Yerevan, 02.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (21 ՀՈՒՆՎԱՐԻ)․ Հան­քա­խոր­շի փլուզ­ման հե­տև­ան­քով կեն­դա­նի թաղ­վել է 435 հան­քա­փոր

SOCIETY

ՏՈՆԵՐ

Նիդերլանդներ՝ Գրկախառնությունների օր, Դոմինիկյան Հանրապետություն՝ Սուրբ Ալտագրասիի օր, Ռուսաստան՝ Ինժեներական զորքերի օր:

ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ

1864- Երևանի և Թիֆլիսի միջև հաստատվել է հեռախոսային կապ: 

1872 - վախճանվել է բանաստեղծ Պետրոս Դուրյանը: 

1878- ծնվել է նշանավոր բանաստեղծ Վահան Թեքեյանը: 

1887 –ծնվել է բանաստեղծ, հրապարակախոս, թարգմանիչ Հակոբ Անտոնյանը: 

1916 - վախճանվել է հանրահայտ բժիշկ Հրանտ Հայրամեն: 

1919 –հայ-վրացական պատերազմի ընթացքում Լոուտոնը բրիտանական թագուհու անունից պահանջել է հայկական իշխանությունից դադարեցնել ռազմական գործողությունները և սպասել հրահանգների Թիֆլիսում գտնվող բրիտանական շտաբից, որը ընդունվել է հայկական կողմից: 

1921– Հայաստանում վերացվել են քաղաքացիական աստիճանները և դասերը, և սահմանվել է մեկ ընդհանուր կոչում` Հայաստանի քաղաքացի: 

1921- ստեղծվել է ՀԽՍՀ Ժողտնտխորհուրդը: 1938 - ծնվել է կենդանաբան Ֆելիքս Դանիելյանը: 

1938 - ծնվել է տնտեսագետ Գևորգ Եղիազարյանը: 

1950 - ծնվել է դերասան Վլադիմիր Եպիսկոպոսյանը: 

1960 - ծնվել է հայազգի ռուսաստանցի դերասան Դմիտրի Խառատյանը: 

1967 – ծնվել է շախմատիստ, գրոսմայստեր, Թուրինի 37-րդ համաշխարհային օլիմպիադայի հաղթող Արտաշես Մինասյանը: 

1978 - ծնվել է քանդակագործ Արփինե Քեթցյանը:

1989 – ծնվել է ճանաչված ֆուտբոլիստ, Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի առաջատար Հենրիխ Մխիթարյանը: 

1992 - հայկական զինված խմբավորումները ջախջախել են Ստեփանակերտում գտնվող ադրբեջանական ՕՄՕՆ-ի հենակետը, կենդանի մնացածները փախել են Աղդամի ուղղությամբ: 

1999-Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Հայիթիի հետ: 

2008- մեկնարկել է փետրվարի 19-ին կայանալիք նախագահական ընտրությունների թեկնածուների քարոզարշավը: 

2017-տեղի է ունեցել «Ելք» դաշինքի առաջին համաժողովը:

 

ԱՇԽԱՐՀ

1338 -ծնվել է Վալուաների դինաստիայից Ֆրանսիայի թագավոր Կարլ 5-րդ Իմաստունը: 

1506 – Հռոմի -պապ Հուլիոս 2-րդի նախաձեռնությամբ ստեղծվել է Վատիկանի զինված ուժերի գլխավոր մաս կազմող շվեյցարական գվարդիան: 

1609 –վախճանվել է ֆրանսիացի պատմագիր Ժոզեֆ Սկալիգերը:

 1743 -ծնվել է ամերիկացի գուտարար, ԱՄՆ-ում առաջին շոգեքարշ ստեղծող Ջոն Ֆիտչը: 

1775 -Մոսկվայի Բոլոտնի հրապարակում մահապատժի է ենթարկվել խռովարար Եմել յան Պուգաչովը: 

1789– վախճանվել է ֆրանսիացի մատերիալիստ փիլիսոփա, աթեիստ, գիտական աթեիզմի հիմնադիր Փոլ Անրի Հոլբախը: 

1793 – Մեծ ֆրանսիական հեղափոխության ժամանակ դատարանի վճռով գիլ յոտինով մահապատժի է ենթարկվել ֆրանսիայի թագավոր Լյուդովիկոս 16-րդը՝ ազգի ազատության և պետության ընդհանուր անվտանգության դեմ դավադրություն կազմակերպելու մեղադրանքով: 

1854 – Ատլանտյան օվկիանոսում իռլանդական Լամբեյ կղզու մոտ վթարի է ենթարկվել անգլիական RMS Tayleur նավը, ինչի հետևանքով զոհվել է 362 մարդ: 

1855 -ծնվել է ամերիկացի գյուտարար, հրազենի նախագծող Ջոն Բրաունինգը: 

1906 - ծնվել է բալետի խորհրդային արտիստ և բալետմայստեր Իգոր Մոիսեևը:

 1924 - վախճանվել է ԽՍՀՄ հիմնադիր Վլադիմիր Լենինը: 

1925 -Ճապոնիան ճանաչել է ԽՍՀՄ-ը և ճապոնական զորքերը լքել են Հեռավոր Արևելքը: 

1941 - ծնվել է իսպանացի տենոր Պլասիդո Դոմինգոն: 

1950 - վախճանվել է անգլիացի գրող Ջորջ Օրուելը: 

1954 -ԱՄՆ-ում ջուրն է իջեցվել աշխարհում առաջին ատոմային սուզանավը՝ «Նաուտիլիուսը»: 

1961 - Ֆրի Սթեյթ երկրամասում հանքախորշի փլուզման հետևանքով կենդանի թաղվել է 435 հանքափոր: 

1976 - «Կոնկորդ» ինքնաթիռը իրականացրել է իր առաջին կոմերցիոն թռիչքը՝ Լոնդոնից թռչելով Բահրեյն: 

1977 -Իտալիայում թույլատրել են հղիության արհեստական ընդհատումը: 

1968 – սկսվել է Կխեշանի պաշարման մարտը, որը եղել է վիետնամա-ամերիկյան պատերազմի ամենանշանավոր մարտերից մեկը: 

2019 -Օլդերնի կղզուց 13 կիլոմետր հեռավորությամբ վթարվել է Piper PA-46 ամերիկյան թեթև միաշարժիչ ինքնաթիռը, որի մեջ է եղել արգենտինացի ֆուտբոլիստ Էմիլիանո Սալան:

Կամո Խաչիկյան

ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023