Yerevan, 07.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Սիրիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը կարող է կարևոր նախադեպ դառնալ արաբական մյուս երկրների համար

ANALYSIS

Սիրիայի Ժողովրդական ժողովը փետրվարի 13-ին ընդունել է բանաձև, որով դատապարտում է Հայերի ցեղասպանությունը ժխտելու և պատմական ճշմարտությունը խեղաթյուրելու ցանկացած փորձ։ 

Ուշագրավ է, որ Սիրիայի խորհրդարանը Հայոց ցեղասպանությունը որակել է մարդկության դեմ ուղղված ամենասարսափելի և ամենադաժան հանցագործություններից մեկը և կոչ է արել նաև մյուս երկրների խորհրդարաններին ու միջազգային հանրությանը՝ ճանաչել ու դատապարտել Հայոց ցեղասպանությունը։ 

Սիրիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման փաստը շատ կարևոր է, քանի որ ցեղասպանության մի զգալի հատվածն իրականացվել է այն ժամանակ Օսմանյան կայսրության տիրապետության ներքո գտնվող Սիրիայի տարածքում։ 

Եվ հենց Սիրիան էր այն պետությունը, որ ցեղասպանությունից անմիջապես հետո ջարդերից մազապուրծ մեծ թվով հայ գաղթականների ընդունեց և ձեռք մեկնեց նրանց։ Ուստի սա կարևոր քայլ է պատմական արդարության հաստատման ճանապարհին։ Խորհրդանշական է, որ Սիրիան Լիբանանից հետո երկրորդ արաբական երկիրն է, որ ճանաչում է Հայոց ցեղասպանությունը։ 

Այս առումով պետք է նկատի ունենալ, որ Սիրիայի ներկայիս նախագահ Բաշար Ասադը այն առաջնորդներից է, որ տարիներ առաջ այցելել է Երևան, բայց չի բարձրացել Ծիծեռնակաբերդի բարձունք՝ Հայոց ցեղասպանության հուշահամալիր: 

Մինչդեռ Հայաստանի արարողակարգը ենթադրում է, որ պաշտոնական այցով Երևանում գտնվող նախագահը պետք է ծաղկեպսակ կամ ծաղիկներ դնի Ծիծեռնակաբերդում: 

Թերևս Ասադն անտեսել է Հայաստանի արարողակարգը՝ հաշվի առնելով Թուրքիայի հետ իրենց հարաբերությունների կարևորությունը և չցանկանալով նեղացնել թուրքական ղեկավարությանը, որի հետ այն ժամանակ շատ ջերմ հարաբերություններ ուներ։

 Սակայն 2011 թվականին Սիրիայում քաղաքացիական պատերազմի սկսվելուց հետո իրավիճակը լիովին փոխվեց։ Սիրիան ընկղմվեց ճգնաժամի մեջ և դարձավ տարբեր պետությունների շահերի բախման կիզակետ։ 

Եվ Թուրքիան սկսեց թշնամական քաղաքականություն վարել Սիրիայի նկատմամբ, ինչը հիմնականում դրսևորվում է նրանով, որ Թուրքիան իր կողմից ահաբեկիչ համարվող քրդերի դեմ պայքարելու պատրվակով պարբերաբար ռազմական գործողություններ է ձեռնարկում Սիրիայի տարածքում և ոտնահարում այդ երկրի ինքնիշխանությունը։ 

Սիրիայի տարածք թուրքական ներխուժման վերջին դեպքն էլ տեղի ունեցավ 2019 թվականի հոկտեմբերին, երբ թուրքական ռազմական ուժերը ներխուժեցին Սիրիայի հյուսիս-արևել յան հատվածներ։ 

Այն միջազգային մեծ ռեզոնանս առաջացրեց, և բազմաթիվ երկրներ, այդ թվում՝ Հայաստանը, դատապարտեցին Թուրքիայի կողմից նմանատիպ գործողությունները։ Եվ ահա սիրիական հարցում Թուրքիայի նման գործելակերպը արագացրեց Սիրիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումը, որը կարող է օրինակ դառնալ նաև մյուս արաբական երկրների համար։ 

Այս առումով կարևոր իրադարձություն կարող է լինել Եգիպտոսի կողմից Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձևի ընդունումը՝ հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ Թուրքիայի և Եգիպտոսի հարաբերությունները շարունակում են մնալ խնդրահարույց և լարված՝ կապված տարբեր հարցերի, այդ թվում՝ նաև Լիբիայում ստեղծված ճգնաժամային իրավիճակի հետ։ Թուրքիան ոչ միայն միջամտում է Լիբիայի քաղաքացիական պատերազմին, այլև այնտեղ ներխուժելու փորձեր ձեռնարկում։ 

Դեռևս 2016 թվականին Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև է ներկայացվել Եգիպտոսի խորհրդարան, որը, սակայն, ընթացք չի ստացել։ 

Ուստի ստեղծված իրավիճակը բարենպաստ պայմաններ է ստեղծում, որպեսզի հայ-եգիպտական հարաբերություններին նոր լիցք հաղորդվի, իսկ հայերի դեմ Օսմանյան Կայսրության կողմից իրագործված ոճրագործության ճանաչումը Եգիպտոսի կողմից, որը արաբական աշխարհի ամենահզոր պետությունն է, ավելի ծանրակշիռ նախադեպ կարող է դառնալ արաբական մյուս երկրների կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու հարցում։

ՆԱՐԵԿ ՊՈՂՈՍՅԱՆ

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal