Yerevan, 09.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


6 բան, որ արժե իմանալ մինչև ամուսնանալը

LIFE

Past.am

Երբ մինչև ականջներիդ ծայրը սիրահարված ես, ամուսնությունը թվում է դուռ՝ անսահման ու անվերջ երջանկության համար: Եվ միայն ամուսնական համատեղ կյանքից հետո են բացահայտվում ամենակարևոր ճշմարտությունները: Ահա թե որոնք են դրանք:

 83  3474

ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԻ ԱՆՎԵՐԱՊԱՀ ՍԵՐ ԶՈՒԳԸՆԿԵՐՈՋ ՀԱՆԴԵՊ

Ձեր ամուսինը ձեր երեխան չէ, այլ հասուն մարդ, ում հետ դուք որոշել եք անցկացնել ձեր կյանքը: Բայց մարդիկ փոխվում են ամեն օր, ամեն ամիս ու տարի: Ձեր ամուսինը միշտ դուր չի գա ձեզ, բայց դուք միշտ կսիրեք նրան: Դուք կարող եք լինել երջանիկ զույգ, երջանիկ ընտանիք, անգամ եթե այդ պահին դժվար ժամանակներ են, ու սերը դուրս չի հորդում ձեր սրտերից:

Ամենակարևորն այն է, որ հիշեք. ոչ ոք պարտավոր չէ սիրել ձեզ հենց այնպես: Եվ դուք նույնպես պարտավոր չեք: Դուք պետք է ջանք թափեք, օգնեք ձեր զուգընկերոջը, որ նա սիրի ձեզ, նույնիսկ և հատկապես ամուսնությունից հինգ, տասը, տասնհինգ տարի անց:

ԱՄԵՆԱԾԱՆՐԸ ԵՐԵԽԱՅԻ ԾՆՈՒՆԴԻՑ ՀԵՏՈ ԱՌԱՋԻՆ ԵՐԿՈՒ ՏԱՐԻՆԵՐՆ ԵՆ: ԹՈՒՅԼ ՄԻ ՏՎԵՔ, ՈՐ ԴՐԱՆՔ ԴԱՌՆԱՆ ՕՐԻՆԱԿ ՀԵՏԱԳԱ ՈՂՋ ԿՅԱՆՔԻ ՀԱՄԱՐ

Այո, երեխաները երջանկություն են, և անգամ եթե դուք ամբողջ կյանքում երազել եք ծնող դառնալու մասին, միևնույն է, երեխայի ծնունդից հետո ամեն ինչ փոխվում է: Ձեր կենցաղը, առօրյան, շփման միջոցները, խնդիրները հաղթահարելու միջոցները՝ ամեն ինչ գրողի ծոցն է թռչում: Մարդիկ ասում են. «Պետք է հարաբերություններն առաջին տեղում դնել»: Այո, եթե դա անելով՝ չեք զոհաբերում երեխայի երջանկությունը:

Բայց որքան էլ դուք ջանք թափեք, միևնույն է, դժվար է լինելու: Փոխվելու է ձեր մտածողությունը, մարմինը, դուք քնի պակաս եք ունենալու: Ամենակարևորն այն է, որ թույլ չտաք, որ այս շրջանը որոշի ձեր վերաբերմունքը ձեր ամուսնու հանդեպ: Թույլ մի տվեք վիրավորանքին կամ բարկությանը կուտակվել, խոսեք, մարզեք ձեր համբերությունը, միշտ հիշեք, թե ինչպես եք սիրահարվել այդ մարդուն, խնդրեք և ընդունեք մտերիմների օգնությունը: Արեք առավելագույնը, որպեսզի այս շրջանը կարողանաք հաղթահարել նվազագույն կորուստներով:

ՄԻՇՏ ՉԷ, ՈՐ ՍԵՔՍԸ ԼԻՆԵԼՈՒ Է ԱՌԱՋԻՆ ՏԵՂՈՒՄ

Մինչև ամուսնանալը թերևս դա դժվար է պատկերացնել, բայց որքան էլ դա հիասթափեցնող հնչի՝ երկարաժամկետ հարաբերությունների մեջ այն իսկապես առաջին տեղում չէ, և կլինեն ժամանակներ, երբ զույգի ցանկությունները ոչ միշտ կհամընկնեն: Հնարավոր չէ այնպես անել, որ ցանկությունն առաջանա երկուսի մոտ՝ միշտ և միաժամանակ: Սակայն մտերմության պակասը ու հարաբերությունների սառչելը ընդհանուր խնդիր է, և դրան պետք է մոտենալ հասկացողաբար:

Ցանկությունը մեծացնելու ուղղությամբ կարելի է և պետք է աշխատել, սակայն կան շատ այլ միջոցներ, որոնց օգնությամբ դուք կարող եք պահպանել հարաբերությունների ջերմությունը, սեր ու քնքշանք արտահայտել միմյանց հանդեպ: Համբույրները, գրկախառնությունները, օրվա ընթացքում ջերմ հպումները, միասին համեղ բան պատրաստելը, գրկախառնված ֆիլմ դիտելը, այս ամենը նույնպես չափազանց կարևոր է:

ԱՄԵՆՕՐՅԱ ՀԱՃԵԼԻ ՄԱՆՐՈՒՔՆԵՐԸ՝ ՈՐՊԵՍ ՄՇՏԱՊԵՍ ԱՇԽԱՏՈՂ ՄԻՋՈՑ

Խոսքը միայն ծաղիկների մասին չէ: Հաճելի մանրուքների թվում են կողակցին մշտապես ջերմությամբ ու սիրով դիմելը (անունով կամ այնպես, ինչպես նրան դուր է գալիս), հաճոյախոսություններ անելը, նրա սիրելի թխվածքաբլիթը պատրաստելը կամ գնելը, նրա ներկայությամբ, միասին անցկացրած ժամանակով ուրախանալը և այլն, և այլն: Այսպիսի պահերով լեցուն ամուսնական կյանքը երջանիկ կյանք է: Այնպես որ, եթե ձեր մտքին որևէ ռոմանտիկ գաղափար է գալիս, անպայման իրագործեք այն, մի արգելակեք ինքներդ ձեզ: Այդ ամենը միանշանակ դրական ազդեցություն է ունենում:

ՄԻ ԴԱՐՁԵՔ ԱՅՆ ՄԱՐԴԸ, ՈՎ ՊԱՏՐԱՍՏ ՉԷ ԱՇԽԱՏԵԼ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎՐԱ

Որքան էլ զույգի մեջ մեկը ջանք թափի, փորձի վերականգնել հարաբերությունները, փորձի փոխվել ու ավելի լավը դառնալ, ամուսնությունը չի փրկվի, եթե մյուսը նստում է ձեռքերը ծալած ու ոչինչ անել չի ուզում:

Երկար ու երջանիկ են այն միությունները, որտեղ երկուսն էլ ջանք են գործադրում այն պահպանելու, ամրացնելու ուղղությամբ: Իհարկե, երբեմն անհրաժեշտ է ժամանակ տալ զուգընկերոջը, որպեսզի նա կողմնորոշվի ու հասկանա ամեն ինչ և կարողանա «հասնել ձեր հետևից»: Երբեմն ձեզնից մեկն ավելի շատ ջանք կթափի, երբեմն՝ մյուսը, կարևորն այն է, որ ընդհանուր հաշվով ձեր ջանքերը հավասար լինեն, որովհետև նավակը առաջ չի շարժվի, եթե երկու թիակն էլ չաշխատեն:

ԵՐԲԵՔ ՄԻ ՎԻՃԵՔ ԱՅՆ ՀԱՐՑԻ ՇՈՒՐՋ, ԹԵ ՈՒՄ ԴԵՐՆ Է ԱՎԵԼԻ ԿԱՐԵՎՈՐ՝ ԳՈՒՄԱՐ ԱՇԽԱՏԵԼԸ, ԹԵ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ ՄԵԾԱՑՆԵԼԸ

Ինչ էլ որ դուք անեք, որքան էլ ձեզ համար դժվար լինի, միշտ հիշեք, որ ձեր զուգընկերն անում է շատ ու շատ բան, որը դուք պարզապես չեք տեսնում: Պարզապես մի սկսեք այդ վեճը: Այստեղ չկա մրցանակ կամ հաղթող, սա մրցույթ չէ, այստեղ երկուսն էլ ի վերջո պարտվում են:

Կարելի է և պետք է բաժանել պարտականությունները: Կարելի է և պետք է օգնել կնոջը երեխաների խնամքի հարցում, երբ կա ժամանակ: Կարելի է և պետք է աշխատել ու օգնել ամուսնուն, երբ երեխաների տարիքը թույլ տա դա: Գնահատեք ձեր կողակցի աշխատանքն ու ջանքերը, ինչպիսին էլ որ դրանք լինեն: Մի մոռացեք շնորհակալ լինել:

"Amio Era". Education is a chance to change life! Ucom's fixed network is launched in Artashat “By Your Side”: IDBank's new support program for displaced Artsakh citizens The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded