Yerevan, 02.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Իրա­վա­բան. «Վա­ղուց հա­տել ենք իրա­վա­կան պե­տու­թյա­նը բնո­րոշ հատ­կա­նիշ­նե­րի սահ­մա­նը»

INTERVIEW

«Փաստը» իրավաբան Ռոբերտ Հայրապետյանի հետ զրուցել է մի շարք հարցերի մասին՝ դիտարկելով Սահմանադրական դատարանի շուրջ շարունակվող գործողությունները, իրավական արժեքների, օրենքների նկատմամբ առկա դրսևորումները, անդրադարձել նաև սահմանադրական փոփոխությունների նախաձեռնությանը։ Խոսելով նախօրեի աղմկահարույց տեսանյութի, վարչապետի՝ դրան հաջորդած մեկնաբանության հնարավոր հետևանքների մասին՝ իրավաբանը շեշտում է. 

«Հարկատուների հաշվին ֆինանսավորվող Հանրային հեռուստաընկերության եթերում ցուցադրվածի մեջ օգտագործվել են նախաքննության գաղտնիք հանդիսացող տեղեկություններ։ Այդ տեղեկություններն այլ անձանց հարցումների արդյունքում չեն տրամադրվել ու ներկայացվել են ոչ թե որպես կանխավարկած, որը քրեական գործի շրջանակներում դեռ պետք է քննվի, այլ որպես հաստատված փաստ։ 

Եթե մի պահ կողմ թողնենք զրպարտությունը, վիրավորանքը, նախաքննության գաղտնիքի հրապարակումն ու մի շարք այլ գործողություններ, ապա կարող ենք ավելացնել, որ Հ1-ը խախտել է նաև «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքի մի շարք դրույթներ։ 

Կարծես թե, լուրջ չընդունվեցին թե՛ գրիչի չարաբաստիկ պատմության վերաբերյալ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի, թե՛ նրա փաստաբանական խմբի հայտարարությունները։ 

Արդյունքում, այդ խայտառակ տեսանյութն իր ֆեյսբուքյան էջում կիսելով՝ Ն. Փաշինյանը ևս մեկ անգամ հաստատեց փաստը, որ Հ1-ով իրականացված խայտառակ շոուն ուղղակի քաղաքական պատվեր է, որն իրականացվում է երկրի բարձրագույն իշխանություն կրողի անմիջական հովանավորությամբ։ 

Սա, իհարկե, խայտառակ գործողություն էր»։ Իրավաբանը շեշտեց, որ այս և մի շարք այլ գործողություններ վաղ թե ուշ իրավական գնահատական են ստանալու Եվրոպական դատարանում։ Նա ընդգծեց նաև այդ գործողությունների և արարքների համար պատասխանատվության կանչելու հնարավորության մասին. 

«Ընդհանուր առմամբ, վաղուց հատել ենք իրավական պետությանը բնորոշ հատկանիշների սահմանը։ Եվ այս առումով խոսքը չի վերաբերում միայն Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված այս խայտառակ իրավիճակին»։ 

Նշենք, որ Ն. Փաշինյանը, արձագանքելով վերոնշյալ տեսանյութին, գրել էր, որ Հրայր Թովմասյանը չի կարող լինել ՍԴ նախագահ և որևէ կապ ունենալ ՍԴ-ի հետ։ 

Ինչ վերաբերում է նշվածի հետևանքներին, մեր զրուցակիցն ընդգծեց. «Նախ ասեմ, որ ի տարբերություն իշխանության կրողների, մասնագետների մեծամասնությունն իրենց արտահայտություններում մաքսիմալ զգույշ է, փորձում է չխախտել որևէ մեկի՝ սահմանադրորեն երաշխավորված իրավունքը։ 

Բայց, այդուհանդերձ, ուզում եմ ասել, որ և՛ վարչապետի, և՛ կառավարության անդամների, և՛ իշխանության այլ օղակներում պաշտոն զբաղեցնող մի շարք անձանց մի շարք հայտարարություններ իրենց էությամբ և բնույթով առերևույթ պարունակում են ոչ միայն Քրեական օրենսգրքով նախատեսված մի շարք արարքների և հանցակազմի հատկանիշներ, այլև Քաղաքացիական օրենսգրքով նախատեսված զրպարտության, վիրավորանքի ակնհայտ հիմքեր են տալիս։ 

Բացի այդ, մի բան շեշտեմ՝ կապված անմեղության կանխավարկածի հետ։ Ոչ միայն Հ. Թովմասյանի և ՍԴ շուրջ ստեղծված խայտառակ իրավիճակի շրջանակներում, այլ, առհասարակ, այս իշխանությունը, կարծես թե, անմեղության կանխավարկածը փոխարինել է «մեղավորության կանխավարկածով»։ 

Առաջնորդվում է ավելի շատ «մեղավորության կանխավարկածով»՝ մի կողմ թողնելով ոչ միայն Սահմանադրությամբ երաշխավորված, այլև բազում միջազգային պայմանագրերով նախատեսված անմեղության կանխավարկածը»։

 Նա շեշտեց, որ վերոնշյալ գործողություններից բխող հետևանքներն արդեն դուրս են մեր պետության սահմաններից. «Երկրի վարկանիշը միջազգային բազմաթիվ կառույցներում գնալով անկում է ապրում, որի վերականգնումը բավական բարդ խնդիր է լինելու»։ 

Անդրադառնալով նման գործողությունների՝ հաճախ բացահայտ դրսևորումներին, Ռ. Հայրապետյանը նկատեց. «Իշխանության եկած անձինք դեռևս չեն գիտակցում՝ ինչ ասել է իշխանություն, ինչ ասել է իշխանության կրող լինել և այդ համատեքստում ինչ է նշանակում պատասխանատվություն։ 

Գործող իշխանությունը, իմ տպավորությամբ, կարծես մնացել է ընդդիմադիր ամբիոններից հանդես եկող քաղաքական գործչի կերպարի ամբողջականության մեջ, որտեղ որևէ հայտարարության համար պատասխանատվություն կրելը նվազ էական է, քան իշխանություն կրողի դիրքից կամ այդ ամբիոնից արվածի դեպքում։ Խնդիրն այն է, որ գործող իշխանությունն ուղղակի չի հասկանում իր գործողությունների և արարքների լրջությունը։ 

Չի հասկանում նաև զբաղեցրած պաշտոնների լրջությունը։

Իրավական պրակտիկայում կան դեպքեր, երբ հանցագործները կատարում են կոնկրետ առանձնակի ծանրության հանցագործություն, բայց չեն գիտակցում իրենց արարքի հանրային վտանգավորությունը։ 

Դա հատուկ կատեգորիա է։ Խնդիրը հենց այս տրամաբանության մեջ եմ դիտարկում»։ 

Մեր զրուցակիցը շեշտեց, որ օրենք չհարգելը կամ օրակարգ բերվող որոշակի թեմաները՝ լինեն դրանք իրավական, թե քաղաքական, միտումնավոր են։ 

«Ես մեկ անգամ առիթ եմ ունեցել ասելու, որ այս իշխանությունը, ըստ էության, ակնհայտորեն կիրառում է «Օվերտոնի պատուհանի» սկզբունքը։ Այսինքն, դու պարբերաբար խոսում ես ինչոր թեմայից, պարբերաբար օրակարգ ես բերում ինչ-որ թեմա, որը հասարակության ականջի համար դառնում է սովորական։ Կարող ենք բերել Ստամբուլ յան կոնվենցիայի, հերոսների անարգման օրինակները։ 

Մեր երկրում զինծառայողը, բանակի գեներալն առաջնային կարևորության, հարգանքի արժանի օղակներ են եղել, իսկ այս իշխանության գալուց հետո, կարծես, փորձ է արվում նվաստացնել, նսեմացնել այդ ամենը։ 

Շատ գործողություններ տեղավորվում են հենց այդ շղթայի մեջ։ Իշխանությունն ակնհայտ գիտակցում է, որ դա անօրինական է, բայց նման հարցերն օրակարգ բերելն իր իշխանության թիվ մեկ օրախնդիրն է։ Այդուհանդերձ, պետք է շեշտեմ, որ մեծամասամբ ուղղակիորեն չի հասկանում գործողությունների լրջությունը և այդ գործողությունների արդյունքում վրա հասնելիք ենթադրյալ պատասխանատվությունը»,-նկատեց նա։ 

Վերջինս պետական ինստիտուտների նկատմամբ առկա գործողությունները ևս վերոնշյալ տրամաբանության մեջ է դիտարկում. «Եթե մենք այսօր դրսից հայացք նետենք պետական ինստիտուտներին, պետական ապարատի գործունեությանը, երկրաշարժից կամ պատերազմից հետո կիսաավերված կամ կիսափլատակների վերածված մի պատկեր կտեսնենք։ 

Օրինակ՝ հարցում ես ուղարկում կառավարությանը, բայց հարցմանը չեն պատասխանում, որովհետև չեն ուզում պատասխանել, քանի որ այդ հարցերն իրենց ձեռք չեն տալիս։ Մինչդեռ, եթե նախորդ իշխանության ժամանակ հանկարծ նման մի դեպք գրանցվեր, անմիջապես պատրաստ կլիներ վարչական դատարան մուտքագրված հայցադիմումը՝ տեղեկատվություն տրամադրումը պարտավորեցնելու վերաբերյալ»։ 

Անդրադառնալով սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ նախաձեռնությանը, հնարավոր նպատակներին, սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովի ձևավորման ընթացակարգին, որը մասնագիտական շրջանակներում արդեն հասցրել է քննադատության արժանանալ, Ռ. Հայրապետյանը նշեց. 

«Սահմանադրական փոփոխություններ իրականացնելու անհրաժեշտության վերաբերյալ որևէ լուրջ հիմնավորում այսպես էլ չլսեցինք թե՛ վարչապետի, թե՛ արդարադատության նախարարի, թե՛ կառավարության կողմից։ 

Ն. Փաշինյանը Կապանում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ նշեց, որ սահմանադրական փոփոխությունները չեն ենթադրելու կառավարման մոդելի փոփոխություն։ 

Այսինքն, Հայաստանը շարունակելու է գնալ խորհրդարանական կառավարման մոդելի ճանապարհով, որովհետև, նույն Ն. Փաշինյանի պնդմամբ, երկու տարի է անցել, և դեռ չենք հասցրել տեսնել այդ մոդելի դրական և բացասական կողմերը։ 

Ինձ մոտ, որպես մասնագետ, տրամաբանական հարց է առաջանում։ Բա ի՞նչն եք փոխելու։ Եթե չեք փոխելու կառավարման համակարգը, փոխելու եք մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների գլո՞ւխը։ 

Ի՞նչ եք փոխելու, եթե այդ հիմնարար ազատություններն ու իրավունքները ամբողջությամբ համապատասխանեցված են ոչ միայն եվրոպական չափանիշներին, այլև մեր կողմից որդեգրված միջազգային պարտավորություններին։ 

Ի՞նչ պետք է փոխեք, հատուկ կատեգորիայի համար իրավունքնե՞ր եք ընդլայնելու, թե՞ որոշակի կատեգորիայի համար սահմանափակելու եք։ Առհասարակ, տպավորություն է, որ առաջնորդվում են «էկել ենք իշխանության, մի հատ սա էլ փորձենք, այն էլ փորձենք» տրամաբանությամբ։ 

Այս տրամաբանության մեջ փորձում են տեղավորել նաև սահմանադրական փոփոխությունները, ինչը ծիծաղելի է։ Մենք գործ ունենք երկրի հիմնական իրավական, քաղաքական ու ծրագրային փաստաթղթի հետ»։ 

Իրավաբանը նշեց, որ սահմանադրական փոփոխություններին առնչվող գործընթացը ամբողջովին անհասկանալի է և չհիմնավորված։ 

«Հիմնավորված չէ նաև այն հայտարարությունը, որով, իբրև թե, փորձում էին սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովում անդամներ ներգրավել։ 

Նման անատամ ու անդեմ հայտարարություն, երևի, ՀՀ պատմության մեջ որևէ պետական կառույցի կողմից երբևէ չի եղել։ 

Թե ինչու են ներգրավել կոնկրետ ՀԿ-ների, կարծում եմ՝ բոլորիս համար պարզ է։ 

Կարծում եմ՝ բոլորի համար պարզ է նաև այն, թե կոնկրետ ՀԿներն ու ներկայացուցիչներն ինչ ծառայություններ են մատուցում գործող իշխանությանը»,-ասաց նա՝ հավելելով, որ ԱՆ նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանի՝ որպես իրավաբան-գիտնական հանձնաժողովում ընդգրկվելու հայտի մերժումը կանխատեսելի ելքով մերժվեց։ 

«Բայց անկախ այն հանգամանքից, թե մեզնից որևէ մեկն ընդգրկված կլինի, թե չի լինի այդ հանձնաժողովի կազմում, միևնույն է, մենք շարունակելու ենք ուշի ուշով հետևել բոլոր գործընթացներին։ Սահմանադրության նախագծի մեջ ցանկացած անօրինական, ինքնանպատակ նորմ ներառելու փորձերը կոնկրետ դիմադրության են արժանանալու։ 

Մի բան էլ՝ Սահմանադրության նախագիծը ցանկացած դեպքում պետք է նախնական վերահսկողության ենթարկվի ՍԴ-ի կողմից։ Սա ևս մեկ ապացույց առ այն, թե ինչու է Սահմանադրական դատարանի կազմի գործող անդամներից ազատվելը դարձել իշխանության թիվ մեկ քաղաքական օրախնդիրը»,-եզրափակեց մեր զրուցակիցը։

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

 

ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023