Yerevan, 03.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Շարժասանդուղք. 150 տարեկան «հրաշք աստիճաններ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Շարժասանդուղքը (անգլերեն՝ escalator, կազմված է elevator բառի նման, ֆրանսերենում՝ escalade, կազմված է scala՝ սանդուղք բառից, նշանակում է «հաղթահարման սանդուղք) ամբարձիչ-փոխադրող մեքենա է 30—350 հորիզոնական թեքությամբ, այլ խոսքերով՝ շարժվող աստիճաններով սանդուղք է, որը նախատեսված է մարդկանց մի մակարդակից մյուսը տեղափոխելու համար: Սանդուղքի աստիճանները սովորաբար ամրացած են փակ շղթային, որը շարժման մեջ է մտնում էլեկտրական շարժիչով՝ մեխանիկական ռեդուկտորի կամ գծային շարժակի օգնությամբ: 

Շարժասանդուղքի պատմությունն սկսվել է ԱՄՆ-ում։ Այսօրինակ առաջին մեխանիզմը արտոնագրվել է ամերիկացի գյուտարար Նաթան Էյմսի կողմից 1859 թվականի մարտի 9-ին, սակայն «շրջանաձև շարժվող սանդուղքի» (անգլ.՝ revolving stairs) այդ № 25 076 արտոնագիրը երբեք որևէ մեկի կողմից չի օգտագործվել: 

Հետագայում այդ գյուտը արտոնագրել է Ջեսի Ռենոն 1892 թվականի մարտի 15-ին: Այն անվանվել է «թեք ամբարձիչ» (անգլերեն inclined elevator)։ Բարձրացնող այս մեխանիզմը առաջին անգամ տեղադրվել է Նյու Յորքի Քոնի- Այլենդի պարկում 1894 թվականին:

 Դա այցելուների համար ատրակցիոն է եղել: Ամերիկյան այդ առաջին շարժասանդուղքը չի ունեցել աստիճաններ, դա եղել է սահուն շարժվող քայլուղի, և մարդիկ շարժվել են՝ նստած այդ քայլուղու վրա: 

Աստիճաններին փոխարինել են տեղադրված երկայնական ակոսները, որոնք պարբերաբար ընդմիջումներով հայտնվել են հատակից: 

Որոշ ժամանակ անց արդեն առաջին գործող շարժասանդուղքը, որի գյուտարարներն են եղել Չարլզ Սիլբերգերն ու «Օտիս» ընկերությունը, ներկայացվել է 1900 թվականին Փարիզի ցուցահանդեսում: Այն արդեն ունեցել է հորիզոնական աստիճաններ, որոնք  դուրս են գալիս մուտքի հարթակից, ապա անհետանում ելքի արգելապատնեշի տակ: 

«Օտիս» ընկերության այդ առաջին շարժասանդուղքը տեղադրվել է Ֆիլադելֆիայի նահանգում գտնվող «Գիմբլե» խանութում, և ծառայել է մինչև 1938 թվականը: 

Մետրոպոլիտենի կայարաններից առաջինը, որտեղ տեղադրվել է շարժասանդուղք (1911 թվական), եղել է Լոնդոնի մետրոպոլիտենի ԷրլսԿորտ կայարանը: 1921 թվականին հայտնվել է առաջին, այսպես ասած, դասական շարժասանդուղքը: 

Դրա վրա տեղադրված հորիզոնական աստիճաններն ունեցել են երկայնական ռելիեֆային ակոսներ, իսկ ուղևորների օգտվելն ավելի հարմարավետ դարձնելու համար ստեղծվել են հենաբռնակներ, որոնք շարժվում են զուգահեռաբար նույն արագությամբ: Այս տարբերակը շատ է նման ժամանակակից շարժասանդուղքներին: 

Գործնականում հենց սկզբից նրանք, ովքեր ոչ թե քայլել են շարժասանդուղքով, այլ պարզապես կանգնել դրա վրա, կանգնել են աջ կողմում, որպեսզի ճանապարհ տան քայլող անցորդներին: Այդ «ստորգետնյա էթիկետը» այսօր էլ է պահպանվում աշխարհի շատ երկրներում: 1935 թվականը համարվում է ԽՍՀՄում առա ջին շար ժ ա սան դուղք ն ե ր ի տեղադրման տարին: 

Այդ տարի Մոսկվայի մետրոյի չորս հիմնական կայարաններում տեղադրվել են այդ «հրաշք աստիճանները» (այն ժամանակ այդպես է կոչվել այդ բարձրացնող մեխանիզմը): Այդ առաջին շարժասանդուղքները տեղադրվել են ֆիննական «Kone» ընկերության կողմից: 

Շարժասանդուղքները ներկայումս տարածված են մետրոպոլիտեններում, կայարանատներում, առևտրի խոշոր կենտրոններում, գետնանցումներում և այլն: 

Երբեմն կիրառվում են նաև բարդ ռելիեֆ ունեցող քաղաքներում՝ որպես ֆունիկուլ յորի այլընտրանք։ Աշխարհի ամենահին գործող շարժասանդուղքը, ըստ էության, Նյու Յորքի Macy's հանրախանութի միջհարկային շարժասանդուղքն է, որը գործում է 1927 թվականից:

Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal