիսով մենք, կներեք, մեզ անգրագետ երեխաների տեղ ենք դնում՝ սպասելով, թե ինչ-որ մեծեր երբ մեզ խորհուրդ կտան, որպեսզի դրանցով առաջ շարժվենք»,-ընդգծեց մեր զրուցակիցը՝ կարևորելով մեր իրական տեղը, դերն ու առաքելությունը ինքնուրույն գիտակցելու և հասկանալու անհրաժեշտությունը։ 

Առհասարակ իրավական ոլորտում առողջացում և դրական արդյունքներ արձանագրելու տեսանկյունից Վարդան Այվազյանը խելամիտ ճանապարհի իր պատկերացումն ունի։ 

«Խելամիտ ճանապարհը համալիր գործընթացների ամբողջությունն է՝ սկսած սահմանադրական փոփոխություններից, վերջացրած օպերացիոն գործընթացներով, որոնք կտեղավորվեն տրամաբանության, իրավունքի գերակայության, սահմանադրականության և բարոյականության տիրույթում։ 

Մնացած բոլոր գործողությունները արդեն չի կարելի խելամիտ անվանել»,-ասաց նա։ Մասնագետը վերոնշյալ ճանապարհով առաջնորդվելու իշխանության նախաձեռնողականության ու ցանկության վերաբերյալ դատողություններ անել չցանկացավ, բայց, այդուհանդերձ, շեշտեց. 

«Դիցուք՝ ցանկությունն ու նախաձեռնողությունը շատ մեծ է, բայց դրա փաստացի ունակությունը՝ զրո»։

Ինչ վերաբերում է սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի ստեղծման գործընթացին և Սահմանադրության փոփոխության անհրաժեշտությանը, Վարդան Այվազյանը նշեց. 

«Սահմանադրական փոփոխությունների հրամայական այսօր կա, ըստ որի՝ Սահմանադրություն պետք է փոխվի՝ ընդհուպ մինչև միանգամայն նոր Սահմանադրություն գրվի»։ 

Այնուամենայնիվ, սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովի ձևավորման գործընթացի մասով Վարդան Այվազյանը վերապահումներ ունի։ 

«Եթե հանձնաժողովի ձևավորման գործընթացին նայենք ոչ մասնագիտական աչքերով, առաջին հայացքից բավականին ժողովրդավարական, բավականին բարի նպատակներ հետապնդող գործընթաց է։ 

Իրականում, սակայն, սա քողարկված գործընթաց է, ըստ որի, նախորդ իշխանությունների հանցավոր նախադեպով փոփոխվող սահմանադրությունները միտված լինեն ոչ թե պետականության որակական զարգացմանը, այլ բարձրացնեն գործող իշխանությունների հարմարավետությունը։ Մանրամասնեմ. 

ի պաշտոնե մոտ 15 անդամ պետք է լինի հանձնաժողովում։ 

Այս առումով ես որևէ առարկություն չունեմ։ 

Բայց հանձնաժողովում լինելու են նաև մեկական ներկայացուցիչներ ԱԺ խմբակցություններից, իսկ հասարակական կազմակերպությունների երկու ներկայացուցիչներն ու վեց իրավաբան գիտնականները պետք է մրցութային հիմունքներով ներգրավվեն այդ հանձնաժողովի կազմում։ Մրցույթը անցկացվում և որոշում է կայացվում արդարադատության նախարարության մակարդակով։ 

Հանձնաժողովի ձևավորման գործընթացը այս առումով իջեցվել է շրիշակից ցածր մակարդակի։ Ինչո՞ւ եմ այդպես կարծում։ Տեսեք՝ ընդհանրապես իշխանությունների երեք թևեր ունենք՝ օրենսդիր, գործադիր, դատական և դրանցից դուրս գտնվող ՀՀ նախագահի ինստիտուտ։ 

Բոլոր դեպքերում այդ հանձնաժողովի ձևավորման գործընթացը պետք է լինի ՀՀ նախագահի մակարդակով, որովհետև ՀՀ նախագահի թիվ մեկ առաքելությունը և իմաստը ի պաշտոնե Սահմանադրության երաշխավորը լինելն է։ 

Այլ է խնդիրը, որ 2015 թվականին մեր իրականության մեջ այդ ամենը փոշիացրեցին, նենգափոխեցին ու խեղաթյուրեցին։ Այնուամենայնիվ, նախագահի ինստիտուտը հենց այդ առաքելությամբ է իմաստավորվում։ 

Եթե վերցնենք ՀԿ-ների երկու ներկայացուցիչների, 6 իրավաբան գիտնականների՝ մրցութային հիմունքներով ներգրավելու հանգամանքը, ապա սա միայն բավարար է, որ արդարադատության նախարարությունը ընտրի հենց այն կամակատարներին, որոնք, լինելով հանձնաժողովի անդամներ, պատրաստ են ստորագրել ցանկացած անհեթեթ Սահմանադրության տեքստի տակ և ինքնահաստատվել որպես Սահմանադրության համահեղինակներ։ Էլ չեմ ասում չինովնիկների մասին։ 

Սա մանկապարտեզի մակարդակի անլուրջ դրսևորում է, ու նման կերպ մշակվող Սահմանադրությունը իր արդյունավետության, որակականության և հաջողության առումով արդեն իսկ դատապարտված է ձախողման։ Որևէ արժանապատվություն ունեցող մարդ, էլ չեմ ասում մասնագետ, իրեն թույլ չի տա մասնակցել այդ մրցույթին»,ասաց մեր զրուցակիցը։ 

Նրա խոսքով, եթե իրականում Սահմանադրությունը բարեփոխելու ցանկություն կա, Հայաստանի նման փոքր երկրում դժվար չէ ճանաչել ռեալ մասնագետներին։ 

«ՀՀ նախագահը կամ վարչապետը պետք է ճանաչեն, ընտրեն նրանց, ստանան նրանց համաձայնությունը և հետամուտ լինեն երկրի իրավական համակարգի կատարելագործմանը։ 

Կարծում եմ՝ մանկապարտեզի մակարդակով նման ընթացակարգը, դրանից բխող գործընթացն ի վերուստ միտված է գործող իշխանության հարմարավետության բարձրացմանը։ Սա է ամբողջ խնդիրը»,-եզրափակեց մեր զրուցակիցը։

Մանրամասները՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։

 

 

Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer