Yerevan, 06.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Ծուռ հարվածների սինդրոմը. երբ գնդակը նշանառելով մեկ գնդապարկ՝ այն ուղարկում ես ուրիշի մեջ

INTERNATIONAL NEWS

regnum.ru-ն «Ո՞վ Փաշինյանին կսովորեցնի խաղալ «քաղաքական բիլիարդ»» վերնագրով հոդվածում գրում է, որ Կապանում կայացած մամուլի ասուլիսում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշել էր ցուցադրել «քաղաքական բիլիարդ» խաղալու արվեստը և մեկ հարվածով միանգամից բիլիարդի մի քանի գնդակ գցել ցանցապարկերը: Խոսքը նրա այն հայտարարությունների մասին է, որոնք կարելի է համարել սենսացիոն: Բայց նախ՝ առաջին գնդակի մասին:

 Լրագրողները որոշել են հիշեցնել Փաշինյանին այն մասին, որ, լինելով ընդդիմության մեջ, նա հայտարարել է, որ 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմը «սկսվել է Ռուսաստանի գիտությամբ և հաստատմամբ», որ դա, իբր, արվել է, որպեսզի «ստիպեն Երևանին գնալ տարածքային զիջումների և դրանով իսկ Ադրբեջանին ներգրավեն ԵԱՏՄ-ում»: 

Այս առումով էլ հարց է հնչել՝ արդյո՞ք նա հիմա ևս նույն կարծիքին է: Հարցին տրվել է հետևյալ պատասխանը. 

«Այն ամենը, ինչ ես գրել էի իմ Facebook- ում, սկզբից մինչև վերջ քննարկվել էր ռուս գործընկերների հետ, և իրենք ստացել են բոլոր հարցերի պատասխանները»: Փաշինյանը չի պարզաբանել, թե ովքեր են ռուս «գործընկերները» և երբ է նման երկխոսություն եղել: 

Այնուամենայնիվ, արդեն պետության ղեկավարի կարգավիճակում նրա՝ իր նախկին կարծիքը չչեղարկելն ընկալվում է որպես Ռուսաստանի դեմ առաջադրված մեղադրանք: 

Փաստացի սա «կույր» խաղ է, որն առաջին հերթին նպատակ ունի հայերին «ճիշտ» եզրակացության հանգեցնել, իսկ երկրորդ հերթին հրահրել Մոսկվային ինչ-որ գործողությունների: Տրամաբանական կլիներ, եթե Փաշինյանը անդրադառնար ոչ թե «ռուս գործընկերների» հետ որոշ խոսակցություններին, այլ Ազգային ժողովի 2016 թվականի ապրիլյան պատերազմի հանգամանքները ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի աշխատանքների արդյունքներին և օգտագործեր պաշտոնական փաստաթղթեր, որոնք, հավանաբար, գոյություն էլ չունեն: 

Ավելին, իշխանության գալուց կարճ ժամանակ անց Փաշինյանն ասել է, որ «ուսումնասիրել է բոլոր փաստերը, հայտնաբերել է նոր պատերազմ սանձազերծելու դավադրություն, որը ենթադրում է որոշ տարածքներ հանձնել և պատասխանատվությունը երկրի կառավարության վրա գցել»: 

Իսկ որտե՞ղ են այդ փաստերը: Ասենք, որ 2016 թվականի ապրիլ յան պատերազմը ժամանակին մանրամասն լուսաբանվել է լրատվամիջոցներում: 

Նշենք, որ այդ զինված հակամարտությունը դադարեցվել է միայն Ռուսաստանի միջնորդական ջանքերի շնորհիվ: Փաշինյանը դա չի հիշում և, ըստ երևույթին, ոչ պատահական, որովհետև հակառակ դեպքում նա չէր կարողանա երկրորդ գնդակը ուղարկել գնդապարկի մեջ: 

Ուղիղ եթերում նա կարդացել է մի անանուն թերթի հրապարակած փաստաթղթերից հատվածներ, որոնք, ենթադրաբար, գտնվել են նախկին նախագահ Սերժ Սարգսյանի բանակցությունների սեղանին: 

Կարճ նկարագրությամբ՝ հայկական կողմը պետք է յոթ շրջան հանձներ Ադրբեջանին՝ պահպանելով Ղարաբաղը Հայաստանի հետ կապող միջանցքը: 

Բացի այդ, խոսվում է Ղարաբաղի կարգավիճակի որոշման բոլոր հնարավոր տարբերակների հուշագրի մասին: Նախատեսված է եղել նաև խաղաղապահ ուժերի տեղակայում: Այս ամենը Փաշինյանը համարում է «ղարաբաղյան խնդրի հետ կապված ժառանգություն, որը թողել է իրեն Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը»:

 Նա նաև նշել է, որ կառավարության ղեկավարի պաշտոնը ստանձնելուց հետո իրեն առաջարկվել է վերսկսել բանակցությունները հենց այդ առաջարկներից: 

Բայց, նախ՝ վարչապետի կարգավիճակը Փաշինյանին պարտավորեցնում է լուրջ հայտարարություններ կատարել՝ չօգտագործելով «խուլ հղումներ»՝ հատկապես լրատվամիջոցների: Երկրորդ՝ նրա կողմից հնչեցրած թեզերը «Սարգսյանի քաղաքական ժառանգությունը» չեն: 

Դրանք, ըստ էության, համապատասխանում են մադրիդյան սկզբունքներին, որոնք ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ ներկայումս հակամարտող կողմերը օգտագործում են որպես բանակցային գործընթացի հիմք: Հետևաբար ավելի ճիշտ կլիներ, որ վարչապետի կողմից հայտարարվեր այդ հիմքի վրա հետագա բանակցություններ վարելու մերժման մասին, այլ ոչ թե ստվեր գցվեր անցյալին:

 Բայց Փաշինյանի առաջարկած համատեքստով ստացվում է, որ Ռուսաստանը «նախաձեռնել է ապրիլ յան պատերազմը», որպեսզի ենթադրաբար խոչընդոտի ձեռք բերված պայմանավորվածության իրականացումը: 

Ըստ Փաշինյանի, «ներկայումս իրեն մեղադրում են այդ ժառանգությունը կորցնելու մեջ, և եթե Հայաստանը համաձայնի սկսել բանակցություններն այդ սկզբնական կետից, միջազգային հանրությունը որևէ խնդիր չի առաջացնի՝ բացառությամբ Ռուսաստանի»: Հիմա՝ երրորդ գնդակի մասին: 

Անհայտ ծագման փաստաթուղթը մատնանշելով՝ Փաշինյանը հայտարարել է, որ «Ղարաբաղի նախագահի բոլոր թեկնածուները պետք է ասեն՝ արդյո՞ք այդ տեքստն ընդունելի է նրանց համար»: 

Նույն կերպ ղարաբաղցիները պետք է ասեն, թե արդյո՞ք այդ տեքստն ընդունելի է նրանց համար: Եթե ղարաբաղցիները որոշեն, որ դա բանակցությունների հիմք է, ապա ինքը երաշխավորում է, որ այն կլինի բանակցությունների սեղանի վրա: 

Հիշեցնենք, որ Լեռնային Ղարաբաղում նախագահական և խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան 2020 թվականի մարտի 31-ին: Ութ գործիչ հայտարարել է դրանց մասնակցելու մտադրության մասին: Ի՞նչ է ակնկալում Փաշինյանը նրանցից: 

Պլանավորված ինտրիգի շրջանակներում նրանք, ովքեր դեմ կարտահայտվեն մադրիդյան սկզբունքներին, կարող են մեղադրվել ռուսամետ կողմնորոշման մեջ: 

Փաշինյանը, ինչպես և Սարգսյանը, հակամարտության կարգավորման բանակցություններ է վարում փակ ռեժիմով, և չնայած վստահեցնում է, որ «Հայաստանում ոչ մի կառավարություն այնքան թափանցիկ չի եղել ղարաբաղյան հարցում, որքան ներկայիս կառավարությունն է», բայց իրականում հրաշալի հասկանալով, թե կոնկրետ որն է Ստեփանակերտի պաշտոնական դիրքորոշումը, բացահայտորեն շահարկում է՝ օգտագործելով իրադարձություններն և առկա իրավիճակը: 

Միևնույն ժամանակ, նա բիլիարդի մեջ օգտագործում է ծուռ հարվածներ՝ գնդակը նշանառելով մեկ գնդապարկ և ուղարկելով այն ուրիշի մեջ: 

Այս ամենը ոչ մի կապ չունի հակամարտության կարգավորման շուրջ ընթացող իրական բանակցությունների հետ: 

Ընդամենն առկա են խոսակցություններ և բարձրաձայն հայտարարություններ, որոնք ցույց են տալիս Հայաստանում ներքաղաքական անհանգստությունների առկայությունը և որոնք փոշիացնում են հայ հասարակության հավաքական ներուժը:

 

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal