Yerevan, 04.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Որևէ փո­փո­խու­թյուն ակն­կա­լել դժվար է». ման­կա­պա­տա­նե­կան պար­բե­րա­կան­նե­րը զրկվել են պե­տու­թյան աջակ­ցու­թյու­նից․ «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է․ 

Դեռևս մեկ տարի առաջ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը դադարեցրեց երեք՝ «Կանչ» թերթի, «Ծիծեռնակ» և «Աղբյուր» մանկապատանեկան ամսագրերի ֆինանսավորումը պետբյուջեից։ Նախարարությունը տեղեկացրել էր՝ կհայտարարվի մրցույթ և առաջնահերթությունը կտրվի այն պարբերականին, որը կկարողանա տպագրվել առաջարկվող նվազագույն գումարով։ 

Նշենք, որ դեռևս 1990 թվականի դեկտեմբերի 27-ի՝ ՀՀ Գերագույն խորհրդի նախագահության որոշմամբ պետական հովանավորության տակ էր վերցվել մանկապատանեկան այս պարբերականների տպագրությունը՝ հաշվի առնելով այն, որ մանկական մամուլը պետք է շարունակի իր գոյությունն՝ անկախ շուկայական հարաբերություններից։ 

Ներկայումս «Աղբյուր», նախկինում «Պիոներ» անունը կրող մանկապատանեկան ամսագրի գլխավոր խմբագիր Թադևոս Տոնոյանն ասում է՝ օրերս կրկին դիմել էր ԿԳՄՍ նախարարությանը մի քանի հարցադրումներով, մասնավորապես, թե ե՞րբ է անցկացվելու մրցույթը, արդյո՞ք գործելու են նույն պայմանները, ինչ նախորդ տարի, բացի դա, նախարարությունը հավանական մասնակիցների հետ նախօրոք որևէ հանդիպում անցկացնելո՞ւ է, թե՞ ոչ։ 

«Ինձ հետաքրքրում էին կոնկրետ այս հարցերը։ Իրենք ամսագրերի գրաֆիկի մասին պատկերացում չունեն, թե երբ և ինչպես պետք է դրանք տպագրվեն։ Ինձ հետաքրքրում էին մրցույթի անցկացման ժամկետները, որովհետև, երևի թե, այս տարի էլ փորձենք մասնակցել դրան, եթե, իհարկե, չափորոշիչները փոխված լինեն։ 

Անցած տարի միակ չափորոշիչն ամենաէժան գնային առաջարկն էր, որը շատ անարդար է, որովհետև մեկը մի հոգով ներկայացնում է վեց միլիոնանոց առաջարկ, շահում է, իսկ մենք խմբագրություն ենք, աշխատողներ ունենք՝ նկարիչ, ձևավորող, որից նրանք զուրկ են։ Վերցրեք և նայեք նախորդ տարվա տպագրված աշխատանքները և կտեսնեք, որ նրանք նման աշխատանք չեն արել։ 

Բնականաբար, գնային մեր առաջարկն ավելի մեծ գումար է կազմում՝ հույս ունենալով, որ կհասկանային՝ երեխաների համար և՛ նորմալ ապրանքային տեսքով, և՛ մնացած բոլոր չափանիշներին համապատասխանող ամսագիր, պարբերական պետք է տպագրվի։ Դրա համար մեր ներկայացրած գնային առաջարկն ավելի մեծ է։ 

Անցած ամբողջ տարին գրեցինք այն մասին, որ գնային ամենաէժան առաջարկը որպես չափորոշիչ ընտրելը շատ սխալ է։ Բացի դա, ամսագրերի տպագրությունը միայն տարիքային խմբով բաժանելը ևս վիճելի է։ Առաջարկել էինք թեմատիկ ուղղվածություններով հրատարակում՝ գիտահանրամատչելի, գրական-մշակութային, լրագրողական և այլն»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Տոնոյանը։ 

Նա նշում է՝ անհավասար պայմաններ են։ «Կարծում էի, որ այս տարի, նախքան մրցույթի պայմանները հայտարարելը, հաշվի առնելով ամբողջ տարվա իրադարձությունները, դժգոհությունները, տրամաբանական կլիներ, որ նախարարությունը հավաքեր շահագրգիռ մարդկանց և նիստ տեղի ունենար։ 

Բայց նախարարությունից ստացված պատասխանը ծիծաղելի բան էր։ Այսպես ասած, մարդկային, պարզ հարց էինք տվել, ակնկալում էինք պարզ պատասխան։ 

Մինչդեռ այդ պատասխանից երևում է, թե նախարարությունում ինչ վիճակ է տիրում այն առումով, որ երևի պաշտոնյաները վախենում են առաջին դեմքից ինչ-որ հարց պարզել կամ ներկայացնել, որ նման խնդիր կա։ 

Դրանից երևում է, որ որևէ փոփոխություն ակնկալել դժվար է»,-նշում է մեր զրուցակիցը։

Վերադառնում ենք մրցույթի անցկացման խնդրին։ «ԿԳՄՍ նախարարությունը դեռ անցած տարի հայտարարեց, որ ամեն տարի պետք է պարտադիր մրցույթ անցկացվի։ 

Պատկերացրեք՝ ամեն տարի մի ինչ-որ հիմնարկ երեխաների համար տպագրում է պարբերական, ամեն տարի մեկը, այսինքն արտադպրոցական կրթադաստիարակչական որևէ քաղաքականություն հնարավոր չէ իրականացնել, որովհետև եթե ամեն տարի մեկը պետք է սա անի, ընդ որում, հնարավոր է, ամեն տարի տարբեր մարդիկ շահեն այդ մրցույթում, այդտեղ քաղաքականություն մշակել հնարավոր չէ։ 

Սրանք էին նաև հիմնական խնդիրները, որոնց շուրջ ուզում էինք զրուցել, քննարկել նախարարության հետ։ Այսքան իրադարձություններից հետո, երբ բազմաթիվ հոդվածներ, հարցազրույցներ, հեռուստահաղորդումներ եղան, կարելի է մարդկանց կանչել, ասել՝ մեկ տարի անցավ, ի՞նչ կարելի է անել, որ մրցույթն ավելի արդար լինի, դուք էլ չդժգոհեք, բայց դա չի արվում։ Կարծում եմ, որ այնտեղ անտեղյակ մարդիկ են աշխատում, այս հարցերը կարգավորում։ 

Իմացողներն էլ, երևի թե, վախենում են ձայն հանել, կարող է գործից ազատեն։ Այդպիսի հոտ է գալիս այդտեղից։ Մի բան էլ ասեմ մրցույթների վերաբերյալ։ Դրանք սուտ բաներ են, որովհետև իրենց ընկերները, ծանոթները, կուսակիցներն են այդ հանձնաժողովների անդամները։ Նայեք գրական մամուլի համար գումարային բաժանումը։

 Տպագիր պարբերականներ կան, որոնց տրված է մեկ միլիոն 200 հազար դրամ, ինչպես, օրինակ, ազգային փոքրամասնությունների թերթերին, և կան կայքեր, որոնք ստանում են 4 միլիոն 800 հազար դրամ։ Պարզ չէ՞, որ այստեղ խտրական վերաբերմունք է։

 Գուցե միտում չկա, կոռուպցիա չկա, չեմ ուզում դա պնդել, բայց պետք է մարդկանց կանչել, նստել ու խոսել, որպեսզի չսխալվես։ 

Բոլոր մրցույթներն առայժմ այն տպավորությունն են թողնում, որ շատ վատ են կազմակերպված, չկան օբյեկտիվ սկզբունքներ։

 Հավաքվում են, օրինական ձևով գրում ու ջնջում։ Գիտեք ինչ՝ մեր երկիրը նախորդ իշխանությունների ժամանակ թալանվել է օրինական փաստաթղթերով։

 Հիմա նույն ձևով գործողություններ են տեղի ունենում փոքրամասշտաբ այսպիսի երևույթների դեպքում»,-իր մտահոգություններն է հայտնում մանկապատանեկան ամսագրի գլխավոր խմբագիրը։ 

Նա հիշեցնում է՝ վերը նշված պարբերականներն արժեքներ են, այս գործի մեջ թրծված կոլեկտիվներ էին աշխատում, որոնք այսօր ուղղակի դուրս շպրտվեցին։ «Ափսոսեցին մի քանի հազար դրամ աշխատավարձով մարդկանց պահել։ 

Քանի որ ես պատրանքներով չեմ կերակրվում և օբյեկտիվ տեսնում եմ իրականությունը, ինձ համար բարոյական մեծ խնդիր է, որ ամսագիրը լույս տեսնի, դրա համար դիմել եմ տարբեր կազմակերպությունների և անհատների։ Մեր տարիքային խմբում այս մրցույթը շահածներից մեկը մի տեղ գրել էր, որ «Տոնոյանը փողի կռիվ է անում»։ 

Գուցե ինքը վատ է հիշում, բայց անցած տարի հայտարարել եմ, որ պատրաստ եմ իմ տեղը, պաշտոնը զիջել մեկ ուրիշին։ Մեր կոլեկտիվը պատրաստ է դուրս գալ։ Առաջարկել էի՝ բերեք ձեր մարդկանց, բայց այս օջախը թող պահպանվի։ Հիմա տառասխալներով ամսագիր են տպագրում, ուղարկում դպրոց, հետո ասում են՝ հայոց լեզուն այն մակարդակի ենք հասցնելու, որ բուհում կարիք չլինի անցնելու։ 

Մենք պայքարում ենք նրա համար, որ կարգին արժեք ուղարկենք դպրոց։ Գիտեք՝ դպրոցներից որքան բողոքներ կան։ Չի կարելի կամայական, տեխնիկական «սկզբունքներով» երեխաներին մատուցել այդ նյութերը՝ սկսած տառատեսակների չափերից, նկարներից, ձևավորումներից, որոնք ներկայումս վերցված են համացանցից, և վերջացրած ամենակարևոր բաներով՝ նյութերի ընտրությամբ և այլն։ Շատ գաղտնիքներ կան։ Հիմա այս մարդիկ այդ գումարը «ձեռք են գցել», մեզ էլ մեղադրում են՝ այսքան տարի դուք էիք ստանում, հիմա էլ մենք ենք ստանում։ 

Նախարարության գերխնդիրն էր, որ մրցույթ լինի, բայց թե մրցույթի արդյունքում ինչ կլինի, իրենց չհետաքրքրեց:

 Նախարարության թեժ գծին մի քանի անգամ հարցապնդում ուղարկեցի՝ ներկայացնելով տպագրված ամսագրի մի քանի էջերում առկա սխալները, և հարց ուղղեցի՝ ինչ-որ մեկը պատասխանատվություն կրելո՞ւ է այս աշխատանքը նման ձևով ձախողելու համար։ Ինձ նամակ ուղարկեցին, որտեղ կոնկրետ պատասխաններ չկան։ Ասեմ՝ պատասխան գրող չունեն։ Այդ համակարգը չի աշխատում»,-ասում է Տոնոյանը։ 

Չնայած, որ Տոնոյանը դիմել է տարբեր կազմակերպությունների և անհատների ամսագրի տպագրությունը ֆինանսավորելու համար, կարծում է՝ մանկապատանեկան մամուլի տպագրման գործը պետք է պետությունը ստանձնի, ոչ թե մասնավոր կազմակերպությունները կամ անհատները, ընդգծում է՝ վերջին տարիներին ծրագիր ունեին, ավելի շատ աշխատում էին գյուղաբնակ, սահմանամերձ գոտում բնակվող երեխաների համար։ 

«Մանկապատանեկան մամուլի հարցերով պետք է պետությունը զբաղվի, պետությունն էլ տեսնում եք, թե ինչպես է զբաղվում։ 

Այս պարբերականները շուկայական արժեք չեն կարող ստեղծել։ Այդ պատճառով էլ դժվար է հովանավոր գտնել։ Պետք է լինի մի նվիրյալ, որը կասի՝ երեխաների համար է, պատրաստ եմ այդ փողը «կորցնել»,-եզրափակում է Թադևոս Տոնոյանը։

Մանրամասները՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։

 

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal