Yerevan, 05.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Ես ուզում էի սիրել, երեւի այդ պատճառով էլ նա եկավ». Լեւոն Հարությունյան

PHOTO

Առավել մանրամասն՝՝Այստեղ

Լեւոն Հարությունյանը աշխատանքային դադարներ գրեթե չի վերցնում ո՛չ ֆիլմերից, ո՛չ սերիալներից, ո՛չ էլ ներկայացումներից, ավելին՝ դերասանը նաեւ վարում է բազում միջոցառումներ։ Ծննդյան տարեդարձին ընդառաջ՝ նա անկեղծացել է BRAVO.am-ի հետ զրույցում: Դերասանի 53-ամյակը կլրանա հունվարի 19-ին:

-Ինչպե՞ս նշեցիք Ամանորը:

- Լավ է, որ այս տոնին մենք ազգովի մի բան ենք անում եւ մի բան ենք ուզում, այդ պահը կարեւոր է եւ գնահատելի, բայց չեմ սիրում, երբ դրանում ձեւականություն է լինում եւ պարտավորություններ: Այս Ամանորն ինձ համար առանձնահատուկ էր. այն անցկացրել եմ քնած, Հայաստանից դուրս եւ ամենակարեւորը՝ որդուս հետ։

-Հետաքրքիր է, որ մանուկների սիրելի դերասանը (Լ. Հ.-ն վարել է մանկական «Յո-յո շոու» հաղորդաշարը) երբեք հանդես չի եկել Ձմեռ պապի կերպարով։

- Այո, եւ դա պատահական չէ. ես չեմ սիրում խաբել: Երբ տղաս ութ տարեկան էր, ասացի՝ Ձմեռ պապ չկա, եւ դա արեցի մեկ բանի համար, որ 12 տարեկանում նա սթրես չապրի։ Միգուցե շատերը մեղադրեն, բայց այդպես եմ վարվել եւ ասեմ՝ չեմ էլ զղջում։

Լեւոն Հարությունյանը


- Ինչպիսի՞ն է Ձեր որդին՝ Դավիթը: Իր տեսակով նմա՞ն է Ձեզ։

-Ժամանակ առ ժամանակ նկատողություններ եմ անում... Մի բան է ինձ դուր գալիս՝ որդուս հայացքը, որով ինձ երկար նայում է, եւ լռելու շնորհքը: Այդ հայացքից հասկանում եմ, որ իրավունք չունեմ իր ազատությունը սահմանափակել։ Հասուն տղա է՝ իր ուրույն մտածելակերպով, իր բնավորությամբ։

- Տարեցտարի Ձեզ ավելի երիտասարդ եք Ձեզ զգում, զբաղվածությունն էլ է մեծանում... Գաղտնիքը կասե՞ք։

-Իրականում չեմ մտածում մահվան մասին։ Սա է, որ ինձ ավելի երիտասարդ է պահում։ Երբ լրացավ 50-ամյակս, շատ էի մտածում՝ քիչ մնաց, բայց հետո հասկացա, որ քիչ չի մնացել․ ամեն օրվա մեջ շատը կա, պետք է գնահատել։ Ես այս տարիքում անգամ սիրահարվել եմ։

Լեւոն Հարությունյանը


-Այո՛, Դուք 3 տարի առաջ հանդիպեցիք երիտասարդ մի աղջկա, ով լոլիկով ձվածեղը դարձրեց կծու, իսկ կյանքը՝ քաղցր։ 50 տարեկանում ինչպե՞ս հաջողվեց նորից սիրահարվել։

-Սեր էր, որը պետք է գար։ Այդ ժամանակ պետք է հասկանալ՝ կարող ես ընդունել, թե՝ ոչ։ Ես ուզում էի սիրել, երեւի այդ պատճառով էլ նա եկավ: Ուրախ եմ, որ նա կա իմ կյանքում։ Իհարկե, երբ նոր մարդ է գալիս քո կյանք, իր հետ նոր համեր է բերում՝ քաղցր, դառը կամ ավելի դառը։

- Երջանի՞կ եք։

-Այո, կատարյալ երջանիկ եմ։

- Ասում եք՝ երազանքներ ունենալ չեք սիրում, քանի որ դրանք չիրականացրած ցանկություններն են: Հետաքրքիր է, 53-ամյակի շեմին Ձեր բոլոր ցանկությունները կատարվե՞լ են, թե՞ որոշները դարձել են երազանք։

-Չէ, իհարկե, կան, բայց երբեք չեմ մտածում, թե չեմ կարող իրականացնել, քանի որ միշտ սպասում կա։ Ամեն տարիքում էլ հնարավոր է ամեն բան անել, պետք է պարզապես բանաձեւ գտնել եւ ձգտել։ Երբեմն գալիս է «արդեն ուշ է» միտքը, բայց ես հրաժարվում եմ այդ մտքից։

 


- Խոստովանել եք, որ ունեք բարդույթներ: Որո՞նք են պատճառները, միգուցե ոտքի խնդիրը, որն ուղեկցել է Ձեզ որոշ ժամանակ։

- Բարդույթների հիմքում քիչ իմանալն է, քիչ կրթվելը, քիչ կարդալը։

-Դուք նման խնդիր ունե՞ք։

- Ունեմ: Միգուցե չի զգացվում, բայց երբ զրուցում եմ կիրթ մարդու հետ, ով մեծ պաշար ունի, կամ գնում եմ իրադարձության, որից քիչ եմ տեղեկացված, այդտեղ սահմանափակվում է շփումը, դառնում եմ միայնակ։ Միգուցե ես եմ ինձ այդպիսին դարձրել, միգուցե իմ տեսակն է, չեմ կարող ասել, բայց մի բան եւս նշեմ, որ իմ բարդույթներն ինձ համար թանկ են։

-Ծնվել եք Սասունիկ գյուղում, ճանապարհներին միրգ եք վաճառել միայն մեկ բանի համար, որպեսզի վաստակած գումարով հասնեք Երեւան: Ինչո՞ւ, ի՞նչ կա այստեղ, որ չկար Սասունիկում։

-Երեւանում կար այն, ինչ չկար Սասունիկում. այն, ինչ ունեմ այսօր՝ իմ մասնագիտությունը, իսկ հիմա Երեւանում չկա այն մաքրությունը, որը կա Սասունիկում, եւ որին շատ եմ կարոտում։ Ժամանակ առ ժամանակ իմ դասընկերների, ընկերների հետ հանդիպում ենք, առնում այդ կարոտը: Այսօր որոշ հանգամանքներով պայմանավորված՝ չեմ կարողանում գնալ այնտեղ, բայց ասեմ, որ նրանց շատ կարոտում եմ եւ սիրում։

 


-Մի առիթով նշել եք, որ մարդիկ փոխվել են: Ի՞նչ է պակասում այսօր մարդկանց։

-Այսօր պետք է բարի լինել: Նկատե՞լ եք՝ ինչ շատ է մուննաթը, մարդիկ կորցրել են նաեւ չափի զգացողությունը։ Այսօր դիմացինին սկսել ենք չափել մեր ունեցածով՝ չհասկանալով՝ դիմացինն ինչ ունի։ Սերն է պակասել. մարդիկ չեն կարողանում սիրել միմյանց, իսկ բոլորս սիրո պակաս ունենք։

- Երբ արտերկրում վիրահատեցին Ձեզ, ստիպված էիք որոշ շրջան փռում աշխատել՝ բուլկիի բույրը, հացի համը․․․ Կարոտո՞վ եք հիշում, թե՞ այդ ամենի մեջ տխրություն կա։

- Դա ինձ համար հնարավորություն էր հասկանալու, թե որ ճանապարհով պետք է գնամ, եւ այսօր, որ այստեղ եմ՝ Հայաստանում, եւ զբաղվում եմ իմ շխատանքով, այն ամենի արդյունքն է, ինչի միջով անցել եմ։ Այդ հիշողությունները շատ քաղցր են ինձ համար. երբ հիշում եմ այդ փուռը, բուլկին, բնավ չեմ տխրում։

-2020-ին ի՞նչ անելիքներ ունեք։

- Ուզում եմ մոնոներկայացմամբ հանդես գալ: Ունեմ հատուկ ինձ համար գրված պիես։ Այս տարի ցանկանում եմ անել իմը. մի քիչ դժվար է, բայց հուսով եմ՝ կանեմ։

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal