Yerevan, 02.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Ամա­նորն ան­ցել է, հի­մա ար­դեն բնակ­չու­թյա­նը կա­րե­լի է նա­խա­պատ­րաս­տել գա­զի գնի թան­կաց­մա­նը. «Փաստ»

ANALYSIS

«Փաստ» թերթը գրում է․ 

Գազի գնի հարցը հանրության համար ամենանուրբ թեմաներից մեկն է, քանի որ այն ուղղակի ազդեցություն ունի մեր երկրի սոցիալ-տնտեսական իրավիճակի վրա։ Այդ է պատճառը, որ 2018 թվականից խոսվում է ռուսական կողմի հետ բանակցությունների և ամեն գնով գազի գնի թանկացումից խուսափելու անհրաժեշտության մասին։ Այնուամենայնիվ, ռուսական «Գազպրոմը» 2019թ. հունվարի 1–ից բարձրացրեց գազի գինը Հայաստանի համար` հազար խմ-ի դիմաց 150 դոլարի փոխարեն սահմանելով 165 դոլար։ 

Չնայած այս հանգամանքին՝ ՀՀ–ում ներքին սակագինը մնաց անփոփոխ և բարձրացումը ներքին օպտիմալացման հաշվին պարտավորվեց փոխհատուցել «Գազպրոմ Արմենիան», որը զբաղվում է Հայաստանի ներքին շուկայում գազամատակարարմամբ։ 

Ըստ էության, սպառողների համար գազի սակագինը մնաց 2018 թվականի մակարդակի վրա։ Ստացվում է, որ իրականում գազը թանկացավ, սակայն բնակչությունը որոշակի ժամանակով չկրեց դրա թանկացման ազդեցությունը։ Սակայն «Գազպրոմ Արմենիան» ստիպված եղավ այդ լրացուցիչ բեռը վերցնել իր վրա: 

Ուստի դրանով էր պայմանավորված, որ անցած տարվա ընթացքում ընկերությունը հայտարարում էր, թե պատրաստվում է օպտիմալացումներ կատարել և կրճատել աշխատակիցներին։ Անգամ խոսք էր գնում ընկերությունը մոտ 50 տոկոսով օպտիմալացնելու և շուրջ 1000 միավորով հաստիքացուցակը կրճատելու մասին: 

Նաև խոսակցություններ կային ներդրումային ծրագիրն արմատապես վերափոխելու մասին, ինչը անվտանգության ապահովման առումով ռիսկեր կարող էր առաջ բերել։ Սակայն այսպիսի իրավիճակի ստեղծումը չխանգարեց, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2019 թվականի մայիսին ՌԲԿ-ին տված հարցազրույցում հայտարարի, թե կարծում է, որ ռուսական գազի գինը նվազեցնելու տեղ կա: 

Իհարկե, ՀՀ իշխանությունները շահագրգռված են, որ Հայաստանում գազի գինը չբարձրանա և չազդի ապրանքների ինքնարժեքի վրա, սակայն թե որքանով են դրանք իրատեսական, հարցի մեկ այլ կողմն է։ Եվ, ըստ այդմ, ողջ 2019 թվականի ընթացքում հայկական և ռուսական կողմերի միջև բանակցությունները շարունակվեցին։ 

Բնակչության շրջանում լուրջ անհանգստություններ կային, թե գազի գինը կարող է հենց 2020 թվականի հունվարից բարձրանալ, սակայն փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հավաստիացրեց, որ Ռուսաստանի կառավարության և «Գազպրոմ» կորպորացիայի հետ բանակցությունները շարունակվում են եռակողմ ձևաչափով, և Հայաստանում գազի սակագինը մինչև 2020 թվականի ապրիլի 1-ը չի բարձրանա։ 

Սրանով ՀՀ իշխանությունները փորձում էին բնակչությանը նախապատրաստել, որ գազի գնի բարձրացում լինելու է, բայց ոչ ձմռան ամիսներին, երբ բնակչության կողմից մեծ քանակությամբ գազ է սպառվում։ 

Իսկ 2019 թվականի վերջին ռուսական «Գազպրոմ էքսպորտ» ընկերությունն ու «Գազպրոմ Արմենիան» ստորագրեցին պայմանագիր, ըստ որի, հայկական կողմին տրվող ռուսական երկնագույն վառելիքի գինը 2020 թ.-ին սահմանի վրա կլինի 2019-ի գնային տրամաբանության մեջ և չի թանկանա։ Ավելին, դեկտեմբերի 31-ին Նիկոլ Փաշինյանն էլ ավետիս տվեց, թե ՌԴ նախագահի հետ քննարկել են այդ հարցը: Դե, բնական է, Ամանորի շեմին չարժեր մարդկանց տրամադրությունները գցել, դա շատ մեծ հարված կլիներ իշխանության վարկանիշին:

 Եվ իշխանության սատելիտները սկսեցին հեգնել բոլոր նրանց, ովքեր անհանգստություն էին հայտնում գազի գնի բարձրացման հետ կապված, իշխանականները նախամանորյա PR էին կազմակերպել: Մի խոսքով՝ «մե ծիծաղ, մե ուրախություն»...

 Մարդկանց մեջ հույսեր առաջացան, թե այս ամենը նշանակում է, որ 2020 թվականի ընթացքում կապույտ վառելիքի գինը չի բարձրանա, սակայն դա այդպես չէ, քանի որ գազն արդեն թանկացել է, ուղղակի դա դեռևս սպառողների վրա չի ազդում։

 Եվ պատահական չէ, որ ՀԾԿՀ նախագահ Գարեգին Բաղրամյանը հայտարարեց, թե չի բացառվում, որ «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը հայտ ներկայացնի հանձնաժողով՝ սպա ռ ո ղի հա մար գազի սակագինը բարձրացնելու համար: «Սահմանին 15 դոլարով գինը բարձրացել է, իսկ հաշվարկային առումով 30 դոլարով է բարձրացել, որովհետև այսօրվա գործող սակագներով շուրջ 15 դոլար «Գազպրոմն» իր վրա է վերցրել: 

Այսինքն՝ գործող գները պայմանականորեն 135 դոլար սահմանային գնի վրա են հիմնված: Այսինքն՝ այսօր խոսք է գնում այն մասին, որ շուրջ 30 դոլար արդեն հաշվարկային առումով սահմանին գինը բարձրացել է»,- ավելացրել է հանձնաժողովի նախագահը: Ի դեպ, երեկ այս տեղեկությունը հաստատեցին նաև «Գազպրոմ Արմենիա» ընկերությունում: 

«Չի բացառվում, որ ընկերությունը կդիմի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով համապատասխան հայտով»,-տեղեկացրել են ընկերությունից: 

Իսկ իշխանականները շարունակում էին գլուխը թաղել ավազի մեջ «այս պահին» ձևակերպման «կրուտիտով»: 

Մի խոսքով, բացառված չէ, որ արդեն ապրիլից (կամ հունիսի 1-ից) ականատես լինենք գազի գնի բարձրացմանը՝ տարբեր լուրերով 5-10 դրամի սահմաններում, որը անխուսափելիորեն հանգեցնելու է Հայաստանում ապրանքերի թանկացման, բարդացնելու է երկրի սոցիալ-տնտեսական իրավիճակը, նոր հարված է հասցնելու մարդկանց գրպանին: 

Եվ հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերջին շրջանում իշխանությունների հանրային վարկանիշի նվազում է նկատվում, ապա այսպիսի իրավիճակի ստեղծումը կառավարության համար լուրջ խնդիրներ է ստեղծելու։ Բացառված չեն նաև բողոքի տարբեր դրսևորումները։

Մանրամասները՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։

 

Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer