Yerevan, 02.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Երբ մար­դիկ գնա­հա­տում են ներդ­րածդ ջեր­մու­թյու­նը, ուզում ես ավե­լի գե­ղե­ցիկ աշ­խա­տանք­ներ ստեղ­ծել»

INTERVIEW

«Տիկնիկներ սկսել եմ կարել 2016 թվականից։ Գաղափարն ինքնաբուխ էր, մինչ այդ երբեք մտադրություն չեմ ունեցել այդ գործով զբաղվելու։ Մինչ 2016 թվականն աշխատել եմ շատ բարդ ոլորտում՝ բանկային համակարգում։ 13 տարվա ծանր աշխատանքից հետո ցանկանում էի այլ աշխատանք անել։ 

Սկսեցի նկարչությամբ զբաղվել, հագուստներ կարել, հետո այդ «ճանապարհը» տարավ դեպի տիկնիկները։ Տիկնիկներ միշտ եմ սիրել, նույնիսկ հավաքածու ունեմ։ 

Իրենց համար միշտ զգեստներ եմ կարել, բայց երբեք ցանկություն չեմ ունեցել հենց այդ ուղղությամբ մասնագիտություն ընտրել։ Բայց հետո եկավ մի պահ, երբ «քնած սերն» արթնացավ, սկսեցի տիկնիկներով հետաքրքրվել, ու հետագայում արդեն այդ գաղափարը կյանքի կոչեցի»,-այսպես է սկսվում Գյումրիում բնակվող Նարինե Մինասյանի հետ մեր զրույցը։ Նարինեին հաջողվել է ստեղծել ձեռագործ խաղալիքների և տիկնիկների իր ապրանքանիշը՝ «Նարոն» կամ «Naro dolls»-ը:

Հետաքրքրվում ենք՝ իսկ ինչպե՞ս որոշեց իր ստեղծած ձեռագործ տիկնիկների համար իրացման շուկա գտնել։ «Ամեն ինչ զուգադիպեց Զատկի շրջանի հետ։ Ստեղծել էի գեղեցիկ նմուշ՝ զատկական նապաստակներ, որոշեցի տեսնել՝ այն մարդկանց շրջանում հետաքրքրություն կառաջացնի՞, թե՞ ոչ։

 Ճիշտ է՝ նապաստակները մի փոքր եվրոպական ոճի էին, բայց հասկացա, որ դրանց նկատմամբ հետաքրքրությունը բավական մեծ է, չէի էլ սպասում նման արձագանքի։ Այդ նմուշները վաճառվեցին, դրանից հետո նորից նույն տիկնիկների պահանջարկը եղավ։ Հենց դա էլ ոգևորեց ինձ ստեղծելու նորերը և այս գործը շարունակելու։ 

Երբ մարդիկ գնահատում են ներդրածդ ջերմությունը, ուզում ես ավելի շատ, գեղեցիկ ու կատարելագործված աշխատանքներ ստեղծել»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Նարինեն՝ ընդգծելով, որ ներկայումս բացառապես տիկնիկների պատրաստմամբ է զբաղվում, այլ աշխատանք չունի։

Իսկ ինչպես է «ընտրում» ստեղծվելիք կերպարներին։ Դրանք հեքիաթների՞ց են, թե՞ մտացածին կերպարներ։ «Գիտեք՝ ինձ մոտ շեշտն այդքան շատ դրված չէ կերպարների, որքան հագուստի վրա։ Կարելի է ասել, որ հագուստից եմ գնում դեպի կերպարի ընտրությունը, այսինքն՝ ինչ-որ առումով հակառակ ուղղությամբ։

 Սիրում եմ հագուստը կարել, հետո արդեն մտածել, թե այդ հագուստով ինչ կերպար կարող է հանդես գալ, այդ հագուստը որ կենդանուն ավելի շատ կսազի»,-նշում է մեր զրուցակիցը։ 

Ցանկացած աշխատանքում, առավել ևս, երբ ինչ-որ գործ զրոյից ես սկսում, լինում են դժվարություններ, որոշ բարդություններ էլ ի հայտ են գալիս հետագա աշխատանքի ընթացքում։ 

«Իհարկե, դժվարություններ ևս եղել են ու կան, ընդ որում՝ մի քանի տեսակի։ Տեխնիկական հագեցածության առումով աջակցություն եմ ստացել զբաղվածության կենտրոնից։ 

Կար դրամաշնորհային ծրագիր, իրենք օգնեցին, որ սարքավորում ձեռք բերեի։ Աշխատանքի ընթացքում ծագող խնդիրներից է նյութերի սակավությունը, երբ ուզում ես ինչոր բան ստեղծել, բայց հասկանում ես, որ նյութերի ունեցածդ տեսականին բավարար չէ։ Պետք է մեծ տեսականի ունենաս, որ կարողանաս համադրությունները ճիշտ անել։

Դժվարություններից հիմնականը սա կհամարեի, որովհետև հանկարծ ու աշխատանքդ կանգնում է, չես ուզում երևակայությունդ ձեռքի տակ եղած կտորներով կյանքի կոչել, քանի որ վերջնական արդյունքը քեզ սկսում է չգոհացնել։ Այդ պատճառով նախընտրում եմ որոշակի ժամանակով կանգ առնել, գտնել այն նյութերը, որոնք ինձ պետք են, հետո նոր շարունակել գործս։ 

Իհարկե, այժմ արդիական է տարածքի խնդիրը։ Հիմա աշխատանքային գործընթացն իրականացվում է մեր տան սենյակներից մեկում, որը շատ փոքր է։ 

Կուզենայի ունենալ փոքրիկ խանութ-սրահ, որտեղ միաժամանակ աչքի առաջ կլիներ տիկնիկների արտադրական գործընթացը, ինչպես նաև տիկնիկների համար նախատեսված ցուցասրահը։ 

Այդտեղ նաև վարպետաց դասեր կկազմակերպվեին երեխաների և մեծերի համար»,խնդիրների մասին հարցին այսպես է արձագանքում հայկական բրենդի հիմնադիրը։

Տիկնիկների վաճառքից ստացվող գումարի մեծ մասը Նարինեն ներդնում է այս աշխատանքի մեջ։ 

Աշխատում է միայնակ, բայց արդեն ցանկություն կա օգնական ունենալու, քանի որ շատ է դժվարանում։ Նշում է՝ տիկնիկների ամբողջական ստեղծումը չի վստահի այլոց։

«Վստահ եմ՝ կան մասնագետներ, որոնք կարող են տիկնիկագործության մեջ վարպետներ լինել, բայց այս աշխատանքի մեջ կան դետալներ, որոնք միայն դու կարող ես անել, երբ ինքդ ես, օրինակ՝ տիկնիկի դեմքին կորություն հաղորդում, հագուստի գույներն ընտրում, որովհետև հակառակ դեպքում արդյունքում հնարավոր է լրիվ ուրիշ կերպար ստացվի։ Հենց այդ պատճառով տիկնիկների ստեղծման հարցում չեմ կարողանում վստահել այլ մասնագետների։ 

Դա ինձ հետ է պահում նաև աշխատողներ ունենալու մտքից»,-ընդգծում է ձեռագործ տիկնիկագործը։ 

Նարինեն տիկնիկների վաճառքը հիմնականում իրականացնում է օնլայն հարթակում, չնայած որոշ նմուշներ ներկայացված են նաև Գյումրիի ու Երևանի մի քանի խանութներում։ Ասում է՝ այդ հարցում իրեն շատ է օգնել «Իմ Հայաստան» ծրագիրը, որն օգնում է մարզերի վարպետներին իրենց աշխատանքները իրացնելու հարցում։

Մեր զրուցակիցը նշում է՝ մարդիկ հետաքրքրվում են ձեռքի աշխատանքներով։ 

«Հաճախ մտնում եմ խանութ, տեսնում ոչ տեղական խաղալիքներ, որոնք գնի առումով ավելի մատչելի են, քան իմ խաղալիքները։ Ինձ միշտ տանջում է այդ հարցը՝ տեսնես իմ խաղալիքները գնորդ կունենա՞ն։ 

Բայց ասեմ՝ իմ խաղալիքները սերիական արտադրություն չեն, ամեն կերպարից մեկ հատ է ստեղծվում։ Բացի դա, այդ աշխատանքին նվիրում եմ իմ ամբողջ ժամանակը, խաղալիքը ձեռքով պատրաստում»,-ասում է «Naro dolls»-ի հիմնադիրը։

Նարինեն ունի նաև իր բաղադրատոմսը, թե ինչպես չընկճվել հանդիպող դժվարություններից։ 

«Դժվարությունների ժամանակ օգնում են մարդկանց դրական արձագանքները։ Ճիշտ է՝ գնով պայմանավորված սպառումն այնքան էլ շատ չէ, ինչի համար շատ եմ ցավում, բայց այն արձագանքը, որ ստանում եմ ցուցահանդեսների ժամանակ, շատ է ոգևորում։

Պարտադիր չէ, որ գնեն խաղալիքը, մարդկանց հետաքրքրվածությունը, դրական խոսքերը ևս ոգևորող են։ Ինձ երբեմն ասում են՝ ամեն մանրուքի վրա շատ մի խորացի, արդյունքում տիկնիկի պատրաստումը շուտ կավարտվի, գինը մատչելի կլինի, կհասցնես շատ տիկնիկներ պատրաստել, վաճառքն էլ շատ կլինի։ 

Բայց որոշել եմ՝ իմ տիկնիկները պետք է լավը լինեն, հետքայլ չեմ կարող անել դրանից։ Երբ արդեն ձեռագիր ունես, ուզում ես տարբերվել ու լավը լինել, դրա համար պետք է շատ աշխատես»,-եզրափակում է ձեռագործ խաղալիքների և տիկնիկների հայկական ապրանքանիշի հիմնադիրը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

 

Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer