Yerevan, 06.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


ՀՀ ԱԻՆ կոլեգիայի նիստում ամփոփվել է 2019-ին կատարված աշխատանքը (տեսանյութ)

POLITICS

Past.am

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում փետրվարի 4-ին կայացել է կոլեգիայի ընդլայնված նիստ, որը վարել է ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը: Նիստը նվիրված էր 2019 թվականի գործունեության արդյունքների ամփոփմանը: Կոլեգիայի նիստին մասնակցել են նախարարության կազմում ընդգրկված բոլոր ստորաբաժանումների ղեկավարները:

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ելույթով հանդես է եկել ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը: «ԱԻ նախարարը ընդգծեց, որ անցյալ տարին ծանրաբեռնված է եղել բոլոր ուղղություններով և շնորհակալություն հայտնեց նախարարության բոլոր աշխատակիցներին կատարված մեծ աշխատանքի համար:

Հատկապես առանձնացվեց քաղաքացիների նկատմամբ բարեհամբյուր և հարգալից վերաբերմունքի կարևորությունը:

Ֆ. Ցոլակյանը նշեց, որ մշակվում է աշխատանքի գնահատման բալային համակարգ, որի հիման վրա էլ աշխատակիցներն այսուհետ կստանան լրավճարներ:

Անդրադառնալով համակարգում ընթացող կառուցվածքային փոփոխություններին՝ նախարարը հավաստիացրեց, որ Փրկարար ծառայությունում հաստիքները ոչ միայն չեն կրճատվել, այլ նաև՝ պետք է ավելացվեն: Փոփոխությունների արդյունքում կհամալրվեն կանխարգելող և արագ արձագանքող ստորաբաժանումները՝ նպատակ ունենալով բարձրացնել աշխատանքի արդյունավետությունը:

Ցավով հիշատակելով անցյալ տարի հրդեհաշիջման աշխատանքների ժամանակ զոհված հրշեջ-փրկարարի մահը՝ նախարարը նշեց, որ ստորաբաժանումների ղեկավարները պետք է ցուցաբերեն առավելագույն զգոնություն և զգուշավորություն փրկարարների աշխատանքը հնարավորինս անվտանգ կազմակերպելու համար:

Ֆ. Ցոլակյանը շնորհակալություն հայտնեց վետերաններին, հատկապես բարձրահարկ շենքերի հրդեհաշիջման աշխատանքներում մեթոդական աջակցություն ցուցաբերելու և արդյունավետ փորձը նոր սերնդին փոխանցելու համար: Աշխատանքներ են տարվում նաև տեխնիկական վերազինման ուղղությամբ: Օրերս մրցույթ է հայտարարվելու երկու ավտոսանդուղքի «50 և ավելի մետր բարձրության վրա հրդեհաշիջման աշխատանքներ իրականացնելու համար» ձեռք բերման համար: Ընթացքի մեջ է համակարգիչների նոր խմբաքանակի ձեռքբերումը:

-Բարդ աշխատանքային տարի է սպասվում, կլիման չորային է և պետք է պատրաստ լինել բոլոր մարտահրավերներին, բոլոր լավ աշխատակիցները գնահատվելու և խրախուսվելու են, - նշեց նախարարը:

ԱԻ նախարար Ֆ. Ցոլակյանը զեկույցի համար խոսքը տվեց Փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանին: Ծառայության տնօրենը նշեց, որ հաշվետու ժամանակահատվածում «911» ահազանգման կենտրոնում զանգերի քանակը կազմել է 1 միլիոն 817 հազար (2018 թ.-ին՝ 2 միլիոն 13 հազար): 2019 թ. ընթացքում ՀՀ տարածքում գրանցվել է` 20889 արտակարգ դեպք (2018 թ.-ին` 16231), ինչի հետևանքով զոհվել է 427 մարդ (2018 թ.՝ 403), տուժել՝ 12502 (2018 թ.-ին՝ 11213): Հաշվետու ժամանակահատվածում՝ 2018 թ. նույն ժամանակահատվածի համեմատությամբ, դեպքերն աճել են 4658-ով կամ 28.7 %-ով, զոհերի թիվն աճել է 24-ով կամ 6 %-ով, իսկ տուժածներինը՝ 1289-ով կամ 11.5 %-ով: Փրկվել է 363 մարդու կյանք (2018 թ.՝ 301):

2019 թվականի ընթացքում ծառայության ստորաբաժանումների և օպերատիվ խմբերի կողմից արտակարգ դեպքերի, պատահարների հետևանքների վերացման նպատակով իրականացվել է` 28594 ելք (2018 թ.՝ 22725), որից հրդեհների մարման նպատակով իրականացվել է 16413 մեկնում (2018 թ.՝ 10619), փրկարարական և այլ աշխատանքների իրականացման նպատակով՝ 12036 մեկնում (2018 թ.՝ 11934): Ելքերի 1437 դեպքերում գրանցվել են կեղծ կանչեր (2018 թ.՝ 1168), այդ թվում՝ 1292 հրդեհի (2018 թ.՝ 996):

-Այսօր մենք կարող ենք հպարտությամբ ասել, որ փրկարար ծառայության բոլոր աշխատակիցներն ապահովված են համազգեստով և հանդերձանքով, իսկ ստորաբաժանումները՝ անհրաժեշտ քանակությամբ վառելիքահումքային նյութերով, - նշեց Վ. Գաբրիելյանը:

Հաշվետու ժամանակահատվածում հետևողական աշխատանքներ են տարվել արտակարգ իրավիճակների կանխարգելման ուղղությամբ: Իրականացվել է ամենօրյա աշխատանք քաղաքացիական պաշտպանության և բնակչության պաշտպանության համակարգերի նախապատրաստման ուղղությամբ:

Աշխատանքներ են իրականացվել նաև կադրերի ընտրության, ուսուցման և տեղաբաշխման ուղղությամբ: Փրկարարական ծառայություն է ընդունվել 245 քաղաքացի:

-Ընդհանուր առմամբ փրկարար ծառայության փրկարարական և հրշեջ-փրկարարական ստորաբաժանումները կարողացել են իրենց ամենօրյա, տքնաջան, ես կասեի նույնիսկ իրենց անձնազոհ աշխատանքի շնորհիվ անել ամեն ինչ, որպեսզի մեր հանրապետության բնակչությունը լինի առավել պաշտպանված մեր երկրին բնորոշ այնպիսի սպառնալիքներից, ինչպիսիք են հրդեհները, սողանքները, քարաթափումները և տեխնածին բնույթի առանձին աղետները, - ամփոփեց զեկույցը Վ. Գաբրիելյանը:

Այնուհետև զեկույցով հանդես եկավ ԱԻ գլխավոր քարտուղար Վահագն Օհանյանը: ԱԻ գլխավոր քարտուղարը նշեց,որ ՀՀ պետական բյուջեից ԱԻՆ-ին 2019 թ. հատկացվել է 12 մլրդ 631 մլն ՀՀ դրամ գումար, իսկ 2020 թ.՝ 15 մլրդ 308 մլն ՀՀ դրամ, այսինքն՝ 2.7 մլրդ ՀՀ դրամով ավելի: Վերը նշված աճը հիմնականում պայմանավորված է փրկարար ծառայության աշխատակիցների աշխատավարձի և պարգևատրման ֆոնդերի ավելացմամբ: ԱԻ գլխավոր քարտուղարը ներկայացրեց նախարարության գործունեության արդյունքները, ձեռքբերումները, ինչպես նաև՝ մատնանշեց թերություններն ու բացթողումները, որոնք պետք է բացառել 2020 թվականին:

Նյութական պահուստի համակարգի զարգացման բարեփոխումներն ապահովող իրավական դաշտի ստեղծման ու նյութական պահուստի արդիականացման և ընդլայնման նպատակով լրամշակվել, սահմանված կարգով շրջանառվել են օրենքների նախագծեր: Աշխատանքներ են տարվել ՀՀ նյութական պահուստի զարգացման ռազմավարության մշակման ուղղությամբ:

Կնքվել են 3119 արտադրական վտանգավոր օբյեկտներում փորձաքննություն իրականացնելու համար պայմանագրեր, թվով 12253 արտադրական վտանգավոր օբյեկտի սահմանված կարգով տրվել են փորձագիտական եզրակացություններ:

Կատարվել է սեյսմոլոգիական ցանցից ստացվող տվյալների վերլուծություն, երկրաշարժերի հիմնական պարամետրերի որոշում և երկրաշարժերի Ազգային կատալոգի լրացում: Ամենօրյա ռեժիմով կատարվել են ընթացիկ աշխատանքներ՝ դիտացանցի կայանների անխափան աշխատանքն ապահովելու նպատակով: Իրականացվել է առանձին պարամետրերով սեյսմածին անոմալիաների վիճակագրության ուսումնասիրում: ՀՀ տարածքում հետազոտվել և տրվել է տեխնիկական վիճակի և սեյսմիկ խոցելիության մակարդակի գնահատման վերաբերյալ ընդհանուր թվով 108 եզրակացություն: Կատարվել է 40 հանրակրթական դպրոցի և 24 մանկապարտեզի սեյսմիկ ռիսկի բաղադրիչների տվյալների հավաքագրում և վերլուծություն: Սեյսմիկ ռիսկի գնահատման նպատակով շարունակվում են համայնքների քարտեզների թվայնացման և տվյալների բազայի համալրման աշխատանքները:

Զեկույց ներկայացրեց նաև Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ռեկտոր, փ/ծ գեներալ-մայոր Հ. Մաթևոսյանը: Հաշվետու ժամանակում ակադեմիայում իրականացվել են աշխատանքներ ղեկավար կազմի և մասնագետների վերապատրաստման, որակավորման բարձրացման, հրշեջ-փրկարարների վերապատրաստման և որակավորման բարձրացման, բարձրագույն և միջին մասնագիտական կրթական ծրագրերով մասնագետների պատրաստման, բնակչության ուսուցման և այլ ուղղություններով: Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում ներկա դրությամբ բակալավրի կրթական ծրագրով սովորում է 819 ուսանող, մագիստրոսի կրթական ծրագրով՝ 50 ուսանող, իսկ միջին մասնագիտական կրթական ծրագրով՝ 204 ուսանող:

2018-2019 թթ. ընթացքում ԱԻ նախարարության տարբեր ստորաբաժանումներ աշխատանքի է ընդունվել ակադեմիայի շուրջ 70 շրջանավարտ:

Հ. Մաթևոսյանը նշեց, որ գիտական և փորձարարական մեծ աշխատանքներ են տարվել անօդաչու թռչող սարքերի ոլորտում. ձեռք է բերվել անօդաչու թռչող սարք։ Աշխատանքներ են տարվում ԱԹՍ-ների կիրառումը այս ոլորտում իրականացնելու համար:

Հանդիպման ավարտին ԱԻ նախարարը պատվոգրերով պարգևատրեց 2019 թվականին լավագույնը ճանաչված մի շարք աշխատակիցների, ինչպես նաև՝ կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների:

2019 թվականի ընթացքում ծառայողական պարտականությունները բարեխիղճ կատարելու, ինչպես նաև մասնագիտական բարձր պատրաստականության համար մի խումբ փրկարար ծառայողներ պարգևատրվեցին վկայագրերով և մեդալներով, իսկ նրանցից 10-ը ստացան դրամական խրախուսում՝ 500 000 դրամի չափով:

-Փառք ու պատիվ հայ փրկարարին, - ամփոփեց նիստը Ֆելիքս Ցոլակյանը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal