Yerevan, 06.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Հետաքրքիր հորոսկոպ. Կենդանակերպի նշանների ներկայացուցիչների կյանքի իմաստը

LIFE

Past.am

Smootrim.ru-ն ներկայացրել է, թե որն է կենդանակերպի նշանների ներկայացուցիչների կյանքի իմաստը։

Խոյ։ Խոյերի համար կյանքի իմաստը կյանքի իմաստի որոնումն է։ Որքան էլ պարադոքսալ հնչի, Խոյերը մշտապես որոնումների մեջ են։ Խնդիրն այն է, որ նրանք շատ արագ են գտնում իրենց կոչումը, կայծակնային արագությամբ հասնում իրենց ուզածին՝ նպատակասլացության և ներքին ուժի շնորհիվ։ Այս ամենն այնքան արագ է տեղի ունենում, որ Խոյերը չեն հասցնում ուշքի գալ. իմաստ կար, բայց արդեն չկա։ Նրանք ստիպված են լինում ամեն ինչ նորից սկսել։  

Ցուլ։ Դեռ վաղ հասակից գիտեն, թե ինչ են ուզում կյանքից։ Ընտրությունն այնքան էլ մեծ չէ, բայց չափազանց դժվար է։ Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները հաճախ կանգնում են կես ճանապարհին՝ նվիրել իրենց ընտանիքի՞ն, թե՞ մեծ հաջողությունների հասնել կարիերայում։ Անձնական ազատությունը, անխոս, կարևոր է, բայց նրանք չեն կարող պատկերացնել սեփական կյանքն առանց ընտանեկան հարմարավետության, մարդկանց, ովքեր կունենան իրենց կարիքը։

Երկվորյակներ։ Երկվորյակների համար բավական բարդ է իմաստ գտնելը, քանի որ չափազանց փոփոխական են։ Կարիք ունեն մարդկանց, ովքեր իրականություն կդարձնեն իրենց ցանկություններն ու նպատակները։ Նրանց հարկավոր է իրենց կողքին սիրող, հավատարիմ մարդիկ ունենալ։ Միևնույն ժամանակ՝ Երկվորյակները կարծում են, թե աշխարհը ոչ մի կերպ չի կարող գոյություն ունենալ առանց իրենց օգնության ու աջակցության։ 

Խեցգետին։ Խեցգետինների կյանքի իմաստն այն է, որ մտերիմները երջանիկ լին ն։ Նրանք ձգտում են ընտանեկան ներդաշնակության։ Գիտեն, որ երջանկությունն ուղղակիորեն կախված է հարմարավետ պայմաններից։ Նրանք պատրաստ են շատ գումար աշխատել, եթե այդ մասին խնդրի սիրելին։ Միայնությունը վտանգավոր է կենդանակերպի այս նշանի համար։

Առյուծ։ Առյուծների համար կյանքի իմաստը կառուցվում է աստիճանաբար՝ անձնական աճ, հասարակական ճանաչում, անձնական կյանք։ Առյուծների կյանքի իմաստը նորի անվերջանալի որոնումն է։ Նրանց համար իսկապես կարևոր է գտնել ճշմարտություն և գործունեության ոլորտներ՝ երջանիկ ապագայի համար։ Չեն ձգտում երեխաներ ունենալ, քանի դեռ նրանց համար լավագույն կյանք չեն պատրաստել։

Կույս։ Ողջ կյանքում իդեալ են փնտրում։ Ամենը, ինչ շրջապատում է կենդանակերպի այս նշանին, պետք է իդեալական լինի՝ անկախ նրանից՝ խոսքը վերաբերում է աշխատանքի՞ն, հետաքրքրությա՞նը, թե՞ այլ հարցի։ Իդեալականի ձգտումը հաճախ է մթագնում տրամաբանական մտածողությունը և ռացիոնալ մոտեցումը։ Երբ հասկանում են, որ կատարելությունը սահմաններ չունի, ողջ գլխով խորասուզվում են աշխատանքի մեջ։

Կշեռք։ Պայքարում են արդարության համար։ Կարծում են, որ իրենց առաքելությունը աշխարհը ստից ու անօրինությունից ազատելն է։ Սակայն կյանքը հաճախ է կոտրում նրանց խոցելի երազանքները։ Այդ դեպքում կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչներն ուժ են ստանում լավատեսությունից, հավատից դեպի լավը, մտերիմներին աջակցելուց։ Ուժ հավաքելուց հետո Կշեռքը կրկին պայքարի մեջ է մտնում անարդարության դեմ՝ փորձելով այս աշխարհն ավելի մաքուր ու լուսավոր դարձնել։ Սովոր չեն հանձնվել։

Կարիճ։ Ապրում են իրենց նպատակներով ու ցանկություններով։ Նրանց համար գլխավորը ցանկալիին հասնելն է ցանկացած գնով։ Կենդանակերպի այս նշանի կյանքի իմաստը սեփական երջանկությունն է։  

Աղեղնավոր։ Աղեղնավորներն ապրում են պահով՝ հիմա, այստեղ։ Ամեն օրը նոր կյանք է։ Այսօր նրանք հետաքրքրված են մի բանով, վաղը կարող են իրենց համար այլ, նախորդին հակադիր զբաղմունք գտնել։ Նրանց կյանքի իմաստը հետաքրքիր իրադարձությունների, նոր էմոցիաների ու հաճելի պահերի փնտրտուքն է։

Այծեղջյուր։ Նրանք դեռ վաղ հասակից մտածում են այն մասին, որ հարկավոր է հասարակության մեջ բարձր դիրք զբաղեցնել, ինչը, ըստ էության, ստացվում է։ Նպատակասլացությունը, համառությունն օգնում են կենդանակերպի այս նշանին հաջողության ու ճանաչման հասնել։ Կարողանում են ազատվել այն ամենից, ինչն իրենց խանգարում է կյանքի ճանապարհին։  

Ջրհոս։ Տարբեր առաջնահերթություններ են ունենում։ Կարևորն այն է, որ նպատակը, որին հասել են, օգնի գտնել իրենց։ Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչների կյանքի իմաստն ինքնաիրացումն է։ Դեմ չեն պայքարի մեջ մտնել արդարության համար և պաշտպանել մյուսների իրավունքները, հատկապես, երբ խոսքը մտերիմների մասին է։ Նրանց համար շատ կարևոր է կողքին ունենալ մարդիկ, ովքեր մտածում են իրենց նման, ովքեր պատրաստ են իրենց հետ գնալ աշխարհի ծայրը։ Ուզում են, որ մարդու անձնական ազատությունն անձեռնմխելի լինի։

Շարունակությունը՝ այստեղ

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal