Yerevan, 06.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Քրոնիկ հիվանդության շրջանում ենք. իրական հաջողություններ դեռ չենք տեսնում»․ «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» թերթը գրում է․ 

Վերջին ամիսներին տեղի ունեցող իրադարձությունները սկսել են չտեղավորվել սիրո և համերաշխության մթնոլորտում։ Մարդիկ ստում են, կասկածում մեկը մյուսին, թիկունքից հարվածում։ Սա արվում է հրապարակայնորեն՝ առանց մտածելու հետևանքների մասին։ 

Ի՞նչ հասարակություն ենք ունենալու որոշ ժամանակ հետո՝ մասնատված, միմյանց ատող մարդկանց խումբ։ 

Մարդիկ, որոնք դադարելու են հարգել իրար, չվստահել, դավաճանել։ Հասարակության մասնատումը մեծագույն, անթույլատրելի սխալներից է մեր՝ ամեն րոպե պատերազմի հեռանկարն ունեցող երկրի համար։ Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանն ասում է՝ մի փուլում ենք, երբ յուրաքանչյուր ոք փաստարկ է փնտրում ապացուցելու իր տեսակետի ճշմարիտ լինելը։ 

«Անցումային այս շրջանը հստակ չէ, և կողմերը չեն ամրացրել իրենց սոցիալական հենքը։ Դրա համար իրենք ցանկացած առիթ օգտագործում են իրար քննադատելու, մեկը մյուսին բացասական գնահատական տալու և վարկաբեկելու նպատակով։ 

Դա անցումային շրջանների հիվանդությունն է։ Եթե, օրինակ՝ նախկիններն ընդունեին ներկա իշխանությունների օրինականությունը, պատմական դրական դերը և այլն, կոչ անեին իրենց կողմնակիցներին աջակցել բարեփոխումներին, նման բան չէր լինի։ 

Այն խոստումներին, որոնք լսել ենք, ու չեն իրականանում, պետք է պարզաբանում կամ արդարացում տան։ Մի կողմն արդարացնում է՝ հներն են մեղավոր, որ նման օրենքներ, Սահմանադրություն ունենք, իսկ հներն ասում են՝ դու սխալ ես, անկարող ես, այս ճանապարհով ոչ մի բանի չես կարող հասնել։ 

Այսինքն՝ ամեն մեկը փաստարկ է փնտրում ապացուցելու իր տեսակետի ճշմարտացիությունը։ Սա անցումային շրջանների հիվանդությունն է, ուղղակի մեկի մոտ այն արագ է անցնում, մյուսի մոտ դառնում է քրոնիկ։ 

Մենք այդ քրոնիկ հիվանդության շրջանում ենք»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Ադիբեկյանը։ Հասարակության տարբեր շերտերի հաշտեցումն, ըստ Ադիբեկյանի, անհնար է։ 

«Փաշինյանի քաղաքական հեղաշրջումը բերեց նրան, որ հազարավոր մարդիկ, այն է՝ էլիտար խումբը՝ մասնագետներ ու ավելի հաճախ պետական կառավարման համակարգի ներկայացուցիչներ, դարձան գործազուրկ։ 

Հիմա իրենք ի՞նչ պետք է անեն, որտե՞ղ աշխատեն, որ ընտանիք պահեն։ Փաշինյանը ստեղծել է մի նոր՝ հակաիշխանական ընդդիմություն։ Մյուս կողմից նա ունի կողմնակիցներ, որոնք հույս ունեն՝ Փաշինյանն իրենց բարձր պաշտոն կտա, աշխատավարձն էլ կեռապատկի։ Այս բևեռացումը գոյություն ունի, և այն դառնում է բոլոր ընդվզումների և ընդհարումների հիմնական պատճառը։ 

Այնպես որ, խոսել հասարակության համերաշխության մասին հնարավոր չէ։ Նախկին նախարարին և նախարարության նախկին աշխատակիցներին, օրինակ՝ աշխատանքով չես ապահովի։ Իրենք ի՞նչ պետք է անեն։ Երազեն հին համակարգի վերադարձը, որ նախկին գործատուներն իրենց կանչեն կառավարման համակարգ։ 

Պայքարը գնում է պետական աթոռների համար, որն ապահովում է պաշտոնյաների քիչ թե շատ բարեկեցիկ կյանքը»,-նշում է սոցիոլոգը։ 

Ադիբեկյանն ասում է՝ վերջին շրջանում հարցումներ չեն կատարել պարզելու համար, թե արդյո՞ք նվազել կամ բարձրացել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նրա քաղաքական թիմի վարկանիշը, այդ պատճառով թվեր ներկայացնել չի կարող։ 

«Սոցիոլոգիան ունի ԶԼՄ-ների կոնտենտ անալիզ՝ բովանդակության վերլուծություն։ Այսինքն՝ ամփոփում ենք տարբեր գնահատականներ, ստանում պատկեր և կատարում եզրակացություններ։ Սա մեկ։ 

Երկրորդը՝ տված խոստումների ո՞ր մասն է Փաշինյանն իրականում իրականացրել։ Ասում է՝ թոշակները բարձրացրել ենք 10 տոկոսով, բայց դա կարո՞ղ է օգնել թոշակառուին։ Ավելացված գումարով թոշակառուն ի՞նչ հարց է լուծելու, պարզ չէ։ Բարձրացել է հիմնականում բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձը, որքան գիտեմ, միջինից ցածր օղակինը մնացել է նույնը։ 

Հայտարարում է՝ բյուջեն լցվել է այսքան միլիարդով, հարկեր ենք հավաքել, գումարներ ենք հետ բերել և այլն։ Սա ասվում է, սակայն աղքատությունը և խնդիրները մնում են։ Չկան որակական կտրուկ փոփոխություններ, որոնք մարդիկ կզգան իրենց կենցաղում։ Դրանք ընդամենը քարոզչական հնարքներ են՝ ապացուցելու, որ նա ինչ-որ բան է անում»,-ընդգծում է մեր զրուցակիցը։ 

Սոցիոլոգը նշում է՝ մարդիկ, որոնք ժամանակին փողոց դուրս եկան և աջակցեցին Փաշինյանին, ակնկալում էին, որ իրենց կյանքը կփոխվի։ 

«Աշխատանք կունենան, միջին աշխատավարձը, թոշակները, նպաստները կբարձրանան, սակայն այս ամենը չեն ստացել։ Չեն էլ կարող ստանալ, որովհետև դա մեկ տարվա խնդիր չէ։ Դրա համար իշխանությունները չպետք է ասեն՝ այս կամ այն գործը վաղը կանենք, այլ որոշակի ժամանակ նախանշեն։ Այն ամբոխը, որ գնում էր Փաշինյանի հետևից, սպասում էր, որ վաղն ընկնելու է դրախտ։ 

Դա տեղի չունեցավ։ Այն ալիքը, որով նա եկել էր իշխանության, պետք էր պահպանել, բայց Փաշինյանը չի կարողանում դա անել միայն խոսքերով։ 

Դա պետք է անել գործով։ Այդ պատճառով այդ ալիքը նվազում է, միևնույն ժամանակ նվազում է նաև նրա վարկանիշը։ Հայտարարվում է, որ տարբեր ցուցանիշներով Հայաստանը դրական արդյունքներ է գրանցել, բայց դրա տակ իրական հաջողություններ դեռ չենք տեսնում, կցանկանայինք տեսնել, բայց չենք տեսնում»,-եզրափակում է սոցիոլոգը։

Մանրամասները՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։

 

 

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal