Yerevan, 04.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Իշ­խա­նու­թյու­նը պա­լատ­նե­րից փո­ղոց է հո­սել. եր­կի­րը կա­ռա­վա­րող չկա»

INTERVIEW

Այսօր օրակարգ են բերվում հարցեր, տեղի են ունենում որոշակի գործողություններ ու գործընթացներ, որոնք դժվար է դիտարկել իրավական կամ քաղաքական լուրջ իրադարձությունների համատեքստում։ Հաճախ անգամ անլրջության սահմանն է հատվում։ 

Այդ սահմանը հատվում է նաև այդ գործընթացներին հետևող քննարկումներում՝ ստվերում թողնելով հարցեր, որոնք իրապես պետք է օրակարգային լինեին։ 

«Իսկ ակնկալիք կա՞ր, որ այլ պատկեր էինք ունենալու»,-անդրադառնալով նկարագրված իրավիճակին՝ «Փաստի» հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքական վերլուծաբան Արծրուն Պեպանյանը՝ խոսելով նշվածից բխող հետևանքների, պատճառների ու վտանգների մասին։ 

«Խնդիրն այն է, որ երկիրը լուրջ հիմնախնդիրներ ունի, իսկ մեր քաղաքական դաշտը դեռ գլուխ չի հանում այդ հիմնախնդիրներից։ 

Եվ, հետևաբար, այսօր ով էլ գա իշխանության, մեծ խնդիրների առաջ է կանգնելու։ 

Ով էլ գա, չի կարողանալու լուծել առկա հարցերը։ Հասարակությունը պահանջելու է, բայց իրենք չեն կարողանալու կատարել տրված խոստումները։ 

Արդյունքում իշխանությունն ընկնելու է նյարդային իրավիճակների մեջ՝ սկսելով անկանխատեսելի և վատ դրսևորումներ ցուցաբերել։ 

Հիմա մենք ականատես ենք լինում հենց այդ փուլին»,-նկատում է մեր զրուցակիցը։ Ստեղծվածի մեջ պատասխանատու կամ մեղավորներ փնտրելու վերաբերյալ Ա. Պեպանյանն իր կարծիքն ունի։ «Ամենահեշտ ճանապարհը, որով շարժվում է հայ մարդը, ամենավերևում գտնվողին մեղադրելն է, բայց ես խնդիրն ավելի գլոբալ տեսանկյունից եմ դիտարկում։ 

Ընդհանուր առմամբ, մեր հասարակության մակարդակը հենց սա է։ Ես դեռ 2018թ. մարտին էի ասում՝ ժողովո՛ւրդ, ինչ կա՝ մենք ենք, և դուք մոլորության մեջ եք, երբ կարծում եք, թե ինչ-որ մարդիկ են մեղավոր, և նրանց հեռացնելուց հետո ամեն ինչ լավ է լինելու։ 

Այդ մարդկանց հեռացրեցին, բայց մենք կրկին նույն վիճակում ենք, թեպետ՝ մի քիչ ավելի վատ։ Իրականում, եթե ուզում ենք այսպես չլինի, պետք է փորձենք հասկանալ, թե ինչպես կարելի է այդ մակարդակը փոխել։ 

Նման խնդիր, ցավոք, ոչ ոք չի դնում։ Նոր եկած երիտասարդների համար սա մի բարդ, անլուծելի խնդիր է, որն իրենց համար դժվար է անգամ ըմբռնելը։ Մենք, կարծես, ինչ-որ փակուղային վիճակի մեջ ենք. եթե դուրս գաս ու ասես՝ հարգելիներս, ասե՛ք՝ ինչո՞ւ է այդպես, ի՞նչ է կատարվում, մեզ ոչ ոք իրական պատասխանը չի տա։ 

Իսկ այն մարդկանց, որոնք գալիս ու ասում են, որ հիմնարար պատճառներ կան, չեն լսում։ Իրենց ասում են՝ եթե ձեր ասած ճանապարհով գնանք՝ հարյուր տարի կտևի»,-ընդգծեց քաղաքական վերլուծաբանը։ Արծրուն Պեպանյանի խոսքով, եթե այլ մակարդակ լիներ, անլրջության վտանգավորությունը ևս կգիտակցվեր։ «Այդ դեպքում այլ ներքին կյանք, արտաքին մարտահրավերների վերաբերյալ ուրիշ վերաբերմունք կլիներ։ 

Բայց մեզանում այդ ընկալումը չկա, ինչպես չկա պետություն ասվածի գիտակցումը։ Ընդամենը մարդիկ են՝ յուրաքանչյուրն իր շահի համար։ Կա ընտանիքի, տոհմի, թիմի ու ախպերության շահ և վերջ, դրանից այնկողմ այլ շահ չկա։ 

Այս պատկերի մեջ ինչ-որ խմբեր իրար հետ կռվում են, բայց պետության և ազգի մասին մտածող իրականում չկա։ 

Հատուկենտ մարդիկ կան, որ այս ամենը հասկանում են, բայց ժողովրդի մեծամասնությունը նրանց չի լսում՝ հայտարարելով, թե բարդ բաներ եք ասում։ Մեր մեջ մեղավոր չկա, մենք հետևանքների մեջ ենք։ Հետևաբար, ունենք այս իրականությունը, որը հետևանք է, որտեղ հիմա էլ նախկին «փրկչին» խաչելով են ուզում «փրկություն» գտնել»,-ասաց նա։ 

Արծրուն Պեպանյանը շեշտեց, որ այսօր, այնուամենայնիվ, քաոսն ավելի շատ է։ «Կան հիմնարար պատճառներ, որոնք մեզ անընդհատ քաոսային վիճակում են պահում։ Բայց ինչո՞ւ է իրավիճակը հիմա ավելի քաոսային, քան երկու տարի առաջ։ 

Պատճառն այն է, որ երկու տարի առաջվա իշխանավորները, որքան էլ վատն էին, ինչ-որ մի մեխանիզմ էին գտել, որով կարողանում էին քիչ թե շատ կառավարելի պահել ամբոխացած մեր բազմությանը։ 

Հիմա մենք իրենց հեռացրել ենք, նորերը եկել են, բայց պատկերացում չունեն նման մեխանիզմի մասին։ Մեր հանրությանը կառավարելու համար նման մի մեխանիզմ է անհրաժեշտ, որի ստեղծման ուժը, պատկերացումն ու էներգիան ներկաները չունեն։ 

Որքան էլ նախկին իշխանությունների կառավարման տարիներին երկիրը չէր զարգանում, իրենք գտել էին ինչոր մի ձև, որ երկիրը ցնցումային իրավիճակում չհայտնվի։ 

Նույնն էր նաև Ռոբերտ Քոչարյանի, Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակ՝ մի տարբերությամբ, որ Լ. Տեր-Պետրոսյանի օրոք դա անում էին մի խումբ մարդիկ. նա ևս չուներ այն կարողությունը, ըստ որի՝ կկարողանար այդ խառը վիճակը միայնակ կարգավորել։ 

Այդ մի խումբ մարդիկ հիմա չկան, որոնք կասեն՝ մասսային այսկերպ են կառավարում։ Սա է պատճառը, որ հիմա նման խառնաշփոթ, անտեր վիճակ է։ Այսօր իշխանությունը փողոցում է, մնում է տեսնել, թե ով է վերցնելու այն։ 

Իշխանությունը պալատներից փողոց է հոսել, իշխանություն, փաստացի, չկա, երկիրը կառավարող չկա։ Փորձ, կարողություն ևս չկա այսօր, դրա համար էլ ամեն տեղ ճաքեր են»,-ընդգծեց մեր զրուցակիցը։ 

Ա. Պեպանյանն ընդգծեց՝ թեպետ նախկինները չէին հայտարարում՝«պետությունը ես եմ», բայց «պետությունն իրենք էին». 

«Յուրաքանչյուր պաշտոնյա, օլիգարխ ու «քրեական» գիտեր՝ ինչ կարող է անել և ինչ չի կարող անել։ Իսկ վերևում գտնվող մարդը կառավարում էր բոլորին։ 

Այսինքն, անձնիշխանն էլ պետք է կարողանա լծակները օգտագործել, որոշակի պատկերացում ունենա պետության կառավարման, ժողովրդի մասին։ 

Եթե այդ կարողությունները չկան, ապա քաոսը խորանում է»։ Խոսելով ընդդիմության կարևորությունը գիտակցելու, քննադատություններն ընդունելու մասին՝ Ա. Պեպանյանը նախ նկատեց.

«Հեղափոխություն կոչվող երևույթը «սիրո և հանդուրժողականություն» անունն ուներ, բայց առաջին օրվանից անհանդուրժողականություն է եղել այլ կարծիք ունեցողների հանդեպ։ Գրոհել են անգամ կառուցողական առաջարկի դեպքում, երբ անգամ քննադատություն չի եղել։ 

Անհանդուրժողականությունը վկայում է իրենց մակարդակի մասին։ Քաղաքական գիտակցության մակարդակի խնդիրը կա, ինչը լավ չէ։ 

Մեծ հաշվով, եթե լսեին խելացի առաջարկները, իրականում 2018թ. մայիսից կարելի էր երկիրը ծաղկեցնել և հանել այս ճահճից»։ Վերլուծաբանը չի բացառում, որ այսօրվա իշխանությունը ինչ-որ մի պահի միայնակ մնալու խնդիր է ունենալու։ 

«Ես դեռ վաղուց եմ կանխատեսել, որ իրենց սպասելու է այն ճակատագիրը, որն ունեցան Լ. Տեր-Պետրոսյանն ու ՀՀՇ-ն՝ 1990թ. շռնդալից հաջողությունից հետո։ 

Ընտրողների 84 տոկոսը ձայն տվեց, բայց քանի որ իրականության վերաբերյալ բավարար պատկերացումներ չունեին, գահավիժեցին։ 

Այս իշխանությանն ահազանգվել է, որ անխուսափելիորեն այդ գահավիժմանն են գնում»,-նշեց նա։ Նա մատնանշեց անհրաժեշտ ու կարևոր մի ճանապարհի մասին։ 

«Այն մարդիկ, որոնք իսկապես անհանգիստ են երկրում ստեղծված իրավիճակով ու մտածելու կարողությունը դեռ չեն կորցրել, պետք է միավորվեն և մտածեն, թե ինչ կարելի է անել, որ երկիրը չգահավիժի։ 

Իրականության մեջ այս ուղղությամբ քայլեր տեսնում եմ։ Այս առումով մի քիչ լավատես եմ։ Հնարավոր է՝ քաղաքական մտածողության մի նոր հոսանք ի հայտ գա, որը կլինի ավելի խորատես, իրատես ու կփորձի լուծումներ առաջարկել։ 

Այդ մարդիկ պետք է հարթակ ստեղծեն, լուծում գտնեն։ Կլսե՞ն իշխանությունները նրանց խորհուրդները՝ շատ ավելի լավ։ Չեն լսի՝ իրենք գիտեն։ Պատմությունից գիտենք, թե նման դեպքերում իշխանությունների հետ ինչ է լինում։ Ոչ ոք հավերժ չէ»,-եզրափակեց մեր զրուցակիցը։

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal