Yerevan, 03.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Ժո­ղո­վուր­դը բո­ղո­քե­լու է, կա­ռա­վա­րու­թյունն էլ անընդ­հատ ներ­քաշ­վե­լու է տար­բեր ակ­ցի­ա­նե­րի մեջ»

INTERVIEW

Կառավարությունն օրերս հավանության արժանացրեց վարչատարածքային բարեփոխումներ իրականացնելու օրենսդրական նախաձեռնությունների փաթեթը, որի ընդունման դեպքում կձևավորվեն Տավուշի մարզի Իջևան և Լոռու մարզի Լերմոնտովո բազմաբնակավայր միավորված համայնքները: 

Արդյունքում Լոռու մարզում կմիավորվեն Լերմոնտովո և Անտառաշեն համայնքները, իսկ Տավուշի մարզում՝ նախկին Իջևանի շրջանի թվով 19 համայնքը։ Համայնքների խոշորացման գործընթացը Հայաստանում երբեք էլ հանգիստ չի ընթացել։ 

Եղել են տարաբնույթ դժգոհություններ։ Իհարկե, ամենակարևորն այն է, որ իշխանությունները երբեք հաշվի չեն առնում բնակիչների կարծիքը և ցանկությունը։ 

Այն ժամանակ, երբ կառավարությունում քննարկվում էր համայնքների խոշորացման հերթական փաթեթը, Արմավիրի մարզի բնակիչները փողոց էին դուրս եկել՝ բողոքելով իրենց մարզում տեղի ունեցող խոշորացման ծրագրից։ Մարզում մտադիր են մեկ փնջի մեջ միավորել 16 համայնք։ 

«Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ-ի նախագահ Հրաչ Բերբերյանն, անդրադառնալով համայնքների խոշորացմանը, նախ հետևյալ դիտարկումն է անում. «Ճիշտն ասենք՝ այսօրվա իշխանություններն ընդհանուր առմամբ կապ չունեն խոշորացման գործընթացի հետ։ Դա արվել է նախկին իշխանությունների ժամանակ։ 

Դեռ այն ժամանակ շատ տեղերում մատների արանքով են նայել խոշորացման հարցին, նույնիսկ  մարզպետների քմահաճույքով ձևավորվել են այդ միավորումները։ Ավելին ասեմ՝ դա արվել է իրենց քմահաճույքով, որ հետագայում քաղաքական գործընթացներում այդ միավորումները կարողանան ճիշտ օգտագործել։ 

Հնարավոր է՝ գյուղապետները համաձայն են եղել միավորմանը, եղել է ու կա մաքուր թղթաբանություն, բայց ժողովրդի կարծիքը համարյա թե չեն հարցրել։ 

Իհարկե, հիմա ինձ կարող են հակադարձել, որ քննարկումներ ու ժողովներ են եղել, բայց իրականությունն այլ է»,-«Փաստի» հետ զրույցում ասում է 

Բերբերյանը։ Նա ընդգծում է՝ այսօր կան միավորումներ, որոնք ճիշտ են աշխատում, և հավելում է՝ պետք է միավորել մեկ-երկու, ոչ թե, ասենք, 27 գյուղ, հաշվի առնել համայնքների աշխարհագրական դիրքը, լսել ժողովրդի կարծիքը։ 

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը կառավարության նիստի ժամանակ ասել էր, որ եթե որևէ համայնքում խնդիր է առաջանում, և համայնքը չի ցանկանում միավորվել, ձևավորվում է նախաձեռնող խումբ, որն իրականացնում է ստորագրահավաք, համայնքի ընտրողների 20 տոկոսի ստորագրությունն ունենալու պարագայում դիմում է համայնքապետարան, որն էլ նախաձեռնում է հանրաքվեի իրականացում։ 

«Համաձայն եմ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի հետ։ Կարծում եմ՝ հանրաքվե էլ պետք չէ անցկացնել, կարելի է ընդամենը ստորագրահավաք կազմակերպել և դրանով հարցը լուծել, գործն ավելի հեշտացնել»,-նշում է ՀԿ-ի նախագահը։ 

Բերբերյանն այս և մյուս բոլոր գործընթացներում կարևորում է այն, որ իշխանությունները պետք է հաշվի նստեն ժողովրդի կարծիքի հետ։ 

«Եթե իրոք ուզում ենք ժողովրդավարական պետություն ունենալ, պետք է հաշվի առնենք ժողովրդի կարծիքը։ Տեսեք՝ օրեր առաջ ֆերմերները բողոքի ձայն բարձրացրեցին սպանդանոցների հետ կապված, որովհետև ժամանակին արտադրողի կարծիքը հաշվի չէին առել։ Սա շարունակվելու է։ 

Կառավարությունն անընդհատ ներքաշվելու է տարբեր ակցիաների մեջ, ժողովուրդը բողոքելու է, եթե շարունակեն մարդկանց կարծիքն անտեսել։ Կգնա՞նք այն ճանապարհով, երբ հաշվի կառնվեն բոլորի շահերը, ուրեմն հաջողության կհասնենք»,-եզրափակում է Հրաչ Բերբերյանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer