Yerevan, 03.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Ոստիկանության կողմից զավեշտի հասնող վերաբերմունք էր, և այդ կասկածով բերման ենթարկելն առնվազն ծիծաղելի է․ իրավապաշտպանները՝ քաղակտիվիստներին բերման ենթարկելու մասին

POLITICS

Ոստիկանության երեկվա գործողություններն իրավական համարվելուց շատ հեռու էին։ Այս մասին այսօր Tert.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Հովհաննես Չամսարյանը՝ անդրադառնալով երեկվա բերման ենթարկելու թեմային։ Նշենք, որ երեկ «ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման ղեկավար, հասարակական գործիչ Նարեկ Մալյանը, «Ադեկվադ» միաբանության համահիմնադիրներ Արթուր Դանիելյանն ու Կոնստանտին Տեր-Նակալյանը, միաբանությունից ևս երկու անձ, իսկ ավելի ուշ նաև «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ-ի ղեկավար Նարեկ Սամսոնյանը բերման էին ենթարկվել ոստիկանություն։ Նրանք ավելի ուշ ազատ են արձակվել։

Հովհաննես Չամսարյանը նշեց, որ Արթուր Դանիելյանի շահերն է ներկայացրել, որին բերման էին ենթարկել ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, սակայն անձնական խուզարկությամբ որևէ արգելված իր չի հայտնաբերվել։

«Անկեղծ՝ չգիտեմ, թե ինչու են գործողությունները կիրառվել ադեկվադցիների հետ։ Միգուցե կապված է եղել քաղաքական ակտիվությամբ, նամանավանդ Արթուրի պարագայում։ Վերջինս ոստիկանություն էր գալիս իր ընկերների կողքին լինելու և բնական է, որ ինչի համար նրան բերման են ենթարկել, չպետք է իր մոտ լիներ։ Առնվազն ծիծաղելի է այդ կասկածով բերման ենթարկելը, այն էլ այդ եղանակով»,-ասաց նա և հավելեց, որ բերման ենթարկելու ժամանակ Դանիելյանը վնասվածքներ է ստացել, իսկ բժիշկներն ասել են, որ ցավերը դեռ կշարունակվեն։

Անդրադառնալով ոստիկանության նման գործողությունների բովանդակությանը՝ փաստաբանը դժվարացավ դրանց համարժեք անվանում գտնել․ «Սա իրավական կոչվելուց հեռու էր։ Չգիտեմ, թե ում հրահանգն են կատարել, բայց նրանք հիմնավորում էին, որ օպերատիվ տվյալներ կան։ Եթե պարզվի, որ այդ օպերատիվ տվյալները սխալ են, ապա ոստիկանությունը առնվազն պետք է ներողություն խնդրի և ծառայողական քննության արդյունքում պարզվի, թե որտեղից էին այդ օպերատիվ տվյալները»։

Tert.am-ի հետ զրույցում իրավապաշտպան Արսեն Մկրտչյանը, ով երեկ ներգրավված է եղել բեման ենթարկվածներից «Ադեկվադ» միաբանության անդամ Գրիգոր Մինասյանի պաշտպանության գործով, նշեց, որ Գրիգոր Մինասյանի բերման ենթարկելու պատճառը եղել է թմրանյութի օգտագործան կասկածանքը։

Վերջինս նշեց, որ բոլորին բերման ենթարկելու առիթը կասկածելի է, չնայած, որ բոլորը կարծես՝ նախապես զգացել էին, որ իրենց բերման են ենթարկելու, ինչպես օրինակ՝ Նարեկ Սամսոնյանը, ով ողջ օրվա ընթացքում աջակցում էր բերման ենթարկվածներին և գտնվում էր ոստիկանության մոտ, սակայն բերման ենթարկվեց ավելի ուշ՝ իր բնակարանի շքամուտքից։

«Ոստիկանության կողմից զավեշտի հասնող վերաբերմունք էր։ Մենք գիտենք, որ այդտեղ պրոֆեսիոնալ աշխատակիցներ են կան և ճիշտ են կառավարում իրավիճակը։ Սովորաբար «ասֆալտին փռելու» եղանակով բերման ենթարկելն ավարտվում է լուրջ բացահայտումներով, երբ նման բացահայտումները չեն լինում, նշանակում է, որ օպերատիվ տվյալները կա՛մ թերի են, կա՛մ ճշտված չեն, կա՛մ էլ իրացվել են թերություններով, ինչին ես չեմ ուզում հավատալ»,- նշեց իրավապաշտպանը։

«Հակված եմ կարծել, որ ոստիկանությունը ներքաշվել է գործող իշխանության քաղաքական ընդդիմախոսներին «դաս տալու» գործընթացի մեջ, ինչը նշանակում է՝ մեր երկրում մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության ոլորտում լուրջ խնդիրներ կան»,- ասաց Մկրտչյանը։

Նա նաև նշեց, որ բերման ենթարկելու ոչ համաչափ ուժի կիրառման մասով ավելի մտահոգված է Արթուր Դանիելյանի համար, և ոստիկանության երեկվա գործելաոճը պատիվ չի բերում ոչ ոստիկանությանը, ոչ էլ ոստիկանությանը նման գործողությունների մեջ ներքաշողին, քանի որ օպերատիվ տեղեկությունները թերություններով և խայտառակ վատ են իրացվել։

«Իրականում սա այն դեպքն է, որտեղ սթափվել է պետք և չխաղալ ոստիկանության հեղինակության հետ։ Այստեղ ոչ հավասարակշռված որոշում է, քանի որ նման մոտեցում երբեք չէր լինի ներկայիս իշխանության անդամների հետ։ Կողմնակալություն կա․ եթե ՔՊ-ի անդամ ես, ուրեմն քեզ հաստատ ասֆալտին չեն պառկեցնի, եթե դու քննադատում էի ՔՊ-ի վարած քաղաքականությունը, ապա պետք է աչքիդ տակ ունենաս, որ տասնյակ անգամներ բերման ես ենթարկվելու՝ չստուգված տեղեկությունների հիման վրա»,- շեշտեց Մկրտչյանը։

Իրավապաշտպանը չցանկացավ մտածել, որ բերման ենթարկելն ուղղորդված է եղել, սակայն հաշվի առնելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ «ասֆալտին փռելու» կոչերը, հավանական է դառնում, որ ոստիկանության որոշ գործողություններ հրահանգավորված են։ «Ոստիկանությունը, նման ծառայություններ մատուցելով, ինքն իրեն անհարմար վիճակի մեջ է գցում»։

Արսեն Մկրտչյանը հիշեցրեց, որ հեղափոխության օրերին ևս, եղել է բերման ենթարկվածների իրավապաշտպան, սակայն նախորդ իշխանությունները ավելի զգույշ են եղել թե՛ բերման ենթարկելիս, թե՛ բերման ենթարկելուց հետո։

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal