Yerevan, 03.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Մարդ­կանց կեն­սա­մա­կար­դա­կը և եկա­մուտ­նե­րը էա­պես ավե­լի բարձր պետք է լի­նեն ի հայտ եկող գնա­ճից». «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» թերթը գրում է․ 

Կան երևույթներ, որոնք գնաճային որոշակի ճնշում են առաջացնելու տնտեսության մեջ։ Այս կարծիքին է տնտեսագետ Կառլեն Խաչատրյանը, որի հետ զրուցել ենք գնաճի ռիսկերի, արդեն իսկ գրանցված որոշակի թանկացումների, դրանց հետևանքների մասին, անդրադարձել նաև տնտեսության իրավիճակին։ 

«Թեև տարին նոր է սկսվել, բայց դեռ անցած տարվա վերջին մենք պարբերաբար խոսել ենք 2020 թվականին հնարավոր թանկացումների և տնտեսության մեջ գնաճային ճնշումների ի հայտ գալու մասին։ ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությամբ պայմանավորված՝ 2020թ. հունվարի 1-ից մի շարք ապրանքատեսակների մաքսատուրքերը բարձրացվել են, ինչը վերաբերում է նաև պարենային ապրանքներին ու սննդամթերքին։ 

Մոտ 700 անուն ապրանքախմբի մաքսատուրքերը բարձրացել են, ինչն անխուսափելիորեն հանգեցնելու է դրանց գների բարձրացմանը։ 

Ուզենք, թե՝ ոչ, այդ հանգամանքը տնտեսության մեջ գնաճային երևույթներ է ի հայտ բերելու։ Այլ խնդիր է, որ կենտրոնական բանկն իր դրամավարկային քաղաքականությամբ փորձի գնաճը պահել թիրախավորված՝ 4 +/-1 տոկոսի շրջակայքում»,-«Փաստի» հետ զրույցում ասաց տնտեսագետը։ 

Այդուհանդերձ, Կառլեն Խաչատրյանը շեշտեց, որ տնտեսության մեջ ի հայտ եկող գնաճային ճնշումները պետք չէ շատ բացասաբար ու կրիտիկական դիտել. 

«Ինչ-որ իմաստով դա տնտեսության բնականոն գործընթացների հետևանք է։ 

Շատ ավելի կարևոր է այն, որ մարդկանց կենսամակարդակը և եկամուտները էապես ավելի բարձր լինեն ի հայտ եկող գնաճից։ 

Այս պարագայում կառավարությունը կկարողանա հասնել բարեկեցության աճի։ Պատահական չէ նաև այն, որ գնաճի կարգավորման խնդիրներով ոչ թե կառավարությունն է զբաղվում, այլ ԿԲ-ն։ Կառավարությունն իր սոցիալ-տնտեսական քաղաքականությամբ պետք է փորձի համարժեք եկամուտներ ապահովել։ 

Այսինքն, կառավարության խնդիրը ոչ թե գնաճը զսպելը կամ չեզոքացնելն է, այլ այնպիսի սոցիալ-տնտեսական քաղաքականություն իրականացնելը, որի արդյունքում գնաճի փաստացի ազդեցությունը մարդկանց կենսամակարդակի վրա կլինի չնչին կամ առհասարակ չի նկատվի»։ 

Անդրադառնալով նախորդ տարվա տնտեսական ցուցանիշներին ու մարտահրավերներին՝ տնտեսագետը նշեց. «Հիմնական խնդիրն այն է, որ, ցավոք, դեռևս հստակ ու երկարաժամկետ ծրագրեր չենք տեսնում։ Քանի դեռ այդ ռազմավարական նպատակադրումները չկան, մեր կառավարության գործունեությունը միտված է լինելու պարզապես հընթացս ի հայտ եկող խնդիրներին լուծումներ տալուն կամ իրավիճակային որոշումներ կայացնելուն։ 

Բայց սա չի կարող որևէ էական տեղաշարժ ապահովել տնտեսական գործընթացներում։ Մենք թե՛ այսօր, թե մեկ՛ տարի, թե՛ դրանից առաջ գոնե 5-10 տարվա պլանավորմամբ երկարաժամկետ ծրագրերի մշակման կարիք ենք ունեցել։ 

Փաստացի, ստացվում է այնպես, որ մեր երկրում իրականացվող տնտեսական քաղաքականության հիմքում ընդամենը քայլեր են՝ ուղղված այդ պահին որևէ իրավիճակից դուրս գալուն կամ այդ պահին համարժեք որևէ լուծում գտնելուն։ 

Իմ կարծիքով, թերևս դա է պատճառը, որ մենք մեր վերլուծություններն անում ենք առավելապես տարվա կտրվածքով՝ հիմքում դնելով պետական բյուջեի եկամուտները կամ ծախսերը։ Ի վերջո, պետական բյուջեն ընդամենը մեկ տարվա պլանավորում է ենթադրում, և այն ցուցանիշները, որոնք կան բյուջեի հիմքում, պարզապես տվյալ ընթացիկ տարվա իրողություններին են առնչվում։ 

Բայց ամբողջ խնդիրն այն է, որ մենք ռազմավարական պլաններ չենք կարողանում մշակել և իրականացնել, ինչը հնարավոր կդարձնի տնտեսության մեջ արմատական փոփոխությունների արձանագրումը, ինչի կարիքը մենք ունենք։ Որքան էլ խոսենք այն մասին, որ այս տարի բյուջեում սոցիալական ծախսերը տասը տոկոսով ավելացել են կամ նախատեսվում է ավելացնել նաև եկամուտները, միևնույն է, այդ ամենը հիմք չի տալիս երկարաժամկետ հատվածում կանխատեսում անելու համար, քանի որ դրանք ընթացիկ խնդիրներ ու լուծումներ են։ 

Ըստ իս, մեր տնտեսության մեջ արմատական վերափոխումների համար կառավարությունը առաջին հերթին պետք է մտածի երկարաժամկետ ծրագրերի պլանավորման մասին՝ միաժամանակ դնելով հստակ թիրախներ ու նպատակներ։ Հակառակ դեպքում ունենալու ենք այն, ինչ ունենք»։ Վերադառնալով գնաճին՝ տնտեսագետը շեշտեց. 

«Համոզված եմ, որ ԿԲ-ն միանշանակ կարողանալու է իր դրամավարկային քաղաքականության միջոցով գնաճը պահել այն տիրույթում, որը թիրախավորել է։ Այսուհանդերձ, խնդիրն այդքան գնաճի կոնկրետ ցուցանիշը չէ, որ տարին, օրինակ՝ փակեցինք 3 կամ 1 տոկոսանոց գնաճով։ 

Ավելի մեծ նշանակություն ունի հատկապես առաջին անհրաժեշտության ապրանքների, լայն սպառման ապրանքների գների բարձրացումը, որովհետև մենք տարեվերջին կարող է ունենանք մեկ տոկոսանոց գնաճ, բայց պարենային ապրանքների մասով գնաճը, ենթադրենք, 15 տոկոս լինի։ 

Սա կարևոր է այնքանով, որ հենց այդ ապրանքներն են ազդում մարդկանց սոցիալական վիճակի վրա՝ ուղղակիորեն նվազեցնելով իրական սպառման ծավալները։ 

Ըստ իս՝ թե՛ ակցիզային հարկի բարձրացումը, որը վերաբերում է ծխախոտին, ալկոհոլային խմիչքներին, թե՛ ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությամբ պայմանավորված մաքսատուրքերի բարձրացումն ազդեցություն են ունենալու։ 

Բացի այդ, դեռ անցած տարվա վերջից խոսվում է գազի հնարավոր թանկացման մասին։ Եթե գազի գինը բարձրանա, ապա այդ հանգամանքը կնպաստի հացամթերքի և այլ ապրանքների գների բարձրացմանը»։ Հնարավոր գնաճի համատեքստում դիտարկելով կենսաթոշակների 10 տոկոս բարձրացումը՝ տնտեսագետը նշեց. 

«Դա ողջունելի քայլ է, որովհետև գաղտնիք չէ, որ հատկապես կենսաթոշակ ստացող անձանց վիճակը բավականին ծանր է։ 

Թեպետ սա ողջունելի քայլ է, բայց, իմ խորին համոզմամբ, կենսաթոշակների մինչև 10 տոկոս բարձրացումը էական սոցիալական խնդիր չի լուծելու»։

Մանրամասները՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։

 

General Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank