Yerevan, 04.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Անընդ­հատ անձ­նա­վոր­ված պայ­քար, կոնկ­րետ ան­ձե­րի խնդիր և ոչ մի տեղ չտա­նող ճա­նա­պարհ»

INTERVIEW

2018թ. ապրիլի 23-ին և դրան հաջորդած շրջանում ռեալիզացվեց փոփոխությունների պահանջը։ Այդուհանդերձ՝ հասարակության սպասելիքները մեծապես կախված էին համակարգային փոփոխություններ իրականացնելու հետ։ 

«Փաստի» հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Կնյազ Սարոյանը, որի հետ խոսել ենք իշխանության քայլերի տրամաբանության, ինչպես նաև ներհայաստանյան իրավիճակից բխող մի շարք հարցերի մասին։ Քաղաքագետը որակյալ փոփոխությունների բացակայության շարք է առանձնացնում։ 

«Ես չեմ կարող ժխտել, որ այս ամբողջ ընթացքում եղել են դրական փոփոխություններ։ Այնուամենայնիվ, դիտարկելով փոփոխությունների ընդհանուր դինամիկան, կարող եմ ասել, որ փոփոխություններն ավելի շատ խիստ հատվածական բնույթ են կրում։ 

Բացի այդ, մի շարք համակարգային խնդիրների շուրջ այդպես էլ լրջություն, հետևողականություն և շարունակականություն չցուցաբերվեց։ Այս համատեքստում նկատենք, որ յուրաքանչյուր պարագայում քաղաքացիների համար նախընտրելի է սոցիալ-տնտեսական վիճակի փոփոխությունը։ 

2018թ.-ից հետո որակյալ փոփոխությունների սպասելիք կար նաև քաղաքականության իրականացման առումով, որ 2018թ.-ից հետո իրականացրած քաղաքականությունը չի ունենալու այն բնույթը, ինչ նախորդ տարիներին։ 

Բայց այս առումով մեծ պրոգրես չկա, որովհետև ի սկզբանե նախորդ ռեժիմին մերժելու կոնցեպտը մեկ այլ բանի չփոխակերպվեց.հանրահավաքային ռեժիմը շարունակվեց նաև վերջին երկու տարիներին։ Ցանկացած հարցի շուրջ նույն այդ մոտեցումն է դոմինանտ դառնում»,-ասաց քաղաքագետը՝ հավելելով, որ այս քաղաքականությունն իր հերթին որևէ որակական փոփոխության չի բերել։ 

«Այսինքն, անընդհատ անձնավորված պայքար, կոնկրետ անձերի խնդիր և ոչ մի տեղ չտանող ճանապարհ, ուր նաև անընդմեջ պայքարում են անցյալի դեմ։ Առհասարակ, երբ շփվում ես մարդկանց հետ, տպավորություն է ստեղծվում, թե անցյալի մասին մարդկանց մեծամասնությունն արդեն մոռացել է։ 

Այսինքն, քաղաքացիներն այլևս չունեն այն վերաբերմունքը, որն ունեին նախկինում։ Զուգահեռ, սակայն, անընդհատ նախկինների վերադարձի ինչ-որ վտանգավորության թեզ է շահարկվում կամ էլ ներկա իշխանությունը մշտապես հակադրման մեջ է նախկինների հետ, ցանկացած հարցի շուրջ փորձ է արվում հակադրություն ստեղծել։ 

Այս առումով ևս որակական փոփոխություն չեղավ և անընդհատ ինչ-որ փակ ցիկլի մեջ են։ Սա վտանգավոր միտում է ստեղծում, որովհետև քաղաքական օրակարգը ձևավորվում է այնպիսի հարցերի շուրջ, որոնք երբեմն ոչ միայն կենսական կարևորություն չունեն, այլև երկարաժամկետ կտրվածքով դրանց օգտակարությունը և անհրաժեշտությունը եթե չասենք կասկածելի, բայց գոնե այս պահի համար բավականին անորոշ են»,-ընդգծեց Կ. Սարոյանը։ 

Քաղաքագետի խոսքով, լավ է, որ իշխանությունը հիմնվում է ժողովրդի կամքի վրա, և ժողովրդի ձայնը նրա համար ոչ միայն լսելի է, այլև կարևոր։ Նրա դիտարկմամբ, նշվածը փաստում է իշխանության լեգիտիմության մասին, բայց, ըստ մեր զրուցակցի, այս մոտեցումն ակտուալ էր 2018թ. իրադարձություններից հետո՝ սկզբնական ժամանակաշրջանում. 

«Ժամանակի ընթացքում այդ նույն մոտեցմամբ շարժվելը, անընդհատ «ժողովրդի կամքը սա է» ասվածի վրա հղում անելն արդեն բազմաթիվ օբյեկտիվ հարցեր է առաջացնում։ 

Գոյություն ունի «հետճշմարտության ժամանակաշրջանի քաղաքականություն» հասկացությունը՝ «Post-truth politics»։ Այսինքն, երբ քաղաքական գործիչներն ավելի շատ ամբոխահաճո մեթոդաբանությամբ են առաջ շարժվում, և յուրաքանչյուր խնդրահարույց հարց իրականացնելու ժամանակ անընդհատ «ժողովրդի կամքին» են հղում անում։ 

Բայց այստեղ խնդիր կա։ «Ժողովուրդն այսպես է ուզում», «ժողովրդի կամքն այսպիսին է». նշվածները խիստ կասկածելի չափելի գործիքներ են. դու չես կարող հստակ սահմանել, թե, ի վերջո, ով է այդ ժողովուրդը, և, բացի այդ, եթե ժողովուրդն այսօր սա է ուզում, վաղը կարող է տրամագծորեն հակառակ ինչ-որ այլ բան ուզել։ 

Միևնույն ժամանակ՝ չեմ կարծում, թե այս կամ այն քաղաքական խնդիրը լուծելու համար անընդհատ ժողովրդին հղում անելը վկայում է իշխանության ուժեղ լինելու կամ բարձր լեգիտիմության մասին»։ Նա շեշտեց, որ այստեղ փաստական հիմք չկա հստակ քաղաքականություն վարելու վերաբերյալ. 

«Ավելի շատ էմոցիոնալ, զգացմունքային դաշտ է։ Ցանկացած իշխանության համար շահեկան մեթոդաբանություն է, որովհետև հղում անելով ժողովրդին՝ հարցը փակում են։ Այդուհանդերձ, չեմ կարծում, թե օգտակարության, արդյունավետության, առավել ևս՝ պրոգրեսի տեսանկյունից սա ճիշտ մոտեցում է»։ 

Միևնույն ժամանակ քաղաքագետը չի բացառում, որ էմոցիոնալ ու զգացմունքային դաշտի ռեսուրսն ինչ-որ պահի կարող է սպառվել։ «Էմոցիոնալ դաշտն ուղիղ հակադրության մեջ է մարդկանց իրական սպասումների հետ։ Ժամանակի ընթացքում մարդկանց իրական սպասումները դոմինանտ են դառնալու, և մարդիկ աստիճանաբար սկսելու են ռացիոնալ հարցադրումներ անել։ 

Օրինակ՝ ժողովրդի կամքն այս կամ այն հարցի շուրջ այսպիսին էր, ի վերջո, ի՞նչ եղավ, ներդրումները որքանո՞վ ավելացան, սոցիալ-տնտեսական վիճակի վրա տարբեր գործոններ ի՞նչ ազդեցություն ունեցան և այլն։ Անընդհատ ժողովրդին հղում անելու մեթոդաբանությունն ինչ-որ մի ժամանակահատվածում սկսելու է չաշխատել։ 

Եվ հենց սա է այն պնդման պատճառը, որ նշված մեթոդաբանությունն ամենևին չի խոսում իշխանության դիրքերի ամրության կամ ուժեղ լինելու մասին»,-ասաց նա։ Անդրադառնալով գործընթացների մեջ թշնամանքի, ատելության և բաժանումների խորացող խնդրին՝ Կ. Սարոյանը նշեց. 

«Վատ միտում է, եթե չասենք՝ բացասական արդյունք։ Ինչո՞ւ։ Երբ 2018թ. իրադարձությունները տեղի ունեցան, խոսվում էր, որ արդյունքում Հայաստանը պետք է դառնա շատ ավելի համախմբված, կոնսոլիդացված՝ նաև հասարակության մակարդակով։ Մինչդեռ այդ առումով ևս առաջընթաց չկա։

Սևերի ու սպիտակների բաժանման չարաբաստիկ թեզի շահարկումն իր արդյունքը տվեց այդ թեզը շրջանառողներին, և այսօր էլ խրախուսվում է այդ մոտեցման տարածումն ու ատելության խոսքի քարոզը։ 

Տարբեր իրավիճակներում հասարակության բաժանվածությունը հետզհետե ավելի է խորանում, իսկ խիստ բևեռացված հասարակությունը, բնականաբար, չի կարող մտածել լավ ապագայի և առաջընթացի համար բանաձև կազմելու մասին։ 

Ի՞նչ է քաղաքականությունը՝ պայմանավորվելու արվեստ։ Եթե մարդիկ ի վիճակի չեն միմյանց հետ պայմանավորվել, հարց է, թե ինչպես պետք է մտածեն լավ երկրում ապրելու տեսլականի շուրջ։ Կան հարցեր, որոնց շուրջ համախմբում է անհրաժեշտ, բայց մենք հակառակն ենք տեսնում»։ Մեր զրուցակիցը շեշտեց՝ ցավոք, հասարակության կողմից ևս կա հակում, ինչը թույլ է տալիս, որ անընդհատ բաժանարար պատեր կառուցվեն. 

«Նշվածն ունի իր բացատրությունը։ Մարդիկ սովորաբար չեն ցանկանում մտածել դժվար հարցերի շուրջ և ավելի շատ առաջնորդվում են էմոցիոնալ ֆոնով։ «Նախկին թալանչիներ», «հանցագործներ». այս տերմինալոգիայի օգտագործումն անընդհատ նկարագրված իրավիճակի խորացմանն է բերում, ինչը ոչ մի լավ տեղ չի տանում։ 

Չկա համաշխարհային այնպիսի փորձ, ինչը կվկայի, որ բևեռացված, մասնատված հասարակությունը կարողացել է լավ և ժողովրդավարական երկիր կառուցել։ Ի վերջո, շատ վտանգավոր է, երբ օրենքը նահանջում է երկրորդ պլան զուտ նրա համար, որ, ենթադրենք, ժողովուրդն է այդպես ուզում։ Սա շատ վատ նախադեպ է։ 

Հուսով եմ՝ այն չի խորանա ավելի շատ, քան հիմա է»։ Անդրադառնալով հանրաքվե իրականացնելու որոշմանը՝ քաղաքագետը նշեց, որ հետևելով իրադարձություններին՝ կարելի է ենթադրել, որ ՍԴ-ի շուրջ իրավիճակն ավելի շատ քաղաքական, քան իրավական է. «Եվ այդ նույն տրամաբանության մեջ էլ շատ կասկածելի է վերոնշյալ գործընթացի կարևորությունը՝ «որքանո՞վ է այն այսօր օրակարգային խնդիր» հարցադրմամբ։ 

Երբ շրջանառության մեջ է դրվում ՍԴ ճգնաժամի մասին թեզը, ենթադրվում է, որ այդ թեզի տակ լուրջ իրավական հիմնավորումներ պետք է լինեն։ Բայց որտե՞ղ են պատասխանները, ո՞ր առումով է ՍԴ-ում ճգնաժամ։ 

Չի բացատրվում մարդկանց, թե երկարաժամկետ առումով ՍԴ կազմի փոփոխությունն ի՞նչ է տալու, որտե՞ղ է խնդիրը։ Հարցադրումներ են հնչում, բայց ՍԴ կազմը փոխելու օրակարգն առաջ մղողների կողմից պատասխաններ այդպես էլ չեն տրվում։ Մեծ հաշվով, պատասխաններ չհնչեցին նաև խորհրդարանում։ 

Եվ երբ իրավական ու ռացիոնալ առումով չի հիմնավորվում, թե ինչու է պետք այս փոփոխությունը, առնվազն կարելի է ենթադրել, որ խոսքը քաղաքական գործընթացի մասին է, որի անհրաժեշտությունը նույն ժողովրդի կամքի տեսանկյունից խիստ վիճարկելի է։ 

Եթե դուրս գանք փողոց ու հարցնենք, թե ի՞նչ է ՍԴ-ն կամ ե՞րբ են դիմում ՍԴ, վստահ եմ՝ մարդկանց մեծամասնությունը կա՛մ պատկերացում չի ունենա, կա՛մ այնքան խորությամբ չի տիրապետի հարցերին։ 

Ընդհանուր առմամբ, մենք տեսնում ենք, որ անցյալի հետ պայքարի օրակարգը, որը 2018-ից հետո կրկին շարունակվեց, նորից դոմինանտ է դառնում»։

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal