Yerevan, 02.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Ով­քե՞ր են ուղ­ղա­կի կամ անուղ­ղա­կի ձև­ով դառ­նում նախ­կին ռու­սա­կան կամ մի­ջազ­գա­յին օպե­րա­տոր­նե­րի «դուստ­րե­րի» տե­րեր

comnews.ru-ն «Հայկական «դստերը» տալիս են» վերնագրով հոդվածում գրում է, որ «Veon Ltd» -ն (ռուսական «Բիլայնի» մայր ընկերությունը) հաստատել է, որ ընթանում են բանակցություններ «Վեոն Հայաստան» դուստր ձեռնարկությունը հայկական բջջային կապի պրովայդեր «Յուքոմ» ընկերությանը վաճառելու մասին: 

Այդ տեղեկատվությունը հաստատել են երկու ընկերությունները իրենց պաշտոնական հղումներով: «ՎիմպելԿոմը» ( «Բիլայն») գնել էր Հայաստանի կապի ազգային օպերատոր «Արմենթելից» ֆիքսված և բջջային կապերի ակտիվները 2006 թվականին: «ՎիմպելԿոմը» «Veon Ltd» վերանվանվելուց հետո ընկերությունը ստացել էր «Վեոն Հայաստան» անվանումը և սկսել Հայաստանում աշխատել «Բիլայն» ապրանքանիշով: 

Ըստ iKS-Consulting-ի վերլուծաբան Մաքսիմ Սավվատինի, 2019 թվականի արդյունքներով, «Վեոն Հայաստան»-ի աբոնենտային բազան մոտեցել է մեկ միլիոնի, որը կազմում է հանրապետության բջջային կապի շուկայի 25%-ը, իսկ ինչ վերաբերում է ֆիքսված կապին, ընկերությունը ունեցել է 340 000 ձայնային ծառայության աբոնենտ և 110 000 ինտերնետ օգտատեր: 

Ընկերության պոտենցիալ գնորդ «Յուքոմ» ընկերությունը Հայաստանի շուկայում աշխատում է 2009 թվականից և իր աշխատանքը սկսել է առաջինը «օպտիկամանրաթելը տներ մտցնելով», այսինքն՝ տրամադրելով IPTV սպասարկում, համացանցի մուտք և թվային հեռախոսակապ: 

«Յուքոմի» զարգացման նոր էտապ է դարձել 2015 թվականի սեպտեմբերին ֆրանսիական «Orange» ընկերությունից նրա «Օրանժ Արմենիա» դուստր ընկերության գնումը: «Orange»-ը, 2009 թվականին սկսելով աշխատել Հայաստանում, այդպես էլ չէր կարողացել կառուցել շահավետ գործարարություն: 

Ըստ «Յուքոմ» ընկերության կոմերցիոն տնօրեն Արամ Բարսեղյանի, «Orange»-ը Հայաստանում իր գործունեության ընթացքում ներդրել է մոտ 270 միլիոն եվրո, բայց կապի որակը այդպես էլ եղել է ոչ բավարար, և, որպես արդյունք, ընկերությունը աշխատել է վնասով: Մասնավորապես, ընկերության վնասները 2013 թվականին կազմել են 3,85 միլիարդ դրամ, իսկ 2014 թվականին՝ 4 միլիարդ դրամ (կամ մոտ 8 միլիոն եվրո): Այդ իսկ պատճառով «Orange»-ը որոշել է լքել Հայաստանը, իսկ նրա բիզնեսը գնել է 

«Յուքոմը»՝ բոլոր պարտքերի հետ միասին: Արդյունքում այդ գործարքը հնարավորություն է տվել «Յուքոմին» ստանալ Հայաստանի բջջային կապի շուկայի մուտքի հասանելիություն: 

Դա հնարավորություն է տվել գործարկել 4G կապ ամբողջ Հայաստանի տարածքով, ինչպես նաև ընկերության մատուցվող ծառայությունները ներկայացնել կոմպլեկտավորված ձևով, ներառյալ IP-հեռուստատեսություն, ֆիքսված և բջջային հեռախոսակապ և համացանց: 

«Ֆինամ» ընկերությունների խմբի վերլուծաբան Լեոնիդ Դելիցինը կարծում է, որ հաշվի առնելով այն, որ «Veon Ltd» -ն Հայաստանի հեռուստահաղորդակցային ակտիվները ձեռք է բերել 376 միլիոն դոլարով, ինչպես նաև նկատի առնելով ընկերության աբոնենտային բազան և Եվրասիական տարածքում նմանատիպ ընկերությունների շուկայական արժեքը, կարելի է ասել, որ նման տիպի ընկերության ներկայիս արժեքը կազմում է 25-ից 45 միլիոն դոլար: 

Ըստ «Ֆրիդոմ Ֆինանս» ներդրումային ընկերության վերլուծաբան Ալեքսանդր Օսինի, «Վեոն Հայաստան»-ի ակտիվները կարելի է գնահատել 42 միլիոն դոլար: 

Ըստ Մաքսիմ Սավվատինի, գնահատման գործարքի կայացման դեպքում «Յուքոմի» մասնաբաժինը Հայաստանի բջջային շուկայում կավելանա մինչև 37%, իսկ ինչ վերաբերում է ֆիքսված կապին, ապա միավորված ընկերությունները կարող են ունենալ մոտ 400 000 ձայնային աբոնենտ և 225 000 ինտերնետ օգտատեր: 

Ներկայումս «Veon Ltd» -ն վաճառում է իր ակտիվները ամբողջ աշխարհով մեկ: Վերջին տարիներին նա վաճառել է Իտալիայի, Կանադայի, Հարավ-արևել յան Ասիայի (Վիետնամ, Կամբոջա, Լաոս) և Աֆրիկայի (Զիմբաբվե, Բուրունդի, ԿենտրոնաԱֆրիկյան Հանրապետություն, Նամիբիա) բջջային օպերատորների իր մասնաբաժին ակտիվները: Նմանապես ակտիվներ են վաճառվել հետխորհրդային տարածքում՝ Տաջիկստանում: 

Վերլուծաբանների կարծիքով, ԱՊՀ երկրներում ակտիվների վաճառքը հիմնականում կապված է այդ շուկայի հեռանկարայնության նվազման, ինչպես նաև տնտեսական և քաղաքական վտանգների հետ, որոնք առկա են այդ շուկաներում: 

Վերջին տարիներին նկատվում է ինչպես ռուսական, այնպես էլ միջազգային օպերատորների արտահոսք ԱՊՀ երկրների շուկաներից: Օրինակ՝ «МТС» -ը լքել է Ուկրաինան, Ուզբեկստանը և Թուրքմենստանը: Միջազգային այնպիսի խաղացողներ, ինչպիսիք են «Telia»-ն, «Orange»-ը և «Tele2»-ը, նույնպես հեռանում են ԱՊՀ տարածքից: 

Նույնն է կատարում նաև «Veon Ltd» -ն: Այնուամենայնիվ, այդ ընկերությունը սկսել է խաղադրույք դնել նոր ծառայություններ մատուցելու վրա: Միևնույն ժամանակ, տելեկոմի հետ միաձույլ ծառայություն մատուցելը ԱՊՀ երկրների շուկայում ոչ միշտ է հնարավոր իրականացնել՝ կապված պահանջարկի սահմանափակ լինելու հետ:

 Բացի դա, ըստ Մաքսիմ Սավվատինի, ակտիվորեն ուժեղանում է մրցակցությունը տեղական խաղացողների կողմից, տեղական օպերատորների կողմից, որոնք իրենց երկրում չեն վախենում քաղաքական պատճառներից և հաճախ էլ ուղղակիորեն պետական ձեռնարկություններ են: 

Հենց նրանք էլ որպես կանոն ուղղակի կամ անուղղակի ձևով դառնում են նախկին ռուսական կամ միջազգային օպերատորների «դուստրերի» տերերը: Ըստ iKS-Consulting-ի վերլուծաբանների, «Veon Ltd» -ի գործարքը ԱՊՀ երկրների տարածքում ամենայն հավանականությամբ չի լինի վերջինը, և նման գործարքներ մոտակա ժամանակներում նորից կլինեն:

Կամո Խաչիկյան

ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023