Yerevan, 09.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Ես որևէ կերպ չեմ կարող ասել, որ այդ ժամանակվա որևէ սպանություն պատվիրել է որևէ առաջին դեմք. Արամ Սարգսյան

SOCIETY

Past.am

Քաղաքական դաշտում հակված եմ առավել կոռեկտ մոտեցումների, օրինակելի լեզվամտածողության, և, բնականաբար, նախընտրելի է, որ բարձր պաշտոն զբաղեցնող պաշտոնյաները պահեն գոնե Լեզվի մասին օրենքը։ Այս մասին 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասել է «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը՝ անդրադառնալով ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի՝ պատգամավորներին ուղղված կոչին՝ «իրենց հայաթի բեսեդկում հանգիստ լռվելու» մասին։

 

Ինչ վերաբերում է խորհրդարանում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունված օրենքին, որը վերաբերում է քրեական ենթամշակույթ կրող անձանց, Արամ Սարգսյանն ընդգծել է, որ օրենքի վերաբերյալ, բացի պատգամավոր Էդմոն Մարուքյանի դիտարկումներից, որևէ այլ խորքային մոտեցում չի լսել: Բացի դա, ըստ նրա՝ ինչ օրենք ուզում են՝ ընդունեն, միևնույն է, այդ մշակույթը կրող մարդիկ բանտերի ներսից անգամ կարողանալու են ազդել դրսի կյանքի վրա։

 

«Կալանավայրերում տեղի ունեցող գործընթացները երբեմն դուրս են գալիս վերահսկողությունից, մենք պետք է հաշվի առնենք, որ նրանք նույնպես մարդիկ են, և այստեղ չարաշահումներ չպետք է լինեն, առավելևս՝ չպետք է բանը հասնի նրան, որ գործի դնեն ներքին զորքերը։ Այն օրենքին, որն այսօր ընդունվել է, մենք պետք է գնայինք մշակութային դաստիարակությամբ, բանտային համակարգում պետք էր ներդրումներ անել։ Այդ օրենքը, այո՛, պետք է ընդունվեր, բայց այն ժամանակ, երբ կարգավորվեին իմ թվարկած խնդիրները և, օրինակ,  կալանավորին սպասարկող քաղաքացիական և զինվորական անձանց համար կարողանային ապահովել բարձր աշխատավարձով, ոչ թե 60-80 հազար դրամ ստացող դռնապան ունենան ու նման օրենք ընդունեն։ Այս օրենքը որևէ կերպ չի ազդելու, որ կալանավայրում «զոն նայող» չլինի, և առանց նրա ու պետական մասնակցությամբ կարգ ու կանոն կալանավայրերում չի կարող հաստատվել»,- ասել է  Արամ  Սարգսյանը։

 

Հիշեցնենք, որ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը հայտարարել էր. «Պետությունն այս պահին այնքան հզոր է, որ թող որևէ մեկը համարձակվի անկարգություններով մեզ սպառնա։ Մենք ունենք ներքին զորքեր, մենք ունենք քրեակատարողական համակարգում արտակարգ իրավիճակ հայտարարելու հնարավորություն և իրավական հիմք։ Եվ թող մեկը փորձի իր բախտն ու փորձի պետության հետ սպառնալիքի լեզվով խոսել»:

 

Արամ Սարգսյանը նշել է, որ մշտապես ունեցել է գործադիր իշխանությանը հատուկ  մտածելակերպ, և ինչպես այս, այնպես էլ այլ հարցերում մշտապես իր առաջարկներն է ներկայացրել գործադիրին,  նաեւ տնտեսությունը ոտքի կանգնեցնող լուծումներ։

 

«Իմ մոտեցումները պետության ամրապնդմանն են միտված, և, երբ իշխանությունը շեղվում է, կամ քայլեր է անում, որոնք իմ սրտով չեն, հավատացե՛ք, ես դառնում եմ դրա կոշտ քննադատը։ Փաշինյանը նեղանում է հաճախ այդ քննադատություններից, ինչը ես դրական եմ համարում, որովհետև, եթե նեղանում է, ուրեմն մտածում է։ Նիկոլ Փաշինյանին նամակներ եմ գրում այս կամ այն հարցի վերաբերյալ, կօգտվի՞ դրանից՝ լավ, իսկ եթե չի օգտվի, ես տարբեր եթերներում խնդիրների մասին կբարձրաձայնեմ։ Գիտեք՝ գործող իշխանություններին օժանդակելն է ճիշտ, բայց օժանդակել չի նշանակում՝ չքննադատել»,- ասաց  Սարգսյանը։

 

Անդրադառնալով Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հեռացումը հեղաշրջման փորձի հետ կապելու մասին լուրերին և ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանի հայտարարությանը, Արամ Սարգսյանն ասել է՝ այն, որ Հակոբյանը վարչապետի ընտանիքի անդամն է, դա դեռ չի նշանակում, որ նրա տեսակետին վարչապետը համամիտ է։

 

«Ասել է՝ թող Հրաչյային դատի տան, ասեն՝ արի, հիմնավորի, և դա ճիշտ կլինի։ Դրանից հետո ցանկացած մարդ ինչ-որ տեսակետ հայտնելուց կկարողանա դատարանում հիմնավորել կամ ներողություն խնդրել իր ասածի համար, ես, միանշանակ, սրա կողմնակիցն եմ»,- ասել է  Արամ Սարգսյանը՝ նորից ընդգծելով, որ  կեղծ տեղեկություն տարածողը պետք է պատասխանատվության ենթարկվի:

 

Խոսելով  ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մահվան և Լևոն Տեր-Պետրոսյանի պաշտոնավարման ժամանակ արձանագրված՝ Պետական անվտանգության կոմիտեի նախկին ղեկավար Մարիուս Յուզբաշյանի սպանության միջև անցկացվող համեմատականների մասին՝ Արամ Սարգսյանն ասել է.

 

«Այս իշխանությունը Լևոն Տեր–Պետրոսյանի իշխանության շարունակությունը չեմ համարում։ Մարդկային կերպի և աշխարհաքաղաքական ընկալման առումով Նիկոլ Փաշինյանն ու Լևոն Տեր-Պետրոսյանը բացարձակ տարբեր լիդերներ են, և, բնականաբար, Փաշինյանը նրա գիծը չի շարունակում։ Ինչ վերաբերում է առաջին նախագահի ղեկավարման ժամանակ տեղի ունեցած սպանություններին, ապա այն ժամանակ անցումային ժամանակաշրջան էր, մարդիկ կային, որոնք շատ արագ ունեզրկվում էին, առաջանում էին խնդիրներ, իսկ դրանք փորձում էին լուծել սպանությունների միջոցով։ Սպանություններ եղել են բոլոր իշխանությունների ժամանակ, բայց ես որևէ կերպ չեմ կարող ասել, որ այդ ժամանակվա որևէ սպանություն պատվիրել է որևէ առաջին դեմք։ Ես երբեք որևէ առաջին դեմքի մասին նման բան չեմ ասել։ Ճանաչելով Նիկոլ Փաշինյանին՝ կարող եմ ասել, որ նա այդ մարդկային կերպը չէ, նա մարդ սպանող, ոչնչացնող տեսակ չէ, չի՛ կարող էդպիսի բան անել Նիկոլ Փաշինյանը, և սա իմ դիտարկումն է՝ հոգեբանական, քաղաքական և մարդկային առումներով»,- ասել է  Արամ Սարգսյանը՝ ընդգծելով, որ շատ սխալ են արել՝ ինչպես նախկինում, երբ որևէ սպանության վերաբերյալ սլաքներն ուղղել են օրվա իշխանությունների ուղղությամբ, սխալ են անում նաև հիմա, երբ Կուտոյանի մահվան հետ կապված սլաքներ են ուղղում գործող իշխանությունների ուղղությամբ։

 

«Նրանք, ովքեր սլաքներ էին ուղղում, պետք է հասկանան, որ դա բումերանգ է, և պետք է չզարմանան, եթե հիմա էլ իրենց ուղղությամբ դրանք ուղղեն»,- ասել էնա։

 

"Amio Era". Education is a chance to change life! Ucom's fixed network is launched in Artashat “By Your Side”: IDBank's new support program for displaced Artsakh citizens The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded