Yerevan, 03.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Ճապոնիան Հայաստանին նվիրաբերել է 22 հրշեջ մեքենա (Տեսանյութ)

VIDEO

Past.am

Ճապոնիան Հայաստանին նվիրաբերել է 22 հրշեջ մեքենա

ԱԻՆ շարահրապարակում տեղի ունեցավ Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA) կողմից Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությանը նվիրաբերված 22 հրշեջ ավտոմեքենաների հանձնման հանդիսավոր արարողությունը:

Հանձնման արարողությանը ներկա էին ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը, Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադան, Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը, Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը, այլ պաշտոնատար անձինք:

Հրշեջ մեքենաները տրվում են JICA-ի՝ «Հակահրդեհային սարքավորումների բարելավման ծրագրի» շրջանակներում, և նախատեսված են Շիրակի, Լոռու և Սյունիքի մարզերի փրկարարական ստորաբաժանումների տեխնիկական վերազինման համար:

Նախորդ տարի՝ նույն ծրագրի շրջանակներում, Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալությունը ԱԻՆ-ին էր հանձնել 14 հրշեջ մեքենա, 3 շարժասանդուղք և մեկ կարգավար մեքենա:

Ողջունելով ներկաներին, նախարար Ֆելիքս Ցոլակյանը նշեց, որ չափազանց հաճելի է հերթական անգամ ողջունել բոլորին Ճապոնիայի կառավարության կողմից Արտակարգ իրավիճակների նախարարությանը տրամադրվող հրշեջ մեքենաների հանձնման պաշտոնական արարողության ժամանակ:

Նախարարը երախտիքի խոսքեր հղեց բարեկամ Ճապոնիայի կառավարությանը և ճապոնացի գործընկերներին՝ նպատակային ու անշահախնդիր աջակցության համար:

Ֆելիքս Ցոլակյանը հիշեցրեց, որ ամիսներ անց՝ սեպտեմբերի 7-ին, կլրանա Հայ-Ճապոնական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 28-րդ տարին, միևնույն ժամանակ փաստելով, որ հայ և ճապոնացի ժողովուրդների բարեկամական կապերը միայն դիվանագիտական հարաբերություններով չեն պայմանավորված և բնավ դրանցով չեն սահմանափակվում:

«Հայ-Ճապոնական բարեկամության երկարամյա և յուրատեսակ համագործակցության ևս մեկ վկայություն է հանդիսանում Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության կողմից՝ «Հակահրդեհային սարքավորումների բարելավման ծրագրի» շրջանակներում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Շիրակի, Լոռու և Սյունիքի մարզերի փրկարարական ստորաբաժանումների տեխնիկական վերազինման համար տրամադրված շուրջ 1 մլրդ 540 մլն իենի օգնությունը: », – նշեց ԱԻ նախարարը:

 

Ֆելիքս Ցոլակյանը նշեց, հայ ժողովուրդը հիշում է 1988 թվականի աղետալի երկրաշարժի օրերին Հայաստանին օգնության մեկնված յուրաքանչյուր բարեկամի ձեռքը:

 

«Անհնար է մոռանալ արդեն հեռավոր 1988 թվականին Սպիտակի աղետալի երկրաշարժի օրերին Ճապոնական կողմից հայ ժողովրդին մեկնված օգնության ձեռքը:

 

Այդ օրերին Ճապոնիայի մի շարք քաղաքների Կարմիր խաչի հիվանդանոցներից՝ ընդհուպ մինչև վեց ամսով աղետի գոտի էին գործուղվել տասնյակ բուժքույրեր, Ճապոնիայում ԽՍՀՄ դեսպանության միջոցով փոխանցվել են մի քանի միլիոն իենի հասնող արյան տոպրակներ, ներարկիչներ, հակաբիոտիներ, դեղորայք:

 

Ինչպես մեր նախորդ հանդիպման ժամանակ եմ նշել, մենք դեռևս երկրաշարժի օրերին ենք սեղմել Ճապոնիայի ժողովրդի պարզած ձեռքը և ցայսօր պատվախնդրությամբ և հպարտությամբ ենք վերաբերում մեր բարեկամությանը»,- շեշտեց Ֆելիքս Ցոլակյանը:

 

Շնորհակալություն հայտնելով աջակցության համար, նախարար Ցոլակյանը նշեց, որ միջազգային նման համագործակցության, պարբերական բնույթ կրող փորձի փոխանակման շնորհիվ է նաև, որ այսօր հայ փրկարարը որակական նոր մակարդակի վրա է՝ պատրաստ օգնության ձեռք մեկնելու ոչ միայն մեր հայրենակիցներին, այլև՝ անհրաժեշտության պարագայում, մեր բարեկամ ժողովուրդներին:

 

Իր խոսքում Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադան նշեց, որ իր համար մեծ հաճույք է մասնակցել «Հակահրդեհային սարքավորումների բարելավման ծրագրի» շրջանակներում ՀՀ ԱԻ նախարարությանը 22 հրշեջ մեքենաների հանձնման արարողությանը:

 

Ջուն Յամադայի խոսքով, Ճապոնական դրամաշնորհի մասին համաձայնագիրը կնքվել է Ճապոնիայի և Հայաստանի Հանրապետության կառավարությունների միջև՝ 2017 թվականի սեպտեմբերի 6-ին, որն ուղղված է Շիրակի, Լոռու, Սյունիքի մարզերի փրկարարական ստորաբաժանումների համար հրշեջ մեքենաներ ձեռք բերելուն:

 

Դեսպանը իր խոսքում շեշտեց անցած տարվա մայիսին տասնչորս հրշեջ մեքենաների նվիրաբերման արդյունավետությունն ու կարևորությունը, հատկապես նախորդ տարի Հայաստանում գրանցված բազմաթիվ հրդեհների ֆոնին:

 

«Այդ իսկ պատճառով ես վստահ եմ, որ լրացուցիչ 22 հրշեջ մեքենայի տրամադրումը ճիշտ ժամանակին է, և այն կշարունակի ծառայել Շիրակի, Լոռու և Սյունիքի մարզերի փրկարարական աշխատանքների արդյունավետության բարձրացմանը:

 

Այս մեքենաները անչափ կարևոր են աղետների կանխարգելման համար»,- շեշտեց դեսպան Ջուն Յամադան:

 

Ջուն Յամադան նշեց, որ այս մեծածավալ համագործակցությունը մարմնավորում է Հայաստանի կառավարության հետ մտերիմ և փոխշահավետ հարաբերությունների ևս մեկ օրինակ:

 

«Եզրափակելով ելույթս, թույլ տվեք ևս մեկ անգամ սրտանց շնորհակալություն հայտնել ՀՀ ԱԻ նախարար պարոն Ֆելիքս Ցոլակյանին, Փրկարար ծառայության բոլոր աշխատակիցներին:

 

Ցանկանում եմ շնորհավորել այս անչափ կարևոր նախագծի բոլոր կողմերին՝ ծրագրի վերջնական և բարեհաջող իրականացման առթիվ: »,- իր խոսքի եզրափակիչ մասում նշեց Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպանը:

 

Այնուհետև ԱԻ նախարարը, Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպանը, մյուս հյուրերը շրջեցին շարահրապարակում և ուսումնասիրեցին նվիրաբերված հրշեջ ավտոմեքենաները:

 

General Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank