Yerevan, 05.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (22 ՀՈՒՆՎԱՐԻ). Ազա­տագր­վել է Կրկժանը

SOCIETY

ՏՈՆԵՐ Իսլանդիա՝ Թորրաբլոութի օր, Լեհաստան՝ Պապիկների օր, Ուկրաինա՝ Միավորման օր, Ռուսաստան՝ Հակաօդային պաշտպանության ուժերի օր: 

ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ 

1876 – ծնվել է ամերիկահայ քանդակագործ Հայկ Բադիկյանը, որը մի շարք քանդակներ է ստեղծել Վաշինգտոնում և Սան Ֆրանցիսկոյում: 

1921 - ծնվել է մեծանուն կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանը: 

1922– ծնվել է գրականագետ, պրոֆեսոր Սուրեն Աղաբաբյանը: 

1936– վախճանվել է նշանավոր գեղանկարիչ Եղիշե Թադևոսյանը, որը ստեղծագործել է կերպարվեստի գրեթե բոլոր բնագավառներում:

 1974 - Վիկտոր Համբարձումյանն ընտրվել է Նյու Յորքի ակադեմիայի պատվավոր անդամ: 

1979– վախճանվել է նշանավոր նկարիչ, քանդակագործ Երվանդ Քոչարը: 

1992 –ղարաբաղյան պատերազմի ժամանակ հայկական զինված խմբավորումները ազատագրել են Կրկժանը: 

2001-վարձու մարդասպանները գնդակահարել են Ռուսաստանի պրոֆեսիոնալ բռնցքամարտի չեմպիոն Օնիկ Արշակյանին: 

2004-վերաքննիչ դատարանը առանց բավարարման է թողել «Հոկտեմբերի 27»-ի գործով երեք ամբաստանյալների բողոքն ընդդեմ առաջին ատյանի դատարանի կայացրած վճռի՝ անփոփոխ թողնելով դատավճիռը: 

2007-Ստամբուլի «Ակոս» թերթի հրատարակչական խորհուրդը թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանությունից երեք օր անց վերսկսել է աշխատանքները, թերթի նոր գլխավոր խմբագիր է նշանակվել Էթիեն Մահչուբյանը: 

- թուրք ազգայնական Յասին Հայալը խոստովանել է, որ ինքն է հրահրել Ստամբուլի «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանությունը: 

2014 -Կիևի Գրուշևյան փողոցում ընդհարման ժամանակ սպանվել է Եվրամայդանի ակտիվիստ, Ուկրաինայի հերոս Սերգեյ Նիգոյանը: 

2018-Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը երկարաժամկետ պայմանագիր է ստորագրել անգլիական «Արսենալ» ակումբի հետ: 

2019-Մանվել Գրիգորյանը կրկին կալանավորվել է և տեղափոխվել «Երևան-Կենտրոն» ՔԿՀ:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

1561 –ծնվել է անգլիացի փիլիսոփա, պատմաբան Ֆրենսիս Բեկոնը: 

1666 -վախճանվել է Բաբուրիդների կայսրության փադիշահ, Թաջ Մահալի ստեղծող Շահ-Ջահանը: 

1573 -ծնվել է ֆլամանդացի բարոկկոյի դարաշրջանի գեղանկարիչ և գծանկարիչ Սեբաստիան Վրանսկը: 

1724 -Ռուսաստանում Պետրոս 1-ինը հրամանագիր է արձակել, որով պետական ծառայողները պարտավորվում են իմանալ օրենքները և կանոնները, բացառվում են վերջիններիս չիմանալու հետևանքով դրանք չկատարելը և արդարանալը: 1788 - ծնվել է անգլիացի բանաստեղծ Ջորջ Բայրոնը; 

1796 -ծնվել է ռուս քիմիկոս, դեղագործ և ռուտենիում քիմիական էլեմենտի հայտնագործող Կարլ Կլաուսը: 1798 -վախճանվել է Վրաստանի թագավոր Իրակլի 2-րդը: 1879 -անգլո-զուլուսական պատերազմի ժամանակ տեղի է ունեցել ճակատամարտ Իզանդլվանիի մոտ: 1898 - ծնվել է խորհրդային կինոռեժիսոր Սերգեյ Էյզենշտեյնը: 1901– վախճանվել է Մեծ Բրիտանիայի թագուհի Վիկտորիան: 

1904 -ծնվել է մանկական գրող Արկադի Գայդարը (իսկական ազգանունը՝ Գոլիկով): 

1905– Սանկտ Պետերբուրգում մեկնարկած գործադուլով սկսվել է ռուսական առաջին հեղափոխությունը. այդ օրը Ռուսաստանի պատմության մեջ մտել է «արյունոտ կիրակի» անունով: 1906 -ծնվել է ամերիկացի ֆանտաստ գրող Ռոբերտ Իրվին Հովարդը: 

1908 - ծնվել է խորհրդային ֆիզիկոս Լև Լանդաուն: 

1944– Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան սկսել են «Շինգլ» գործողությունն ընդդեմ ֆաշիստական Գերմանիայի: 

1946– Իրանի տարածքում քրդերը հռչակել են իրենց Մեհաբադյան հանրապետությունը, որը կազմալուծվել է նույն թվականի դեկտեմբերին: 

1969– ԽՍՀՄ զինված ուժերի սպա Վիկտոր Իլ յինը Լեոնիդ Բրեժնևի վրա մահափորձ է իրականացրել Մոսկվայում: 

1973 -ԱՄՆ-ի Գերագույն դատարանը լեգալացրել է հղիության արհեստական ընդհատումը: 

1980 -այլախոհ ակադեմիկոս Անդրեյ Սախարովը աքսորվել է Գորկի քաղաք: 

1993-Մոսկվայում կայացել է ԱՊՀ անդամ երկրների ղեկավարների գագաթաժողով, որտեղ ստորագրվել է ԱՊՀ-ի կանոնադրությունը:

 1993 - վախճանվել է ճապոնացի արձակագիր և դրամատուրգ Կոբո Աբեն: 

2005 -Հյուսիսային Կորեայի արտգործնախարար Կիմ Կե Գվանը հայտարարել է, որ Հյուսիսային Կորեան դարձել է ատոմային տերություն: 

2006 - Էվո Մորալեսը դարձել է Բոլիվիայի՝ ծագումով առաջին բնիկ նախագահը։

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal