Yerevan, 04.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Իշ­խա­նու­թյուն­նե­րը հար­ցա­կա­նի տակ են դնում Հա­յաս­տա­նի՝ իրա­վա­կան պե­տու­թյուն լի­նե­լու հան­գա­ման­քը

ANALYSIS

Դեռևս անցած տարվանից քննարկումներ են ծավալվում սահմանադրական փոփոխություններ իրականացնելու շուրջ, որն արդեն գործնական փուլ է մտնում, քանի որ օրերս ձևավորվեց սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը: 

Հայտնի են հանձնաժողովում խորհրդարանական խմբակցությունների կողմից ներկայացված անդամների, ինչպես նաև արդարադատության նախարարության կողմից ընտրված իրավաբան-գիտնականների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների անունները: 

Այնուամենայնիվ, հանրության համար այդպես էլ չեն բերվել համապատասխան հիմնավորումներ, թե սահմանադրական փոփոխությունները ինչով են իրականություն դարձնելու հանրության մեծամասնության ակնկալիքները, կամ ինչով է պայմանավորված այդ փոփոխությունների հապշտապ անցկացնելը, մանավանդ, որ վերջին սահմանադրական փոփոխությունները տեղի են ունեցել ընդամենը 5 տարի առաջ։ 

Սա արդյոք նախադեպ չի՞ ստեղծում, որ յուրաքանչյուր իշխանություն կարող է նախաձեռնել սահմանադրական փոփոխություններ և ՀՀ գլխավոր օրենքը համապատասխանեցնել իր քաղաքական շահերին։ 

Վարչապետ Փաշինյանն իր վերջին ասուլիսում բացառեց կառավարման համակարգի փոփոխությունը և սահմանադրական փոփոխությունների հիմնական նպատակը համարեց դատական համակարգի բարեփոխումները: 

Եվ Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակը հաշվի առնելով՝ տպավորություն է ստեղծվում, թե սահմանադրական փոփոխությունների իրականացումը գլխավորապես պայմանավորված է իշխանությունների՝ ՍԴ-ն կազմալուծելու և ՍԴ դատավորներից ազատվելու մտադրությամբ։ 

Սակայն գործող Սահմանադրությամբ ՍԴ-ին է վերապահված այն լիազորությունը (հոդված 168, 2-րդ կետ), որ մինչև սահմանադրության փոփոխությունների նախագծի, ինչպես նաև հանրաքվեի դրվող իրավական ակտերի նախագծերի ընդունումը որոշում է դրանց համապատասխանությունը Սահմանադրությանը։ 

Եվ քանի որ իշխանությունները սահմանադրական փոփոխությունների իրականացման հարցում փորձում են մեկուսացնել ՍԴ-ին, ակնհայտ ոչ սահմանադրական ճանապարհ են ընտրել, և սրա մասին անընդհատ բարձրաձայնում են իրավաբանները։ 

Խնդիրն այն է, որ իշխանությունների կողմից նախաձեռնվել է արտահերթ նիստով քննարկել «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Հանրաքվեի մասին» ՀՀ սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը։ 

Եվ սահմանադրական օրենքներում փոփոխություններ կատարելու միջոցով փորձ է կատարվում իբր «հիմնավորել», թե Սահմանադրության՝ «Սահմանադրության ընդունումը, փոփոխությունը և հանրաքվեն» նախատեսող 15-րդ գլխում չկա ՍԴ դիմելու միջոցով Սահմանադրության փոփոխությունների նախագծի սահմանադրականությունը ստուգելու պարտադիր պահանջ:

 Այսինքն՝ սահմանադրական փոփոխությունների նախագծի սահմանադրականությունը որոշելու համար պարտադիր պայման չէ ՍԴ-ին դիմելը, և ըստ էության այդ հարցը կարող է որոշվել ըստ Ազգային ժողովի հայեցողության, որը կցանկանա, կդիմի ՍԴ, չի ցանկանա, չի դիմի: Ավելին՝ իշխանությունները նախատեսում են, որ եթե անգամ Ազգային ժողովը դիմի ՍԴ, սակայն ստանա բացասական եզրակացություն, ապա դա որևէ ազդեցություն չի ունենա: 

Բայց այս դիրքորոշումը ևս հակասահմանադրական է, քանի որ սահմանդրությամբ նախատեսվում է, որ եթե ՍԴ-ի եզրակացությունը բացասական է, ապա հարցը դուրս է գալիս իրավասու մարմնի քննությունից (հոդված 170 6-րդ կետ): 

Այն, որ իշխանությունները պարզապես գնում են ՍԴ-ն մեկուսացնելու ճանապարհով, խոստովանեց նաև ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը: 

«ՍԴ-ն ունի լեգիտիմության խոր դեֆիցիտ, ինչը վերականգնելու համար այսօր մեր առջև պահանջ է դնում ՀՀ քաղաքացին։ ՀՀ քաղաքացիները մեր առջև այդ պահանջը դնում են, և մենք, որպես առաջնային մանդատ կրող ինստիտուտ, պարտավոր ենք այս հարցը հանգուցալուծել»,-երեկ ասաց նա՝ հավելելով, որ հենց այդ պատճառով էլ նախաձեռնել են արտահերթ նիստ։ 

Ինչպես տեսնում ենք, իշխանությունները սահմանադրական փոփոխություններ կատարելու հարցում օրենքով չնախատեսված գործելակերպ են որդեգրել, և շատ հավանական է, որ շատ հարցեր ևս մեկնաբանեն իրենց հայեցողությամբ, այլ ոչ թե հիմք ընդունեն ՀՀ Սահմանադրությունը։ 

Ուստի պատահական չէ, որ արդեն իսկ գնահատականներ են հնչում, որ սրանով հարցականի տակ է դրվում Հայաստանի՝ իրավական պետություն լինելու հանգամանքը։

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ 

 

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal