Yerevan, 20.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Մերժ­մամբ իշ­խա­նու­թյան եկած ուժն իշ­խե­լու այլ ռե­սուրս­ներ չու­նի ու պար­բե­րա­բար պետք է գե­նե­րաց­նի ատե­լու­թյու­նը». «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» թերթը գրում է․ 

Ժամանակը ճիշտ ու արդյունավետ օգտագործելու, հասարական դաշտին ու քաղաքականությանը վերաբերող մի շարք հարցերի շուրջ զրուցել ենք «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի փորձագետ Դավիթ Մաթևոսյանի հետ։

Իշխանության շահերից բխող և վրեժխնդրությանը նմանվող գործողություններ են եղել

«Ցանկացած իշխանություն, որն ունի լայն լեգիտիմություն, հանրային մեծ աջակցություն, ոչ պոպուլ յար քայլերի գնալու և դրանով հասարակական զարգացմանը նպաստելու հնարավորություն ունի։ 

Բայց կա մի իրականություն, երբ, ունենալով աննախադեպ աջակցություն, գործող իշխանությունը երկու տարվա ընթացքում չգնաց ոչ պոպուլ յար, բայց երկրի համար շատ անհրաժեշտ քայլերի։ 

Ընդհակառակը՝ շատ դեպքերում, երբ որևէ որոշում դիմադրության է արժանացել, նրանք հետ են կանգնել որոշում կայացնելուց։ Կարող ենք բերել Ամուլսարի օրինակը, Ստամբուլյան կոնվենցիայի հետաձգումը և անգամ վերջին՝ սպանդանոցների հետ կապված հարցը։ 

Այսինքն, երբ նույնիսկ փոքր դիմադրություն է ստեղծվում, նրանք հետքայլ են անում, ինչը լավ չէ, քանի որ իշխանության գլխավոր գործառույթը որոշում կայացնելն է»,-«Փաստի» հետ զրույցում ասաց փորձագետը։ 

Նրա խոսքով, երկու տարվա ընթացքում հասարակությանը կոնկրետ խնդիրների շուրջ համախմբելու հնարավորություն կար, սակայն նման բան տեղի չունեցավ. 

«Դրա փոխարեն շատ փոքր, հիմնականում իշխանության շահերից բխող և վրեժխնդրությանը նմանվող գործողություններ են եղել, որոնք քիչ-քիչ մասնատել են հասարակությանը։ 

Իսկ այն մոբիլիզացիան, որն իշխանությունը կարող էր ապահովել մեկուկես կամ մեկ տարի առաջ, այժմ այլևս հնարավոր չէ, ինչն, իհարկե, ցավալի է։ Ես չգիտեմ, թե մենք այդպիսի հնարավորություն այլևս կունենա՞նք, թե՞ ոչ»։

 

Ժողովրդավարությանը վնասող գործընթաց

Անդրադառնալով տարբեր ինստիտուտների, ինչպես նաև դատական իշխանության շուրջ ստեղծված որոշակի մթնոլորտին՝ Դ. Մաթևոսյանը նախ հղում կատարեց մասնագիտական գրականությանը։ 

«Այնտեղ գրված է՝ պոպուլիստական ուժը պոպուլիստական է համարվում նրանով, որ կարծում է, թե միայն ինքը կարող է ներկայացնել ժողովրդին։ Այսինքն, անտեսում են ներկայացուցչական ժողովրդավարության հանգամանքն ու համարում, որ ժողովուրդն ունի մեկ միասնական կարծիք, և միայն իրենք են ներկայացնում այդ կարծիքը։ 

Այդ տրամաբանությունից ելնելով՝ մարդիկ, որոնք այս կամ այն պատճառով չեն կիսում իշխանության կարծիքը կամ ունեն որոշակի անկախություն իշխանությունից, հռչակվում են ժողովրդի թշնամիներ, և նրանց դեմ հալածանք է տեղի ունենում։ 

Այդ առումով շատ պարզ օրինակ ունենք՝ ի դեմս դատական համակարգի։ Դատական համակարգը պետք է անկախ լինի գործադիրի ազդեցությունից, բայց քանի որ պոպուլիստական ուժը համարում է, որ միայն ինքն է ճիշտ, միայն ինքը կարող է ասել, թե ինչն է վատ, ինչը՝ լավ, ապա տեղի է ունենում հալածանք»,-նշեց նա։ Փորձագետի դիտարկմամբ, առհասարակ յուրաքանչյուր իշխանություն ձգտում է հասարակության մեջ ունենալ հնարավորինս շատ ազդեցություն. 

«Բայց եթե այդ հասարակությունը բալանսավորված է, այնտեղ կան որոշակի ավանդույթներ, գրված և չգրված օրենքներ, այդ սահմանները պահպանվում են։ 

Քանի որ գործող իշխանությունը եկել է իշխանության հասարակական ճնշման արդյունքում, նրանք հիմնականում չունեն իշխելու այն ավանդական ռեսուրսները, որոնք սովորաբար ունենում է իշխանությունը։ 

Այս պարագայում նրանք պետք է ձգտեն վերացնել իրենց առջև առկա ամեն հնարավոր բան, որպեսզի կարողանան իրականացնել իրենց քաղաքական նպատակները։ Սա, բնականաբար, ժողովրդավարությանը վնասող գործընթաց է»։

 

Բացատրությունները պետք է փնտրենք 2018թ.-ի գարնանային իրադարձություններում

Ինչ վերաբերում է հասարակական համերաշխության խնդրին, Դ. Մաթևոսյանը նշում է, որ առհասարակ հասարակական ատելությունը, հատկապես սոցցանցային տիրույթում, բնորոշ չէ միայն Հայաստանին։ «Այդ խնդրին բախվում են նաև զարգացած երկրներում, ինչպես, օրինակ՝ ԱՄՆ-ն է։ 

Այդ հանգամանքը մի դեպքում կապված է զուտ տեխնոլոգիաների հետ, որոնք խթանում են ատելությունը՝ հակառակ կարծիք ունեցողի նկատմամբ։ Երկրորդ հարցն այն է, թե մենք ինչպիսի նախադրյալներ ունենք հասարակության մեջ։ Մեր պարագայում կա հասարակություն, որը տարիներ շարունակ ունեցել է խնդիրներ, որոնցում բացառապես մեղադրել է իշխանություններին։ 

Այսինքն, գործ ենք ունեցել դժգոհության հետ, որը մի փուլում շատ հանգիստ կարող էր ատելության վերածվել։ 

Բայց անկախ դրանից, յուրաքանչյուր իշխանություն կարող է կա՛մ խրախուսել այդ ատելությունը, այսինքն, հասարակության մեջ առկա ատելության բեկորները հավաքել, դա ուղղել իր քաղաքական հակառակորդների ուղղությամբ, կա՛մ համերաշխության կենտրոն դառնալ։

Սովորաբար իշխանությունները փորձում են համերաշխություն ստեղծել, որովհետև իշխանության առաջին գործառույթներից մեկը հասարակական անդորրը և համերաշխությունը պահպանելն է։ 

Եթե իշխանությունն ինչ-որ առումով չի կարողանում ապահովել նշվածները, ապա ինչ-որ առումով թերանում է։ Այս առումով ունենք մի իրավիճակ, երբ անկախ եղած նախադրյալներից, իշխանությունն ատելության խոսքի նախաձեռնողն է և խրախուսում է այն, որի վկայությունը տարբեր մարդկանց թշնամիներ հռչակելը, սևերի-սպիտակների բաժանելն ու նման այլ օրինակներն են։ 

Սա, իհարկե, տարակուսելի է, սակայն ունի իր բացատրությունը։ Իրականում այս իշխանությունը իշխանության է եկել մերժման հիմքով։ «Մերժիր Սերժին» լոզունգը հենց այդ ատելության լիցքերն էր պարունակում։ 

Հետևաբար, մերժմամբ իշխանության եկած ուժը իշխելու այլ ռեսուրսներ չունի, և իշխանությունը պահելու համար պարբերաբար պետք է գեներացնի այդ ատելությունը, որպեսզի կարողանա իր քաղաքական խնդիրները լուծել։ 

Այսինքն, ներկա իրավիճակի բացատրությունները պետք է փնտրենք 2018թ.-ի գարնանային իրադարձություններում, որովհետև քո կառավարման ընթացքում կախված ես լինում այն ճանապարհից, որով եկել ես իշխանության»,-ընդգծեց մեր զրուցակիցը։

Իրական խնդիրների շուրջ դիսկուրսը ձեռնտու չէ

Հասարակական ու քաղաքական դիսկուրսի ցածր մակարդակի խնդիրը փորձագետը կրկին իշխանության նախընտրելի քաղաքականության համատեքստում է դիտարկում։ «Այստեղ միանշանակ կա հասարակության կրթական մակարդակի հարցը, բայց այս դեպքում ևս իշխանությունը կարող է կա՛մ խրախուսել այդ ցածր մակարդակի դիսկուրսը, կա՛մ հնարավորինս բարձրացնել մակարդակը։ 

Բայց քանի որ իշխանությունից դուրս ավելի շատ ինտելեկտուալ ռեսուրս կա, քան ներսում, իշխանությանը ձեռնտու չէ բարձր որակի դիսկուրսը, որովհետև այդպես իրեն հանգիստ չի զգում։ 

Ավելի պատկերավոր օրինակ բերենք. կարելի է քննարկել Արցախյան խնդրի հետ կապված հարց, բայց դա կարող է շատ հանգիստ շեղվել, օրինակ՝ բլինչիկի թեմայով։ Խնդիր է, իհարկե, որ մարդիկ շեղվում են նման թեմաների կողմը, բայց առաջին հերթին խնդիրն այն է, որ իշխանությունն է ձգտում նման թեմաների։ Նրանք ամեն օր նման նոր թեմա իջեցնելու կարիք ունեն, որի մասին հասարակությունն ամբողջ օրը կխոսի՝ չխոսելով իրական խնդիրների մասին։ 

Իրական խնդիրների շուրջ դիսկուրսը ձեռնտու չէ իշխանություններին»,-շեշտեց փորձագետը։ Դավիթ Մաթևոսյանի խոսքով, հատկապես քաղաքական դիսկուրսի ցածր մակարդակը շատ ծանր հետևանք կարող է ունենալ։ 

«Պետք է հաշվի առնենք, որ ՀՀ-ն աշխարհագրական վտանգավոր դիրքում է, մշտապես անվտանգային ռիսկեր կան, որոնք ամեն օր կարող են ավելի մեծանալ։ 

Եվ այս պայմաններում մեր պետության ղեկավարները, ինչպես նաև ընդդիմության ղեկավարները պարզապես իրավունք չունեն չխոսել լուրջ խնդիրներից։ Նրանք իրավունք չունեն այնպիսի քննարկումներ անել, որտեղ խոսվում է, թե ինչ-որ մեկը այս արեց, նա սա ասաց, ու այդ ամենը զավեշտի ու ցանցառության վերածել։ Իրականում մենք նման բաների ժամանակը չունենք։ 

Այս ժամանակը, որը մսխում ենք, իր հետևանքներն է ունենալու։ Ադրբեջանում իշխանական շատ լուրջ փոփոխություններ, ռեֆորմներ ու գործընթացներ են տեղի ունենում, բայց մենք այդ ամենին համահունչ չենք ընթանում։ 

Մենք մեր խնդիրների, մեր ատելության մեջ թաթախված ենք, մենք շարունակում ենք կռվել անցյալի հետ, և այս դեպքում, բնականաբար, պատրաստ չենք լինելու ապագայի մարտահրավերներին։ 

Պետք է անընդհատ խոսել ապագայից, ներկա խնդիրներից, այլ ոչ թե շարունակ մնալ ատելության ու անցյալի մեջ։ Սա մեր երկրի համար ապագա չէ, մեր կորցրած ամեն օրն ու տարին լուրջ խնդիրներ կարող է առաջացնել»,-եզրափակեց Դ. Մաթևոսյանը։

Մանրամասները՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։

 

Amio Bank issued dram bonds Ucom Celebrates Telecommunication DayFrom now on AMIO Mobile banking will have a new opportunity The Power of One Dram Sums up the Two-Year Program with Teach for ArmeniaGrigori Zakaryan: “Capital markets have a crucial for economic development.” Ucom's General Director Participates in High-Tech Development Panel Discussion IDBank issues the 2nd tranche of dollar bonds of 2024"Amio Era". Education is a chance to change life! Ucom's fixed network is launched in Artashat “By Your Side”: IDBank's new support program for displaced Artsakh citizens The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli