«Դու ֆորմի մեջ չես, չես ձգում, կարո՞ղ է լավով գնաս». Աշոտյանը` Փաշինյանին
BLOGԱյս անձը Արցախյան բանակցություններ է վարում, երկիր ներկայացնում, մարդկանց ճակատագրերի հետ խաղում, Սահմանադրությամբ գլխավոր հրամանատար պիտի դառնա: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը` անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա ֆեյսբուքյան գրառումներին կապված Հրայր Թովմասյանի գրիչի հետ:
«Երդվում եմ, էլ խնդալու չի։
Բոլորդ, ես էլ ձեր հետ, բոցվում ենք, բայց պատկերացնում ենք, չէ՞, թե ինչ խորը եւ համապարփակ բանի մեջ ենք։
Այս անձը Արցախյան բանակցություններ է վարում, երկիր ներկայացնում, մարդկանց ճակատագրերի հետ խաղում, Սահմանադրությամբ գլխավոր հրամանատար պիտի դառնա...
Ապեր, սրանից հետո այնպես արա, որ 4 ոչ աշխատանքային օր իրար հետեւից չընկնի։ Դու ֆորմի մեջ չես, չես ձգում։
Դու ընդհանրապես էլ չես ձգում։ Կարո՞ղ է լավով գնաս։ Խոստանում եմ, մի հիշվող գրիչ էլ ես քեզ նվեր տամ։
Մտածիր»,- գրել է նա։