Yerevan, 07.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Ուսա­նո­ղի տա­նը» կկա­րո­ղա­նան բնակ­վել մար­զե­րի ուսա­նող­նե­րը. ծրա­գիրն աջակ­ցու­թյան կա­րիք ունի. «Փաստ»

SOCIETY

«Փաստ» թերթը գրում է․ 

Ուսման նպատակով մարզերից Երևան ժամանող երիտասարդների հոգսերը թեթևացնելուն է ուղղված «Ուսանողի տուն» ծրագիրը, որն իրագործման ընթացքի մեջ է։ Ծրագրի հիմնական գաղափարը հետևյալն է. որոշակի անդամավճարի դիմաց 50 ուսանող կկարողանա բնակվել այստեղ։ 

Ծովինար Սարգսյանը և Մհեր Մկրտչյանը նախագծի հեղինակներն են։ Նրանք նշում են՝ բացի բնակության վայրից, ուսանողները կստանան նաև ոչ ֆորմալ կրթություն, կինտեգրվեն սոցիալական տարբեր ծրագրերի, կկազմակերպվեն արշավներ, կինոդիտումներ, քննարկումներ և ոչ միայն։

 Նոր Նորքում տեղակայված «Ուսանողի տունն» ապահովված կլինի ննջարաններով, խոհանոցով, գրադարանով, տեխնիկական միջոցներով։ Գաղափարը կյանքի կոչելու և «Ուսանողի տան» շինարարությունը սկսելու համար դեռ ամիսներ առաջ շրջանառության մեջ է դրվել «Ապագա» անվանումով քարտը, որի արժեքը 10 հազար դրամ է, և այն գնելով՝ ցանկացած ոք կարող է դառնալ «մեծ փոփոխության մասնիկը» և ներդրում ունենալ այս ծրագրում։ 

Չնայած այս պահին «Ուսանողի տան» շինարարության աշխատանքներն ընթանում են, սակայն ծրագիրն ունի ֆինանսական աջակցության կարիք։ Ծրագրի համահիմնադիր Ծովինար Սարգսյանը «Փաստի» հետ զրույցում նշում է՝ ծրագիրն ավարտական տեսքի հասցնելու համար անհրաժեշտ է 16 միլիոն դրամ։ 

«Ամբողջ ծրագրի համար ընդհանուր առմամբ անհրաժեշտ է մոտ 20 միլիոն դրամ, որից 4 միլիոնն արդեն ներդրվել է։ Մնացած 16 միլիոնն էլ այս պահին փորձում ենք հայթայթել տարբեր ընկերությունների, շահագրգիռ կառույցների, անհատների օգնությամբ, նրանց, ովքեր կցանկանան այս գաղափարի մեջ իրենց ներդրումն ունենալ։ 

Նշեմ, որ մի դեպքում հնարավոր է ֆինանսական ներդրում ունենալ, որի կարիքը ծրագիրն ունի։ Մյուս դեպքում՝ եթե կան անհատներ, որոնք ֆինանսական ներդրում ունենալ չեն կարող, ծրագրին կարող են աջակցել նյութատեխնիկական միջոցներով՝ գույքով, տեխնիկայով և այլն»,-ասում է Ծովինարը։ 

Հետաքրքրվում ենք՝ ինչպե՞ս են ընտրվելու այն ուսանողները, որոնք բնակվելու են «Ուսանողի տանը»։ 

«Այս պահին կարող ենք ընտրել 50 ուսանողի։ Խնդիրն այն է, որ տարածքը սահմանափակ է։ 

Բայց մենք զուգահեռ ունենալու ենք ոչ ֆորմալ կրթական ծրագրեր, այսինքն՝ բիզնես հանդիպումներ գործարարների հետ, ուսանողների ինքնազարգացմանն ուղղված ծրագրեր և այլն։ Սրանց մասնակցելու հնարավորություն կունենան այն ուսանողները, որոնք չեն բնակվում «Ուսանողի տանը», բայց կարող են գալ, մասնակցել դրանց, որպեսզի այս կերպ լուծենք նաև երիտասարդության զարգացմանը միտված հարցեր։ 

50 ուսանողի ընտրությունը լինելու է երկու փուլով։ Նախ՝ նրանք լրացնելու են գրավոր հարցաթերթիկ, հետո լինելու է բանավոր հարցազրույց։ Այս փուլերի արդյունքում էլ ընտրելու ենք ուսանողներին»,-նշում է մեր զրուցակիցը։ 

Չենք սխալվի, եթե ասենք՝ մեծագույն խնդիրներից մեկն այն է, որ Երևանում կրթություն ստացող երիտասարդներից շատերը մշտական բնակություն են հաստատում հենց մայրաքաղաքում և չեն վերադառնում իրենց բնակության վայրեր։ 

Մինչդեռ հենց մարզերում կա ամենատարբեր ոլորտներում մասնագիտացած անհատների կարիք։ Ծրագրի համահիմնադիր Ծովինար Սարգսյանն ասում է՝ դժվար կլինի այն ուսանողին, որը մտադրված չէ իր բնակության վայր վերադառնալ, որևէ կերպ ուղղորդել, սակայն իրենք այս հարցի իրենց լուծումն ունեն։ 

«Շատ դժվար կլինի այն երիտասարդին, որը նպատակադրված չէ վերադառնալ մարզ, ուղղորդել այնտեղ, բայց մեկ կարևոր դիտարկում. այն ընթացքում, երբ ուսանողները բնակվելու են մեզ մոտ, մասնակցելու են կրթական գործընթացների, փորձելու ենք այնպես անել, որ ուսումն ավարտելուց հետո տվյալ ուսանողի մոտ ցանկություն առաջանա, նա այն գաղափարի կրողը դառնա, որ անպայման պետք է վերադառնա իր բնակության մարզ կամ համայնք և նպաստի դրա զարգացմանը։ 

Այսինքն՝ մեր բոլոր գործողությունները միտված են լինելու ուսանողների մեջ այդ գիտակցության սերմանմանը»,-ընդգծում է Ծովինարը։ 

Ի դեպ, նա տեղեկացնում է, որ «Ուսանողի տան» անդամավճարը լինելու է սիմվոլիկ գումար, որպեսզի սկզբնական շրջանում կարողանան հոգալ կոմունալ, տեխնիկական ծախսերը։ 

«Իսկ երբ արդեն ունենանք ծրագրի հիմնական հովանավորներ, որոնք ուսանողների բնակության հոգսը կվերցնեն իրենց վրա, միգուցե նրանք ազատվեն նաև այդ անդամավճարից»,-եզրափակում է ծրագրի համահիմնադիր Ծովինար Սարգսյանը։ 

Ծրագրի մյուս համահիմնադիր Մհեր Մկրտչյանը «Փաստի» հետ զրույցում անդրադառնում է ուսանողների ընտրության մեխանիզմին։ «Մենք ուսանողների ընտրության չափորոշիչները չենք հրապարակելու։ 

Իրազեկելու ենք, որ մարզից ժամանած այն երիտասարդները, որոնք ցանկանում են զարգանալ և զարգացնել, կարող են դիմել մեզ, ստանալ բնակության վայր, ոչ ֆորմալ կրթություն, նոր ընտանիք։ 

Իսկ թե ինչ ձևաչափով են իրենք ընտրվելու, չենք հրապարակելու։ Սկզբում դիմողներին ծանոթացնելու ենք «Ուսանողի տանը», թե ինչ հնարավորություններ և պարտավորություններ են ունենալու և այլն, հետո արդեն տալու ենք հարցաթերթիկ։ Մինչ բացումը կընդունենք դիմումները, հետո արդեն ընտրություն կկատարենք։ 

Օրինակ՝ նրանց, ովքեր հայրենասեր են, ուզում են ապրել իրենց մարզում, զարգացնել պետությունը, չեն ցանկանում լքել երկիրը»,-ասում է Մկրտչյանը։ Մեր այն դիտարկմանը՝ ստացվում է, որ հարցաթերթիկում ներառված հարցերը լիարժեք հնարավորությո՞ւն են տալու ընտրել «Տան» բնակիչներին, Մկրտչյանը դրական պատասխան է տալիս։ 

Շատերն «Ուսանողի տան» մասին լսելիս հարց են տալիս՝ ի վերջո, սա բիզնե՞ս նախագիծ է, թե՞ աջակցություն երիտասարդներին, որոնք ուսանելու տարիներին Երևանում բնակության վայրի խնդիր ունեն։ «Եթե կարճ պատասխանեմ, ապա այս նախագծով ձեռք ենք մեկնում երիտասարդներին։ Սոցիալական տարբեր ծրագրեր ենք իրականացնում, շատ սեմինարների գումարներ փոխանցում ենք կազմակերպություններին կամ էլ մարզերում բնակվող անապահով ընտանիքներին։ Մեր ուժերի սահմանում օգնում ենք Դրախտիկ գյուղի զարգացմանը։ 

Տարբեր խնդիրներ ուսումնասիրելով՝ հասկացանք, որ կարող ենք նմանատիպ մի ծրագիր սկսել ու հասնել հաջողության։ Եթե այն դիտարկվեր որպես բիզնես նախագիծ, ապա դրանում ավելի հեշտ ներդրումներ կարվեին»,ընդգծում է մեր զրուցակիցը։ 

Մանրամասները՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։

 

 

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal