Yerevan, 05.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Աստվածաշունչ. արդյոք ամեն ինչ գիտե՞նք Սուրբ գրքի մասին

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Աստվածաշունչը (Աստվածաշունչ մատյան, Սուրբ գիրք, Գիրք գրոց, Աստծո խոսք) քրիստոնյաների համար առանցքային և սուրբ համարվող՝ կրոնական տեքստեր պարունակող գիրք է, որը նախատեսված է քրիստոնյաների կյանքի հիմնական իմաստի հոգևոր ուսուցման համար: 

Հայերենում Աստվածաշունչ նշանակում է Աստծուց ներշնչված (Աստծո ներշնչանքով գրված) «Սուրբ գիրք», բառի լայն իմաստով, և համարվում է բացառիկ հեղինակություն վայելող և սրբություն համարվող գրությունների ամբողջություն։ «Սուրբ գիրք» տերմինը, որ կիրառվում է քրիստոնեական բոլոր եկեղեցիների կողմից, թարգմանությունն է հունարեն biblos բառի, որը նշանակում է գիրք, շարադրանք։ 

Ե՛վ Լատին, և՛ Ուղղափառ եկեղեցիները շեշտում են, որ Սուրբ գիրքը Աստծո խոսքն է, իսկ բողոքական եկեղեցին այն կարծիքին է, թե Սուրբ գիրքն ուղղակի բովանդակում է Աստծո խոսքը։

 Ի տարբերություն այս կարծիքների, Հայաստանյայց Առաքելական սուրբ եկեղեցին պնդում է, որ Սուրբ գիրքը բովանդակում է Աստծո խոսքը և Աստծո խոսքն է ինքնին։ Աստվածաշունչը բաղկացած է Հին և Նոր կտակարաններից (Հին կտակարանը համարվում է նաև հրեաների Սուրբ գիրքը)։

 Սուրբ գրքի առանցքն ու կենտրոնը Փրկիչն է՝ Հիսուս Քրիստոսը: 

Դժվար է գերագնահատել այն դերը, որ ունի այդ գիրքը յուրաքանչյուր քրիստոնյա հավատացյալի կյանքում: Բացի այդ, պետք է արձանագրել, որ Աստվածաշունչը աշխարհի ամենատարածված գիրքն է: 

Այն սկզբից ձեռագիր տեսքով է անընդհատ արտագրվել, իսկ տպագրության գյուտից հետո բազմիցս և տարբեր լեզուներով վերատպագրվել է: 

Ոչ մի այլ գիրք չունի այնպիսի տպաքանակ, ինչպիսին ունի Աստվածաշունչը: Դրա ժողովրդականության մասին է վկայում նաև այն, որ այն թարգմանվել և հրատարակվել է 422 լեզվով, իսկ առանձին գլուխներ թարգմանվել են անգամ 2377 լեզվով, ներառյալ նաև այն լեզուները, որոնք մարդիկ այլևս չեն օգտագործում: Գրքի առանձնահատկություններից մեկն այն է, որ այն գրվել է տարբեր մարդկանց կողմից 15 դարերի ընթացքում: 

Այսպիսով, Հին կտակարանը գրվել է մ.թ.ա. 13-րդ դարից սկսած, իսկ Նոր կտակարանը գրելն ավարտվել է մեր թվարկության 2-րդ դարում: Մինչ մեր օրերը հասնելը Աստվածաշունչն անընդհատ փոփոխությունների է ենթարկվել ՝ լրացվելով նոր գլուխներով: 

Նույնիսկ ներկայումս երբեմն այնպիսի առանձին գլուխներ, բաժիններ և սուրբ գրություններ են հայտնաբերվում, որոնք ներառված չեն Աստվածաշնչում, բայց ունեն սենսացիոն բնույթ: Նման փաստաթղթերը համարվում են, այսպես կոչված, ոչ կանոնական Աստվածաշունչ (երկրորդ անունն է՝ Աստվածաշնչի երկկանոնական հրատարակություն): 

Ընդ որում, այն ավելի ընդարձակ է, քան կանոնական Աստվածաշունչը: Աստվածաշնչի մեկ այլ առանձնահատկությունն էլ այն է, որ այս գիրքը գրվել է միաժամանակ երեք լեզվով՝ եբրայերեն, արամեերեն և հին հունարեն: Առաջին լեզվով գրվել է Հին կտակարանը, երկրորդով (Հիսուս Քրիստոսի լեզուն) Հին կտակարանի տարբեր գլուխներ , իսկ երրորդ լեզվով գրվել է Նոր կտակարանը:

 Հայկական գրերի գյուտից հետո Մեսրոպ Մաշտոցն իր աշակերտների հետ ստանձնում է Աստվածաշնչի հայերեն թարգմանության գործը՝ սկսելով այն Առակաց գրքից։ 

Ըստ Մովսես Խորենացու, ամբողջ Սուրբ գիրքը թարգմանվել է Սամոսատում, և այդ թարգմանությունը կոչվել է «Փութանակի թարգմանություն»: Աստվածաշունչը հին սլավոնական լեզվով ձեռագիր եղանակով թարգմանվել է 9-րդ դարում: 

Դա արել են եղբայրներ Կիրիլը և Մեֆոդին: Գրքերի այս գիրքը կոչվել է «Աստվածաշունչ» միայն մեր թվարկության 4-րդ դարում: 

Իրականում սուրբ գրություններում «Աստվածաշունչ» հասկացողությունը չի օգտագործվել: 

Այդ անունը նրան տվել է Կոստանդնուպոլսի արքեպիսկոպոս Հովհաննես Ոսկեբերանը, որը մահից հե տ ո սրբադասվել է: Ներկայումս աշխարհում հավանաբար չկա մարդ, որը չի լսել Աստվածաշնչի մասին:

Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal