Yerevan, 02.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Խոյեր, այսօր ռիսկի մի դիմեք․ հունվարի 27-ի աստղագուշակը

LIFE

Past.am

Խոյ. Այսօր դուք չափից ավելի պատվախնդիր եք, շրջապատի մարդկանց շատ եք ծանրաբեռնում ձեր պահանջներով ու դիտողություններով, և այս ամենը չի կարող իր հետքը չթողել նրանց հետ ձեր փոխհարաբերությունների վրա: Բարեբախտաբար, ամենահամապատասխան պահին դուք նրբանկատություն եք ցուցաբերում, ինչը հարթում է իրավիճակը: Օրվա ընթացքում հնարավոր են հանդիպումներ ազդեցիկ մարդկանց հետ, որոնք կարող են էական դեր խաղալ ձեր հետագա պրոֆեսիոնալ կարիերայի վրա: Ձեզանից հասնում է միայն պահը բաց չթողնել և լավագույնս օգտագործել ընձենված հնարավորությունները:



Ցուլ. Օրը կարելի է բավական հաճելի անցկացնել` առանց ձեր առջև բարդ հաղթահարելի խնդրներ դնելու: Բավարարվեք քչով, աստիճանաբար շարժվելով ճիշտ ուղղությամբ: Մարդիկ, ովքեր կսկսեն այսօր ձեզ օգնել, դեռ երկար ժամնակ կմնան ձեր դաշնակիցը: Շատ բարձր մակարդակի վրա է ձեր անձնական հմայքը, դուք անվերջ զգում եք, որ մեծ տպավորություն եք թողնում շրջապատի վրա: Կարելի է օգտվել բարենպաստ պահից և սկսել հետաքրքիր ծանոթություն, որը շուտով միանգամայն ռոմանտիկ բնույթ կստանա: Հիշեք, որ սա այն օրն է, երբ ռոմանտիկ ժամադրությունը կզարգանա ամենաանսպասելի հունով:



Երկվորյակներ. Այսօր պետք է վանեք ձեզանից կասկածները և վստահեք նախազգացողությանը, ինչը ձեզ հուսախաբ չի անի: Շեշտը դրեք իմպրովիզներով առաջնորդվելու, իրավիճակներից դուրս գալու համար ոչ ստանդարտ լուծումներ գտնելու վրա: Պետք չէ հենվել նախապես մշակված պլանների վրա, կամ էլ հետևել եղած ավանդույթներին: Օրը հատկապես բարենպաստ է ձեզ հոգեհարազատ մարդու հետ շփվելու համար: Համոզված եղեք` ինչի մասին էլ որ խոսեք, անպայման կգտնեք ընդհանուր եզրեր, կգաք համաձայնության առավել կարևոր հարցերում, միայն թե պետք է փոխադարձաբար անկեղծ լինեք:



Խեցգետին. Այսօր ձեզ առաջին հերթին համբերություն է պետք, քանի որ օրը լի է հույսերով ու պլաններով, սակայն մինչև դրանց իրականացումը դուք ստիպված կլինեք որոշ դժվարություններ հաղթահարել: Դուք հատկապես զլանում եք ձեռնամուխ լինել այնպիսի պրոֆեսինալ գործերի, որոնք արագ վճիռներ են ենթադրում: Վատ չեն ընթանում մտերիմների հետ շփումները, սակայն այստեղ էլ խնդիրնեն են ծագում, քանի որ դուք բավարար անկեղծություն չեք ցուցաբերում: Հնարավոր հեռավոր ուղևորությունների համար առավել հարմար պահը կեսօրից հետո է, իսկ առավոտյան ավելի լավ է ավարտին հասցրեք նախորդ երեկոյան կիսած թողած գործերը:



Առյուծ. Օրն անցնում է հաճելի, անշտապ և լիցքաթափման ռեժիմով, դուք գտնվում եք մի հոգեվիճակում, երբ ամենևին չեք անհանգստանում, թե կարող եք ինչ-որ բան չհասցնել, որևէ տեղ ուշանալ: Որոշ դրական բաներ տեղի են ունենում միանգամայն պատահական, ձեր իսկ արժանիքն այն բանում կլինի, որ կարողանաք ժամանակին դա նկատել ու առավելագույնս դրանից օգտվել: Լավ օր է թատրոն կամ համերգ այցելելու համար` խելացի կատակերգությունը և լավ երաժշտությունը կբարձրացնեն ձեր տրամադրությունը: Օրը հարմար է նաև ազգականներին, հատկապես` տարեց այցելելու և նրանց հետ անկեղծ ու մտերմիկ շփումներ ունենալու համար:



Կույս. Հարմար օր է նախկինում ձեռնարկած գործերն ավարտին հասցնելու համար: Արդյունքի հասնելու համար սովորականից ավելի շատ ջանք ու հետևողականություն պետք է գործադրեք, սակայն զղջալու առիթ չեք ունենա, քանի որ ձեռք կբերեք այն, ինչին վաղուց ձգտում էիք: Ձեր ինքնավստահությունը ձեզ մեծապես կօգնի գտնել ազդեցիկ հովանավորներ: Ձգտեք լուրջ վերաբերվել մտերիմների ցանկություններին, մի հրաժարվեք ընտանեկան գործերին մասնակցելուց: Այսօր հենց’ դուք պետք է հոգ տանեք այն մասին, որ ձեզ համար թանկ մարդիկ իրենց հարմարավետ զգան, չկորցնեն ապագայի հանդեպ իրենց հավատը, ձգտեք ամեն կերպ նրանց հույս ներշնչել:

 

Կշեռք. Հանգիստ և բեղմնավոր օրերից է: Ձեզ մոտ շատ լավ է ստացվում պրոֆեսիոնալ խնդիրների լուծումը, և ոչ մեկի մտքով չի անցնում հարցականի տակ դնել ձեր գործարար որակները: Հնարավոր է բանակցությունների սկիզբ, որի արդյունքը կդառնա հեռանկարային նախագծի շուրջ համատեղ աշխատանքը: Դուք հպարտանում եք ձեր ձեռքբերումներով: Կլինեն չպլանավորած հանդիպումներ հին ծանոթների, մտերիմների, հեռավոր ազգակաների հետ: Այդ ամենը ժամ առ ժամ բարձրացնում է ձեր տրամադրությունը: Երեկոն կանցկացնեք ձեզ համար առավել սիրելի մարդու ընկերակցությամբ, ով որոշ բացահայտումներ կանի ձեր փոխհարաբերությունների` մինչ այժմ քողարկված  կողմերի վերաբերյալ:



Կարիճ. Օրը բարենպաստ է ցանկացած ստեղծագործ աշխատանքի, սպորտով զբաղվելու, բնության գրկում հանգիստն անցկացնելու համար: Դուք առույգ և ուրախ եք, և ձեր կողքին գտնվողները ձանձրանալու առիթ չեն ունենա: Անգամ եթե որևէ էական առիթ չկա էլ, դուք կարողանում եք իսկական տոն ստեղծել մտերիմների համար, բարձրացնել բոլոր նրանց տրամադրությունը, ով տրտմության մեջ է, վերադարձնել հավատը դեպի սերը նրանց, ով արդեն կորցրել է իր <կեսին> գտնելու հույսը: Դուք այնքան եք զբաղված ուրիշների գործերով, որ սեփականի համար ոչ’ ուժ է մնում, ոչ էլ` ժամանակ: Սակայն դա ձեզ չի հուզում, քանի որ ուրիշի բերկրանքն ընկալում եք սեփականի պես:



Աղեղնավոր. Բացառիկ թեթև և  հետաքրքիր օրերից է. վստահեք ձեր նախազգացողությանը և այն ձեզ կուղեկցի այնտեղ, որտեղ դուք ձգտում էիք հայտնվել: Անսպասելի հանդիպումը կարող է բախտորոշ դառնալ ձեզ համար: Հնարավոր է ձեռնտու գործարքի կնքում, սակայն ստիպված պիտի լինեք համառություն և անգամ կոշտ կեցվածք դրսևորելու: Մտերիմների հետ պահերով դուք կարող եք ագրեսիվ ու անզուսպ լինել, ինչը միգուցե հանգեցնի ձեր փոխհարաբերությունների լարվածության և արդյունքում` վիճաբանության: Այս առումով ձգտեք նրբազգացություն ցուցաբերել, հատկապես երբ գործ ունենաք ավագ սերնդի ազգականների հետ:



Այծեղջյուր. Այսօր ձեր բազմաթիվ գործողություններ և որոշումներ ոչ  միայն կզարմացնեն, այլև` շոկի մեջ կգցեն շրջապատի մարդկանց: Սակայն նրանք ձեզ հասկանում են և կներեն ձեր արտառոց պահվածքը: Կարող եք խոշոր գնումներ անել կամ լուրջ գործարքներ կնքել` այսօր ձեր նախազգացողությունը միանգամայն անսխալ է գործում: Հնարավոր են վեճեր, սակայն դուք կկարողանաք բոլորին համոզել ձեր ճշմարտացիության մեջ: Չեն բացառված բախտորոշ հանդիպումներն ու ծանոթությունները, հատկապես` օրվա երկրորդ կեսին: Օրը հաջող է աշխարհիկ միջոցառումների, մտերմիկ շփումների և հրապարակային ելույթների համար:



Ջրհոս. Այսօր առանձնահատուկ ոչինչ տեղի չի ունենում, սակայն իրադարձությունները զարգանում են ձեզ համար բավական հաճելի հունով: Միանգամայն ակնհայտ է, որ մինչև ձեր ցանկությունների իրականացումը շատ քիչ ժամանակ է մնացել, կարելի է և համբերել: Հնարավոր են հետաքրքիր բացահայտումներ, բազմախոստում հանդիպումներ: Ձեր անձնական հմայքը մեծապես օգնում է նոր ընկերներ գտնելուն: Կարելի է օծանելիք, զարդեր, հագուստ և տան ինտերիերի համար դեկորատիվ իրեր գնել` ձեր անզուգական ճաշակը ձեզ շատ կօգնի: Լավ օր է ընկերների միջավայրում ժամանակ անցկացնելու համար:



Ձկներ. Հանդարտ ու խաղաղ օր է, երբ կարելի է ավարտել վաղուց սկսած գործերը և ամփոփել արդյունքները: Պետք չէ ոչ մի տեղ շտապել, կա բավարար ժամանակ` իրավիճակը գնահատելու և պլաններն իրար բերելու համար: Դուք հիանալի խորհուրդներ եք տալիս, իսկ շրջապատի մարդիկ էլ դա միանգամից նկատում են և ձեզ են դիմում ոչ թե մանր հարցերով, այլ` լուրջ առիթներով: Խիստ ներդաշնակ են ընտանեկան և սիրային հարաբերությունները: Օրը ձեզ պարգևում է փոխհասկացվածության, հաճելի շփման բերկրանք: Ուրախ լուրով կուրախացնի ձեր նկատմամբ վաղուց համակրանք տածող մարդը: 

 

Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker