Yerevan, 04.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


2019 թվա­կա­նի տնտե­սա­կան աճը ռե­ալ ար­տա­ցո­լում չի գտնում երկ­րի սո­ցի­ալ-տնտե­սա­կան կյան­քում

ANALYSIS

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ամենօրյա կտրվածքով շարունակում է վիճակագրական ցուցանիշներ ներկայացնել՝ ցույց տալու համար, թե երկրում տնտեսական հեղափոխությունն ուժի մեջ է, երկրում զարգացման դրական դինամիկա կա։ Եվ հատկանշական է, որ վարչապետն այնքան է տարված այս հարցով, որ նույնիսկ չի համբերում պաշտոնական վիճակագրության հրապարակմանը և ներկայացնում է ոչ պաշտոնական ցուցանիշներ։ 

Այս տրամաբանությամբ էլ Փաշինյանը ներկայացրել է «անկախ փորձագետների» կարծիքը, թե 2019 թվականի տնտեսական աճը կկազմի 8,2 տոկոս: 

Այնուամենայնիվ, բնակչության մեծամասնությունը թերահավատությամբ է վերաբերվում ներկայացված ցուցանիշներին՝ համարելով, որ մի կողմից՝ բերված տվյալներն ուղղակի ուռճացված են, մյուս կողմից՝ այդ թվերը ոչ մի կերպ չեն ազդում մարդկանց կենսամակարդակի վրա, որն օրեցօր ծայրահեղանում է: 

Եթե վարչապետի կողմից ներկայացված ցուցանիշներն առանձնանային որակական ցուցանիշներով, ապա դրանք պետք է որ անդրադառնային երկրի սոցիալտնտեսական իրավիճակի վրա։ 

Ներկայիս իշխանությունների օրոք քիչ թե շատ տեսանելի փոփոխությունը երևի թե աշխատող բնակչության աշխատավարձերի և թոշակառուների թոշակների չնչին բարձրացումն էր, բայց արդյոք սա բավարա՞ր է իրավիճակի արմատական բարելավում համարելու համար, իհարկե՝ ոչ։ 

8 տոկոսանոց աճի պայմաններում տնտեսության ոլորտում զբաղված քաղաքացիների եկամուտները մի քանի հազար դրամով ավելացումը չի կարող մարդկանց կյանքում էական փոփոխություն մտցնել։ 

Եթե իրապես լուրջ տնտեսական զարգացում ունենայինք, ապա դա պետք է հանգեցներ գործազրկության նվազման, ինչն իրենից ենթադրում է աշխատատեղերի ավելացում։ 

Սակայն ուշագրավ է, որ կառավարության ղեկավարը ստվերից դուրս եկած աշխատատեղերի փոխարեն խուսափում է հրապարակել ցուցանիշներ, թե իրականում որքան աշխատատեղ է ստեղծվել։ 

Եվ այս համատեքստում ուշագրավ է, որ հատկապես վերջին շրջանում գործազրկության աճ է նկատվում. 2019թ. երրորդ եռամսյակում 17,7 տոկոսից գործազրկությունը բարձրացել է մինչև 18 տոկոս։

 Բացի այդ, բարձր տնտեսական աճը ենթադրում է, որ դրա արդյունքում պետք է դադարեր արտագաղթը, որի մասին պարբերաբար հայտարարում է Փաշինյանը, բայց քաղաքացիները շարունակում են դուրս գալ երկրից, որի արդյունքում էլ բնակչության թվի նվազում է նկատվում։ 

ՀՀ վիճակագրական կոմիտեի ներկայացրած տվյալներից տեղեկանում ենք, որ եթե 2019թ. հունվարի 1-ի դրությամբ մեր երկրի մշտական բնակչության թիվը 2 մլն 965 հազար 300 մարդ էր, ապա այս տարվա հունվարի 1-ի տվյալներով այդ թիվը կազմել է 2 մլն 959 հազար 200։ 

Ստացվում է, որ տարեկան կտրվածքով բնակչության թիվը կրճատվել է 0,2 տոկոսով կամ 6,1 հազար մարդով: Հայաստանի բոլոր մարզերում արձանագրվել է բնակչության թվաքանակի կրճատում, ընդ որում, առավելապես՝ Լոռու և Շիրակի մարզերում: 

Բացառություն է կազմում Արմավիրի մարզը, որտեղ բնակվող քաղաքացիների թիվը չի փոխվել։ Այս ամենը փաստում է, որ Հայաստանի ժողովրդագրական ծերացման հարցը շարունակում է մնալ հրատապ: 

Իսկ ժողովրդագրական ծերացումը երկարատև ժողովրդագրական փոփոխությունների, բնակչության վերարտադրության, ծնելիության, մահացության և դրանց հարաբերակցություններում տեղ գտած տեղաշարժերի, ինչպես նաև արտագաղթի հետևանք է, որը կարելի է հաղթահարել ներգաղթի, բնակչության աճը խրախուսելու և արտագաղթի պրոցեսը կանգնեցնելու միջոցով։ 

Եթե այս ամենին գումարենք նաև այն փաստը, որ անցյալ տարի ահռելի չափով կապիտալի արտահոսք է տեղի ունեցել (2019 թվականի ընթացքում Հայաստանից դուրս է եկել շուրջ 1,5 մլրդ դոլար), ապա իրավիճակն առավել պատկերավոր կլինի։ Հատկանշական է, որ վերջին 2 տարում արտահոսքը Հայաստանից ավելացել է 465 մլն դոլարով՝ աճելով 47 տոկոսից ավելի։ 

Կառավարությունը փորձում է նման ծավալի կապիտալի արտահոսքը կապել ավտոմեքենաների ներմուծման խնդրի հետ, բայց կապիտալի մեծածավալ արտահոսք է գրանցվել նաև այն ժամանակ, երբ մեքենաների ներմուծումը դադարեցվել է։ 

Այնպես որ, կապիտալի արտահոսքի նման մակարդակը ևս վկայում է, որ վստահություն չկա կառավարության վարած տնտեսական քաղաքականության նկատմամբ, այլապես այդ գումարները դուրս չէին բերվի և շրջանառության մեջ կդրվեին մեր տնտեսության մեջ։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal