Yerevan, 03.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Ավելի քան 200 գինեկոլոգներ անհանգստացած են Ռազմիկ Աբրահամյանի պատվի համար. ստորագրություններով բաց նամակն ուղարկել են պաշտոնատար այրերին

SOCIETY

Past.am

Ավելի քան 200 գինեկոլոգներ պատրաստվում են բաց նամակով հանդես գալ՝ ուղղված մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների: Այդպիոսվ նրանք իրենց աջակցությունն են հայտնում ապօրինի որդեգրման գործով մեղադրյալ Ռազմիկ Աբրահամյանին, վստահություն հայտնելով, որ ներկայացվող մեղադրանքը որևէ աղերս չունի իրականության հետ և կոչ են անում պաշտոնատար անձանց ապահովել վարույթի օբյեկտիվությունը:

«ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանին
ՀՀ Նախագահ Արմեն Սարգսյանին
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին
ՀՀ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին

Մանկաբարձ-Գինեկոլոգներից

Մեծարգո պարոնայք

Մենք՝ Հայաստանի Հանրապետության տարբեր բուժհաստատություններում աշխատող մանկաբարձ-գինեկոլոգներս, անհանգստացած ենք հանրապետությունում մանկաբարձության և գինեկոլոգիայի հիմնադիրներից մեկի՝ մեր սիրելի ուսուցիչ, ՀՀ վաստակավոր բժիշկ, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, պրոֆեսոր Ռազմիկ Աբրահամյանի բարի համբավի, պատվի և հեղինակության համար, ով հեղինակ է շուրջ 435 գիտական աշխատության, այդ թվում՝ հայերեն լեզվով 5 դասագրքի, 8 մենագրության, 25 ուղեցույցի: Նրա գիտական ղեկավարությամբ պաշտպանվել են 9 դոկտորական և 25 թեկնածուական ատենախոսություններ՝ մանկաբարձություն և գինեկոլոգիա մասնագիտությամբ:

ՀՀ ԱՆ գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ եղած տարիներին պրոֆեսոր Աբրահամյանի ջանքերով են կրկնակի և ավել չափով նվազել մայրական և նորածնային մահացության ցուցանիշներ և բարելավվել ծնելիության ցուցանիշները:
Միաժամանակ, անհանգստացած ենք բժշկագիտության ոլորտի առանցքային ուղղություններից մեկի՝ մանկաբարձ-գինեկոլոգի մասնագիտության շուրջ ստեղծված մտացածին աղմուկի առթիվ, որն արդեն քննարկման առարկա է դարձել նաև մեր երկրից դուրս՝ վտանգելով տարիների ընթացքում մեր ձեռք բերած մասնագիտական վարկը և բուժհաստատության պրոֆեսիոնալ համբավը:

Ղեկավարելով իր նշանակությամբ և դերակատարությամբ խիստ կարևոր՝ վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտը, պրոֆեսոր Ռ.Աբրահամյանը երկար տարիներ անմնացորդ նվիրվել է գործին՝ չխնայելով կյանքն ու առողջությունը, անուրանալի նպաստ բերելով մեր երկրում վերարտադրողական առողջության կազմակերպման ոլորտին:

Ասվածը հաշվի առնելով՝ հիշեցնում ենք, որ հարուցված գործի օբյեկտիվ և անաչառ քննությունը, դրա ընթացքին որևէ միջամտության անթույլատրելիությունը և վերջնական ճշմարտության բացահայտումը ուղղակիորեն կապված է ինչպես նշանավոր, միջազգային ճանաչում ունեցող բժիշկ- գիտնականի անվան, այնպես էլ մեր մասնագիտական պատվի, արժանապատվության, մեր բուժհաստատությունների բարի համբավի հետ:
Վստահ ենք, որ ներկայացվող մեղադրանքը որևէ աղերս չունի իրականության հետ, քանզի մեր պրակտիկ գործունեությունից ելնելով գիտենք, որ յուրաքանչյուր դեպքում՝ պտղի զարգացման արատը ճշտվում է տարբեր մեթոդներով, տարբեր կլինիկաներում և մի քանի մասնագետների կողմից: Հայտնի է, որ պտղի զարգացման արատները, ներարգանդային ինֆեկցիաները, մեռելածնությունը, նորածնային մահացությունը և վաղաժամ ծննդաբերությունները միշտ եղել են, կան, և շարունակելու են լինել նույնիսկ ամենազարգացած առողջապահական համակարգեր ունեցող երկրներում:
2019թ. սեպտեմբերի վերջից մեր հասարակությունը ուշադիր հետևում է ՎԱՊՄԳՀ ինստիտուտում տեղի ունեցած մեռելածնության դեպքի քննության ընթացքին և սպասում գործի հանգուցալուծմանը, որը սակայն ձգձգվում է: Այս ընթացքում մեռելածին պտուղ ծննդաբերած կինը, իբրև իր նախաձեռնությամբ, սկսեց մի արհեստական, մասնագիտական (բժշկական) գիտելիքների և մեկնաբանությունների հետ անհամատեղելի՝ հոգեբանա-հուզական ելույթներով ուղեկցվող շարժում՝ անպատասխանատու հայտարարություններով հընթացս վարկաբեկելով ինստիտուտը և նրա աշխատակիցներին:

Հարկ է նշել, որ ինստիտուտը տարիներ շարունակ սպասարկել է մարզերից ուղեգրված բարձր ռիսկի խմբի հղիներին և ծննդաբերներին, այդ թվում՝ մահացած պտուղներով, որոնց ծննդալուծումը հաճախ ուղեկցվում է մեծ վտանգներով: Այդ կանայք բուժօգնություն են ստանում ինչպես հղիների ախտաբանության, այնպես էլ 2-րդ մանկաբարձական բաժանմունքում, որը միակն է հանրապետությունում և սպասարկում է ինֆեկցված հիվանդություններով (ՄԻԱՎ, ՁԻԱՎ, հեպատիտ В, հեպատիտ С, տուբերկուլյոզ, ջրծաղիկ և այլն), չհետազոտված, ինչպես նաև կանանց կոնսուլտացիաներում չհաշվառված, պտղի զարգացման արատներով հղիներին և ծննդաբերներին: Կլինիկայում աշխատում են պրոֆեսիոնալ բարձր որակավորում ունեցող աշխատակիցներ՝ բժշկական գիտությունների դոկտորներ, թեկնածուներ, բազմափորձ մանկաբարձ-գինեկոլոգներ: Հատուկ ուշադրության է արժանի նորածնային ծառայությունը՝ ծննդօգնության հիմնարկների մեջ խոշորագույն և ամենածանրաբեռնված նորածինների վերակենդանացման բաժանմունքով, որտեղ բուժվում են խիստ ցածր քաշով նորածիններ:

Ինչպես և ամբողջ աշխարհում, վերակենդանացման բաժանմունքում ևս ցավոք լինում են մահացության դեպքեր, որոնցից մի քանիսն այժմ դարձել են շահարկման առիթ: Ցանկացած պերինատալ մահացություն (մեռելածնություն և մինչև կյանքի 7-րդ օրը նորածնային մահացություն) ենթարկվում է պաթանատոմիական հետազոտության: ՎԱՊՄԳՀ ինստիտուտի և «Արաբկիր» բժշկական համալիր - երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտի կազմում գործող պաթանատոմիական լաբորատորիաները իրականացնում է նաև Երևանի այլ ծննդօգնության հիմնարկների պերինատալ մահվան դեպքերի պաթանատոմիական հետազոտությունը:
Մահացած նորածնի դին, բուժհիմնարկը ծնողի ցանկության դեպքում կարող է նրան տալ դիահերձումից և նորածնի ծնունդն ու մահը գրանցելուց հետո, քանի որ ՀՀ կառավարության 23.10.2006թ. N 1910-Ն որոշման թաղման և դիակիզման կարգի 3-րդ կետի համաձայն՝ հուղարկավորությունը իրականցվում է մահվան վկայականի հիման վրա:

Համաձայն «Հուղարկավորությունների կազմակերպան և գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի՝ ՀՀ տարածքում հուղարկավորությունը իրականացվում է մահացածի մարմինը (աճյունը) գերեզմանատների սահմաններում տրամադրված գերեզմանատեղերում հողին հանձնելու կամ դիակիզման միջոցով: Մեռելածնության դեպքում ՔԿԱԳ մարմնում գրանցվում է միայն ծնունդը և մահվան վկայական չի տրվում, ինչի հետևանքով հուղարկավորություն չի կարող կատարվել, հետևաբար դիահերձումից հետո դիակը չի կարող տրամադրվել:
Նշված իրավակարգավորումներից անտեղյակ, առաջնորդվելով միայն իրենց հայտնի մոտիվներով՝ որոշ կանայք զրպարտում են ինստիտուտին՝ հայտարարելով, թե իբր իրենց երեխաները չեն մահացել: Վերջիններիս, ինչպես և տարիներ առաջ իրենց երեխաներից (ծնողական իրավունքներից) հրաժարված կանանց մերկապարանոց և անապացույց բողոքների հիման վրա արդյունքում հարուցվել է քրեական գործ, որը հանրության շրջանում ստացել է երեխաների ապօրինի որդեգրման գործ անվանումը:
Վստահեցնում ենք, որ ծննդօգնության հիմնարկները, այդ թվում՝ ՎԱՊՄԳՀ ինստիտուտը բացարձակապես որևէ կապ չունեն որդեգրման գործընթացի հետ: Մասնավորապես, ՀՀ ընտանեկան օրենսգրքի 118-րդ հոդվածը սահմանում է, որ երեխային որդեգրելու համար անհրաժեշտ է ծնողների գրավոր հրաժարումը երեխայի նկատմամբ ծնողական իրավունքներից կամ ծնողի գրավոր համաձայնությունը` երեխային որդեգրման տալու վերաբերյալ:

Այն դեպքում, երբ ծննդաբերելուց հետո մայրը համառորեն հրաժարվում է նորածնից, ապա բուժհաստատության աշխատակցի ուղեկցությամբ այցելում է ՔԿԱԳ մարմին, գրանցում նորածնի ծնունդը, այնուհետև գրավոր հրաժարվում ծնողական իրավունքներից: Հիմք ընդունելով օրենքի պահանջը՝ այդ համաձայնությունը և երեխայի այլ փաստաթղթերը ուղարկվում են տվյալ վարչական շրջանի խնամակալության և հոգաբարձության մարմին, որտեղից էլ՝ քաղաքապետարան կամ մարզպետարան, իսկ այնուհետև՝ ՀՀ կառավարության լիազորած մարմին: Վերջինս իրականացնում է առանց ծնողական խնամքի մնացած երեխաների կենտրոնացած հաշվառումը, տալիս է մանկատան ուղեգիր, աջակցում այդ երեխաների հետագա խնամքի և դաստիարականության կազմակերպմանը, որից հետո նորածինը տեղափոխվում է մանկատուն: Այդ պահից ամբողջությամբ ավարտվում են բուժհաստատության (ծննդատան) անելիքները: Որդեգրման հետագա գործընթացը մանրամասն կանոնակարգվում է գործող օրենսդրությամբ, որի շրջանակներում, ինչպես արդեն նշվեց, բուժհաստատությունը (ծննդատունը) որևէ գործառույթ չի իրականացնում, ուստի և տեղեկացված չէ այս կամ այն երեխայի որդեգրման գործընթացից:
Այսքանով հանդերձ՝ անհասկանալի և աբսուրդային է ծննդատանը մեղսագրվող դերակատարությունը որդեգրման դեպքերով, մասնավորապես առ այն, թե ինչպե՞ս կարող են երեխաները առանց ծնողական իրավունքներից հրաժարումի կամ որդեգրման համաձայնության հայտնվել մանկատանը և ապօրինի որդեգրվել, ինչը գործնականում անհնար է:

Պատվարժան այրեր,
Երկրի առողջ սերնդի ապահովման գործում մեր համեստ ավանդի հաշվառմամբ՝ կոչ ենք անում լինել աչալուրջ, չենթարկվել հասարակության որոշ խմբերի կամ կեղծ շահերով միավորված՝ մանրապատումասեր անձանց ճնշումներին, թույլ չտալ, որպեսզի լրատվամիջոցների կողմից ոչ մասնագիտական, սիրողական կամ հուզական բնույթի հրապարակումները կանխավ ազդեցություն ունենան նախաքննական մարմինների և դատարանների վրա՝ խախտելով անձանց անմեղության կանխավարկածը և բացառելով սույն գործով օբյեկտիվ ճշմարտության պարզման, ինչպես և լրիվ ու բազմակողմանի քննության հնարավորությունը:
Արդարադատության շահը ամբողջությամբ համընկնում է մեր մասնագիտական հեղինակության վերականգնման ցանկության հետ, ուստի կրկին անգամ խնդրում ենք Ձեր մշտական ուշադրության ներքո ապահովել վարույթի լրիվությունը, օբյեկտիվությունը, անաչառությունը և անմիջամտելիությունը:

Հարգանքով՝
մանկաբարձ-գինեկոլոգներ.

 
 
 

 

Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer