Yerevan, 06.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Սահ­մա­նադ­րա­կան փո­փո­խու­թյուն­նե­րի իրա­կա­նա­ցու­մը պայ­մա­նա­վոր­ված է մի­այն իշ­խա­նու­թյուն­նե­րի շա­հե­րով. «Փաստ»

ANALYSIS

«Փաստ» թերթը գրում է․ 

Ազգային ժողովի խմբակցություններն արդարադատության նախարարությանն են ներկայացրել սահմանադրական փոփոխությունների մասնագիտական հանձնաժողովի կազմում իրենց ներկայացուցիչներին։ 

Այն բանից հետո, երբ արդարադատության նախարարը վարչապետի հաստատմանը կներկայացնի անհատական կազմի վերաբերյալ որոշման նախագիծը, կմեկնարկեն նաև հանձնաժողովի աշխատանքները: 

Սա արդեն իսկ նշանակում է, որ իշխանությունների կողմից սահմանադրական փոփոխությունների նախաձեռնությունը գործնական փուլ է թևակոխում։ 

Դեռևս 2018 թվականից սկսած՝ վարչապետ Փաշինյանը պարբերաբար խոսում էր սահմանադրական փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունից։ Վերջինս նշում էր, թե այդ փոփոխությունների արդյունքում պետք է կրճատել վարչապետի ձեռքում կենտրոնացած որոշակի լիազորություններ, իսկ դրա փոխարեն ընդլայնել ՀՀ նախագահի լիազորությունները։ 

Դրանով կարծես թե նա ցանկանում է փարատել այն մտահոգությունները, թե ինքը չի պատրաստվում հանդուժել շատերի, ինչպես նաև ժամանակին իր կողմից սուպերվարչապետական բնորոշվող կառավարման մոդելը, սակայն ինչպես ցույց է տալիս ժամանակը, Փաշինյանը նպատակ չունի վարչապետի լիազորությունների վերաբաշխում կատարել և հրաժարվել սուպերվարչապետությունից։ 

Պատահական չէ, որ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հայտարարել է, թե ինքն այս պահին կառավարման համակարգի փոփոխության անհրաժեշտություն չի տեսնում։ 

«Նիկոլ Փաշինյանը սուպերվարչապետական համակարգ ասելով նկատի ուներ, օրինակ, կեղծված ընտրությունների արդյունքում պարտադիր կերպով կամ ստիպողաբար ձևավորվող ՏԻՄ իշխանություններ», - նկատել է Մակունցը: 

Ստացվում է, որ Մակունցը սուպերվարչապետական համակարգի առկայությունը պայմանավորում է կեղծված ընտրությունների հանգամանքով։ Եվ եթե ընտրություններն այլևս չեն կեղծվում, ուրեմն համակարգն արդեն սուպերվարչապետական չէ։ 

Մակունցը նմանատիպ հայտարարություն չէր անի, եթե, իհարկե, իշխանությունը մտադրություն ունենար կատարել վարչապետի լիազորությունների վերաբաշխում։ Այդ դեպքում հարց է ծագում՝ եթե կառավարման համակարգում էական փոփոխություններ չեն նախատեսվում, ապա ի վերջո ո՞րն է կրկին սահմանադրական փոփոխությունների գնալու իմաստը, քանի որ վերջին սահմանադրական փոփոխություններից անցել է ընդամենը 5 տարի։ 

Այս պարագայում պետք է ուշադրության արժանացնել Լիլիթ Մակունցի այն հայտարարությունը, թե սահմանադրական փոփոխությունների փաթեթում իրենց շեշտադրումը լինելու է դատաիրավական համակարգի բարեփոխումների վրա։ 

Նման իրավիճակում արդեն տպավորություն է առաջանում, որ սահմանադրական փոփոխությունների հիմքում ընկած է այն հիմնական մտադրությունը, որ պետք է վերակազմավորել ներկայումս գործող Սահմանադրական դատարանը և ազատվել ինքնուրույն որոշումներ ընդունող դատավորներից, որոնք համառորեն չեն ցանկանում թոշակի գնալ և կատարել իշխանությունների կամքը։ 

Եվ պատահական չէ, որ արդեն տեղեկություններ են շրջանառվում իշխանության՝ ՍԴ-ն ու Վճռաբեկ դատարանը միավորելու մտադրության մասին։ Ստացվում է, որ սահմանադրական փոփոխությունների իրականացումը պայմանավորված է ոչ թե պետության առջև ծառացած խնդիրների լուծման անհրաժեշտությունից, այլ միայն իշխանությունների շահերով։ 

Իսկ թե որքանով ժողովրդի համար ընդունելի կլինեն նման օրակարգով սահմանադրական փոփոխությունները, ցույց կտա ժամանակը։ 

Սակայն բացառված չէ, որ սահմանադրական փոփոխությունների օրակարգը, կապված իշխանության վարկանիշի անկման և հանրության շրջանում տրամադրությունների փոփոխության հետ, տապալվի, և իշխանությունը չկարողանա հասնել իր քաղաքական նպատակադրումներին։

Մանրամասները՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։

 

 

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal