Yerevan, 03.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Երկվորյակներ, անակնկալների օր է․ հունվարի 21-ի աստղագուշակը

LIFE

Past.am

Խոյ. Սա այն եզակի օրերից է, երբ ձեր հույզերն ու շրջապատի վերաբերմունքը միանգամայն համահունչ են լինում: Պետք է բաց չթողնել պահն ու անմիջապես գործի անցնել` այսօր դուք շատ բան կարող եք հասնել, հատկապես` անձնական ոլորտում:



Ինչ վերաբերում է կիսատ թողած գործերին, ապա այդ առումով ձեզ հեշտ չի լինի: Առաջին հայացքից կթվա, թե շատ քիչ բան է մնացել դրանք հաղթական ավարտին հասցնելու համար, և «թունելի ծայրում լույս է երևում», այն էլ` բավական պայծառ: Այնինչ իրականում ավարտին հասցնելը ավելի բարդ կլինի, քան ողջ այն գործընթացը, որ դուք մինչ այդ քրտնաջան կատարել էիք: 



Ցուլ. Այսօր առավոտյան դժվար կլինի խնդիրներից ու կոնֆլիկտներից խուսափելը` օրվա այդ ժամանակահատվածում չափազանց բարդ է գտնել փոխզիջում` սեփական ցանկությունների, որոնք միշտ չէ, որ պարզ ու անմեղ են, և այն բանի միջև, թե ինչ են ձեզանից սպասում մտերիմները: Սակայն դուք չեք դրսևորում ձեր սովորական համառությունը, այդ իսկ պատճառով էլ կոնֆլիկտները չեն բորբորքվում, այլ` մարում են:

 



Օրվա երկրորդ կեսը չափազանց բարենպաստ է ցանկացած համատեղ գործունեության համար: Առավել մեծ հաջողության կհասնեն նրանք, ովքեր կգերադասեն ներշնչել ու հրամայել, այլ ոչ թե աշխատել ինքնուրույն: 



Երկվորյակներ. Բոլորովին ոչ միանգամից է ստացվում ճիշտ գնահատել օրվա իրադարձությունները, չափից ավելի շատ են ոչ պարզ և ոչ ակնհայտ բաները: Պետք է խստապահանջ լինեք շփումներում և զգույշ` խոսակցություններում: Մի շտապեք արտահայտել ձեր տեսակետը, անգամ եթե լիովին համոզված եք դրա ճշմարտացիության մեջ: Ունայնությունն ու շտապողականությունը խանգարում են ձեզ` ավարտին հասցնել սկսած գործերը, ինչպես նաև ֆինանսական դժվարությունների պատճառ դառնում:



Արդար եղեք այն ամենում, ինչ վերաբերում է ընտանեկան գործերին և թույլ մի տվեք, որ պատահական զգացմունքներն ու հպանցիկ ցանկությունները ազդեն ձեր ցանկությունների վրա:



Խեցգետին. Ձեր ձգտումներն ու նպատակները գնալով ավելի բարձր մակարդակների են հասնում, և առօրեական խնդիրների լուծումը կորցնում է որևէ հետաքրքրություն: Բարեբախտաբար, ընթացիկ գործերի մասին կարելի է և չանհանգստանալ, քանի որ դրանք համեմատաբար բարվոք վիճակում են: Իսկ ահա ապագային միտված պլանները արժանի են մանրակրկիտ ուսումնասիրման և այժմ կարելի է դրանք վերլուծել ու ճիշտ գնահատել;



Դուք դժվարությամբ եք դիմակայում սեփական ցանկություններին, ինչը ձեզ երբեմն մղում է չմտածված քայլերի: Ձեզ խաբելը դժվար չէ, ինչից կարող են օգտվել անբարյացկամները, այնպես որ վստահեք միայն նրանց, ում լավ եք ճանաչում:



Առյուծ. Բավական հակասական օր է: Մի կողմից ձեզ մոտ լավ են ստացվում որոշ այնպիսի բաներ, որոնք չէին ստացվում նախկինում, և դա կարող է առաջընթացի նախադրյալ դառնալ: Մյուս կողմից էլ` չափից ավելի շատ եք ստիպված լինելու ժամանակ վատնել վիճաբանողներին հաշտեցնելու, ինչպես նաև այնպիսի հարցեր լուծելու վրա, որոնք ձեզ համար ոչ մի հետաքրքրություն չեն ներկայացնում: Չի բացառված, որ ստիպված լինեք շփվել ձեզ համար միանգամայն տհաճ անձանց հետ:



Մտերիմների հետ հարաբերությունները ներդաշնակ կդառնան, եթե դուք զիջողականություն դրսևորեք և չպնդեք ձերը մանրուքների վերաբերյալ:



Կույս. Թեթև հաջողությունների և հաճելի հաղթանակների օր է: Դուք կարողանում եք հարթել անգամ այնպիսի խնդիրներ, որոնք ձեզ անլուծելի էին թվում: Բարենպաստ օր է մանկավարժական և մարզչական գործունեություն ծավալելու համար:



Օրվա ֆինանսական պատկերը չի կարող չուրախացնել` ձեր գործերի վիճակը կայուն է, դուք կարող եք ձեզ թույլ տալ ինչ-որ չպլանավորած գնումներ, հաճելի ծախսեր: Հաջող են անցնում ինչպես պաշտոնական բանակցությունները, այնպես էլ ոչ պաշտոնական հանդիպումները: Ցանկացած հանգամանքներում դուք պահպանում եք ձեր դեմքը, ինչը շրջապատի աչքում բարձրացնում է ձեր վարկանիշը:



Կշեռք. Չնայած մանր դժվարություններին և թյուրիմածություններին, օրն ընդհանուր առմամբ հաջող ընթացք կունենա: Ձեզ կհաջողվի գտնել դաշնակիցների և օգնականների, հասնել պրոֆեսիոնալ հաջողությունների` շնորհիվ ազդեցիկ անձի հովանավորության: Օրը չափազանց հարմար է նախաձեռնողականություն հանդես բերելու համար:



Լավ օր է ընկերական հանդիպումների և ռոմանտիկ ժամադրության, ցանկացած տեսակի ոչ պաշտոնական շփումների համար: Համակրանք դուք նվաճում եք շատ արագ, սակայն բավական կանցնի, մինչև այսօր սկսած հարաբերությունները լուրջ բնույթ ստանան: 



Կարիճ. Այսօր առաջին հերթին պետք է խուսափել չմտածված քայլերից և հրաժարվել չարդարացված ծախսերից: Միայն չափավորությունն ու զսպվածությունը կարող են նպաստել հաջողության հասնելուն: Դուք նաև պետք է զգույշ լինեք պրոֆեսիոնալ և ֆինանսական հարցերում, որպեսզի չդառնաք մեքենայությունների և խարդախության զոհը:



Հնարավոր են հետաքրքիր ծանոթություններ, չի բացառվում ռոմանտիկ հրապույր: Օրը նաև կապված կլինի մի շարք կարևոր, և երբեմն ոչ այնքան հաճելի հարցերին պատասխաններ ստանալու հետ: 



Աղեղնավոր. Դուք եռանդուն եք, ուժերով լի, վճռական տրամադրված, այնպես որ դժվար թե ինչ-որ բան կամ որևէ մեկը կարողանա ձեզ խանգարել հաջողության հասնելուն: Սակայն դրան հասնելու ուղին հեշտ չի լինելու, տրամադրվեք այն բանին, որ ստիպված եք լինելու պայքարել, դիմակայել ուժեղ հակառակորդի և պնդել ձեր տեսակետը դժվար վեճերում; Որքան էլ որ զամանալի է, որքան ավելի տարաբնույթ են ձեր գործերը, այնքան ավելի լուրջ արդյունքների եք հասնում:



Դուք հակված չեք վեճերի մեջ մտնելու և երկար բացատրություններ տալու, այդ իսկ պատճառով էլ ձեր գործողությունները խուսաթողական են, ինչը միանգամայն արդյունավետ է: 



Այծեղջյուր. Օրն ընդհանուր առմամբ լավն է, միայն կեսօրին պետք կլինի զգուշավորություն և ինքնատիրապետում դրսևորել: Հրաժարվեք չպլանավորած գնումներից, նվազագույնի հասցրեք զվարճությունների հետ կապված ծախսերը, մի վստահեք սակավածանոթ մարդկանց` որքան էլ որ ձեզ համար հաճելի լինի նրանց ասածները լսելը: Արժեցող մտահղացման իրականացման համար պետք կլինի դուրս գալ ձևավորված ավանդույթների շրջանակներից:



Այսօր դուք պատրաստ եք քննարկել ցանկացած, անգամ` ամենահիվանդագին հարց, հասկանում եք փոխզիջման գնալու անխուսափելիությունը:



Ջրհոս. Հակասական օր է: Դուք կարող եք բավական լուրջ հաջողության հասնել, սակայն կարծես միտումնավոր դա չեք անում: Չցանկանալով լսել շրջապատի կարծիքը, դուք ձեր գիծն եք առաջ տանում, և միայն ձեր տեսակետի ոչ ճիշտ լինելու ակնհայտ ապացույցը ձեզ կստիպի փոխել ձեր վարքագիծը: Ցավոք, այդ պահին շատ բան կորցրած կլինեք:



Շփումներում ամենակարևորը զգուշավորությունը կլինի, ձգտեք չարտահայտել ձեր կարծիքը մարդկանց կամ նրանց վարքագծի մասին: Ազդեցիկ մարդկանց աջակցության վրա հույս մի դրեք, փոխարենը դաշնակիցները շատ բան կանեն ընդհանուր գործի հաջողության համար:



Ձկներ. Այսօր դուք պատրաստ եք հավատալ ում ասես և ինչին ասես, և դա կարող է ապակողմնորոշվածության, ոչ ճիշտ որոշումներ կայացնելու, ֆինանսական կորուստների, անձնական խնդիրների պատճառ դառնալ: Չի բացառված, որ հիասթափվեք այն գործից, որին պատրաստ էիք նվիրվել ձեր ողջ էությամբ: 



Հեշտ չի լինի ընդհանուր լեզու գտնել շրջապատի հետ, բանը կհասնի նրան, որ դուք կվիճեք անգամ նրանց հետ, ում հետ կցանկայանիք երկար և երջանիկ ապրել: Ցանկալի չէ քննարկել այնպիսի հարցեր, որոնք կապված են ֆինանսների, ապագա գնումների, վերանորոգման կամ տեղափոխության հետ:

General Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank