Yerevan, 06.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Տ․ Խաչատրյանը ԳԴՀ դեսպանի հետ քննարկել է ՀՀ-ն գերմանացի ներդրողների համար գրավիչ դարձնելու հնարավորությունները

ECONOMICS

Past.am

ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն այսօր՝ հունվարի 31-ին, ընդունել է Հայաստանում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Միխայել Յոհաննես Բանցհաֆին և «Բեռլին էկոնոմիկսի» տնօրեն Ռիկարդո Գիուչիին, հայտնում են Էկոնոմիկայի նախարարությունից։  Նախարարը, ողջունելով հյուրերին, նշել է․ «Վերջին ամիսների աշխատանքը  ցույց է տալիս, որ ունենք արձանագրված հաջողություններ և շատ կարևոր առաջիկա անելիքներ։ Շնորհակալ եմ համատեղ գրանցված արդյունքների համար»։

 

Դեսպանը շնորհակալություն է հայտնել նախարարին ընդունելության համար՝ նշելով․ «Մեր այսօրվա հանդիպման նպատակը արդյունավետ համագործակցության շարունակականության ապահովումն է։ Ուրախալի իրողություն է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից Ներդրողների աջակցման կենտրոնի ստեղծումը, ինչը կդյուրացնի թե՛ օտարերկրյա ներդրողների հետ աշխատանքն առհասարակ, և թե՛ «Բեռլին էկոնոմիկսի» հետ համագործակցության ձևաչափն ու նրանց կողմից տրվող աջակցությունը։ Որախ կլինենք նաև այսօր քննարկել մեր հետագա փոխգործակցությունը․ Ձեր գնահատականը կարևոր է մեզ համար` կողմնորոշվելու, թե որ կարիքներին կարող է ուղղվել ԳԴՀ կառավարության կողմից տրվող խորհրդատվական աջակցությունը»։ Նախարար Խաչատրյանը շնորհակալություն է հայտնել ուղիղ աջակցության պատրաստակամության համար և նշել, որ արդյունավետ կլինի այնպես ուղղել այդ աջակցությունը, որ Ներդրողների աջակցման կենտրոնը ճիշտ և պատշաճ արձագանքի Հայաստանում ներկայացված գերմանական ներդրողների կարիքներին:

 

Նախարարը կարևորել է Հայաստանում առկա ներդրումային հնարավորությունների ճիշտ ձևակերպումը գերմանացի ներդրողների համար։  Կողմերը պայմանավորվել են վեր հանել մի քանի ոլորտներ, որոնք ներկայումս առավել հետաքրքիր են գերմանացի գործարարներին ներդրումներ կատարելու տեսանկյունից, ինչպես նաև ձևակերպել դրանց վերաբերյալ առավել մանրամասն առաջարկներ։ Հանդիպման մասնակիցները քննարկել են նաև ընթացիկ տարվա աշնանը հայ-գերմանական գործարար համաժողովի անցկացման հնարավությունները և կազմակերպչական մանրամասներ։ «Բեռլին էկոնոմիկսի» տնօրեն Ռիկարդո Գիուչին իր խոսքում նշել է․«Մենք արդյունավետ համագործակցություն ենք հաստատել Էկոնոմիկայի նախարարության և Ներդրողների աջակցման կենտրոնի հետ և ընթացիկ աջակցություն ենք ցուցաբերում հայկական կողմին գործարար համաժողովի կազմակերպման և այլ անհրաժեշտ հարցերում։ Ուրախ ենք համագործակցել նախարարության հետ նաև տնտեսական հետազոտությունների ոլորտում։ Աշխատանքներ ենք իրականացնում առաջանցիկ  ցուցանիշների համակարգի ձևավորման ուղղությամբ»։

 

Տիգրան Խաչատրյանը շեշտել է, որ համագործակցության օրակարգի կարևոր կետերից մեկը հենց հետազոտական ուղղությունն է։ Կողմերը քննարկել են համակարգի ներդրմանն առնչվող հարցերի շրջանակ։ Հանդիպման ընթացքում կարևորվել է անհրաժեշտ կարողությունների զարգացումը և գիտելիքների ստացումը, գերմանական կողմը վերահաստատել է այս ուղղությամբ շարունակական աջակցության պատրաստակամությունը։ Կողմերն անդրադարձել են նաև հատուկ արդյունաբերական գոտիների նշանակության և այդ ոլորտում պետական քաղաքականության ուսումնասիրությունների հարցին։ Հանդիպման ավարտին նախարար Տիգրան Խաչատրյանը հավաստիացրել է հյուրերին, որ աշխատանքները կիրականացվեն այնպես, որպեսզի նախարարությանը հասցեագրված աջակցությունն ու ջանքերը  օգտագործվեն ամենաարդյունավետ ձևով։

 

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal