Yerevan, 07.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Ուղիղ ճանապարհ դեպի պառակտում և ներազգային անդառնալի թշնամանքի սերմանում. Աղվան Պողոսյան

BLOG

Past.am

«Քաղաքացիական հարթակ» հասարակական կազմակերպության ղեկավար Աղվան Պողոսյանը ֆեյբուքյան իր էջում գրում է.

Արդյո՞ք կան հստակ սահմանված և աշխարհի բոլոր ազգերի ու ժողովուրդների կողմից հասկանալի, ընկալված և ընդունված օբյեկտիվ չափանիշներ ու նորմեր, ըստ որոնց կարելի է հավատալ, կամ չհավատալ նրան, ով կփորձի ապացուցել իր գույքի ձեռք բերման օրինականությունը:

«Նոր մշակելու են», «...այլ երկրի փորձ...», «միջազգային պարտավորություններ...» և այլ բարբառումները այստեղ բացարձակ անընդունելի են մի քանի պատճառներով: Նախ չեք կարող գտնել ևս մեկ այնպիսի երկիր, որն իր բոլոր հատկանիշներով, սոցիալ-քաղաքական, տնտեսական ու պատմական հետագծով նույնական կլինի Հայաստանի հետ, այնտեղ ապրելիս կլինեն միայն հայեր, և այնտեղ կիրառվել է այսպիսի իրավակարգավորում:

Երկրորդ` որքան էլ իրավագետներն ու «քաղհասարակության» ներկայացուցիչները խճողված ձևակերպումներով ու բանաձևումներով փորձեն այս գործընթացին այլ նկարագրություններ տալ, այն, ըստ էության, եղել, և մնում է, որպես ինչ-որ մարդկանց գույքը բռնի կերպով օտարելու և խլելու գործընթաց, և ոչ ավելին:

Երրորդ, ամենակարևորը` արդյո՞ք այսօր գույքը պետությանը «նվիրողները», սեփականազրվողները, կամ նրանց ժառանգները չեն սպասելու հարմար քաղաքական պահի, որպեսզի հետ ստանան փաստորեն անօրինական ճնշման տակ, ըստ էության` բռնի կերպով, առանց դատարանի վճռի իրենցից օտարված (կամ իբր` իրենց կողմից պետությանը նվիրաբերած ) գույքը, և մի բան էլ ավելին... ( անկախ գույքի օրինականությունից ): Որևէ մեկը կասկածու՞մ է... Այս նույն տրամաբանության մեջ որևէ մեկը պատկերացնու՞մ է, թե ինչ հետևանքներ կունենա այս դեպքում սեփականության արդեն, ըստ էության, բռնի կերպով օտարումը` խլումը: Ահա, ա՛յ այստեղ աշխարհի շատ և շատ երկրների ու ազգերի օրինակները շատ ավելի ուսանելի են: Չորրորդ` իսկ եթե սխալվեցի՞ն, որն ամենահավանականն է, հաշվի առնելով այն, թե ովքեր են այս նողկալի և ազգադավ գործընթացի հեղինակներն ու իրագործողները, ապա` տուժած մարդիկ ումի՞ց են հետ պահանջելու իրենց տարիների քրտինքով ձեռքբերածը: Մի՞թե պարզ չէ, որ ազգովի մտնելու ենք սերնդեսերունդ ահագնացող արյունալի վրիժառության փուլ: Հաջորդ փուլում` խլելու են խլողից, ( սա լավագույն դեպքում, վատագույն դեպքում արյունալի վրիժառությունների ականատեսն ենք լինելու ) և այդպես շարունակ... Անցումային արդարադատություն, հիմա մեղավորության կանխավարկած եթե եղավ, Հայաստանի վրա խաչ պիտի քաշենք: Այլևս խոսելու և քննարկելու նյութ չի լինի: Հայաստանում դրա համար որևէ օբյեկտիվ հիմքեր չկան, պարզապես գոյություն չունեն: Դա մարդու համար չէ, դրա ոչ մի տարրը առավել ևս հայ տեսակի համար կիրառելի չէ: Հայ ազգին ներսից պառակտելու, և` քաոս, երկարատև անկառավարելի իրադրություն, ներազգային, ներցեղային ոխերիմ թշնամություն հրահրելու, արյունալի տևական վախկանալիա ստեղծելու ուղիղ ճանապարհն է: Նույնիսկ այնքան վտանգավոր չէ զանգովի ամենաայլանդակ արդարադատությունն ու դիկտատուրան, որքան դա: Դա նշանակում է կործանում` ուղիղ ճանապարհ դեպի դժոխային հասարակական հարաբերություններ, պառակտում և ներազգային անդառնալի թշնամանքի սերմանում: Հավանաբար սա է պատճառը, որ այդ գործին ջանասիրաբար լծվել են ամենահայատյաց դեմքերը և նրանց հարող ուժերը: Արդեն կասկած չկա: Դա այս ամենի վերջակետն է լինելու: Եվ վերջինը: Եթե որևէ մեկին թվում է, թե իրավագիտության մեջ, իրավակիրառ պրակտիկայում, կամ որևէ այլ հասարակական հարաբերությունները կարգավորող ոլորտում ( և ոչ միայն ) ազգային բաղադրիչը, ազգային հոգեկերտվածքը, մշակույթը, կենցաղային մտածողությունն ու կենսակերպը, կարճ ասած` էթնիկ հոգեբանությունն ու գենետիկ հիշողությունը կարելի է անտեսել, ապա` նա լավագույն դեպքում միամիտ է, իսկ վատագույն դեպքում` պարզապես ապուշ է, ոչ միայն դիլետանտ, այլ` շարքային ապուշ: Իսկ եթե հասկանալով են անում, ապա` դա այլ բնորոշում պիտի ստանա, իր բոլոր ծանր քրեաիրավական հետևանքներով: Պետք չէ իրավագետ լինել, որպեսզի մի տարրական բան ընկալել. մարդուց, հայ մարդուց` անհիմն, առանց դատ ու դատաստանի, պարզապես անձնական հակակրանքի, կամ որևէ այլ դրդապատճառներով ու «հիմնավորմամբ», առանց իր համաձայնության` բռնի կերպով, ( անկախ սեփականության ծագման օրինականությունից ) սեփականություն խլելը հավասարազոր է հոր աչքի առաջ ամբողջ ընտանիքին բռնաբարելուն: Իսկ թե ինչ կարող է լինել դրա հետևանքով` կարելի նույնիսկ չքննարկել: Մանավանդ բոլորն էլ արդեն ընկալել և հասկացել են, թե ովքեր պիտի լինեն նրանք, ովքեր իբր պիտի «հավաստի» և «համոզիչ» համարեն այս կամ այն «մեղավորի» կողմից իր սեփականության ծագման մասին հիմնավորումները: Ավելին` բոլորն էլ շատ լավ պատկերացնում են, թե ովքեր կարող են լինել այդ բռնազավթված գույքի պոտենցիալ «գնորդները»:

Սա կլինի ազգի և պետության վերջը...

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal