Yerevan, 04.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Միտումը բացասական է. բնակչության թվաքանակը շարունակում է նվազել»

INTERVIEW

Այս տարվա հունվարի 1-ի դրությամբ Հայաստանի Հանրապետության մշտական բնակչության թվաքանակը 6100-ով նվազել է։ Ժողովրդագետ Ռուբեն Եգանյանը մի շարք գործոններ է առանձնացնում՝ խոսելով թե՛ այս տարի արձանագրված ցուցանիշի, թե՛ միգրացիոն այն ընդհանուր միտումների մասին, որոնք նկատել է։ «Միայն մեկ տարվա տվյալները դիտարկելը և այդ տեսանկյունից փոփոխություններին անդրադառնալը ճիշտ չի լինի։ 

Նույն՝ վերոնշյալ ցուցանիշն անգամ կարելի է որոշակիորեն դրական համարել այն տեսանկյունից, որ մշտական բնակչության թվաքանակն այս տարվա ցուցանիշով նախորդ տարվա համեմատ ավելի քիչ է պակասել, ինչը պայմանավորված է միգրացիայի ծավալների որոշակի նվազմամբ։ 

Բայց, ընդհանուր առմամբ, միտումը բացասական է, քանի որ բնակչության թվաքանակը շարունակում է նվազել։ Այդ նվազումը սկսվել է դեռ 1990-ական թվականներից և անշեղորեն շարունակվում է մինչ օրս։ 

Հիմնական գործոններից մեկը բնակչության միգրացիոն արտահոսքն է։ Լրացուցիչ գործոն է ծնելիության ծավալների՝ բնական աճի մեծության նվազումը։ Երկուսն էլ այս կամ այն չափով պայմանավորված են մեր սոցիալ-տնտեսական իրողություններով»,-«Փաստի» հետ զրույցում ասաց Ռ. Եգանյանը։ 

Ժողովրդագետը սոցիալ-տնտեսական իրողություններից բացի նաև այլ գործոններ է մատնանշում. «Խոսքը բարոյահոգեբանական վիճակի ու մթնոլորտի մասին է։ Իրական կյանքի բոլոր երևույթներն այս կամ այն կերպ ազդում են այնպիսի գործընթացների վրա, ինչպիսիք բնական վերարտադրությունն ու մարդկանց միգրացիոն տեղաշարժերն են։ Վերոնշյալ գործոններն ու իրողությունները կանխորոշում են դրանց փոփոխության ընթացքը»։

Հաշվի առնելով նաև վերոնշյալ միտումները՝ Ռ. Եգանյանն այսօր հայրենադարձության մասին խոսակցությունները պարզապես բարի ցանկությունների շարքին է դասում։

«Նախ՝ դա ապահովելու համար ահռելի ջանքեր են պահանջվում։ Երկրորդ՝ մինչ այդ պետք է մտածել բնակչության արտահոսքը նվազեցնելու ուղղությամբ։ Երբ տեղի բնակչությունն է փորձում փոխել իր բնակավայրը, այս պայմաններում կարծել, թե մյուսները հայրենադարձության ուղղությամբ կմտածեն, այդքան էլ իրատեսական չէ։ 

Իհարկե, սա չի նշանակում, որ հայրենադարձվողներ չեն լինի, առանձին դեպքեր կլինեն, կարող է և հարյուրների հասնեն, բայց նշվածը դեռ հիմք չի տալիս խոսել եղանակ ստեղծող մասսայական երևույթի մասին»,-նշեց մեր զրուցակիցը։ 

Ռ. Եգանյանը նշեց, որ մարդկանց արտահոսքը նվազման միտում է դրսևորում. «Սա պայմանավորված է մի շարք գործոններով, որոնցից մեկը իշխանափոխության հանգամանքն է։ 

Բայց հարց է՝ այն տևական ու շարունակական բնույթ կստանա՞, թե՞ ոչ։ Այդ իրողությունը մարդկանց մոտ ինչ-որ հույսեր արթնացրեց, բայց հարց է, թե որքանո՞վ դրանք կիրականանան, յուրաքանչյուրն իր մաշկի վրա որքանո՞վ կզգա այդ իրողության արդյունքը։ 

Ճիշտ հակառակը կարող է լինել, ու եթե հուսախաբությունը նորից վեր հառնի, ապա այդ հանգամանքը կարող է նույն արտագաղթի տեսանկյունից ծանր հետևանքների բերել»։ Ժողովրդագետն անդրադարձավ նաև աշխատանքային միգրացիայի միտումներին։ «Աշխատողների մեծ մասը գնում է վերադառնալու նպատակով, այլ բան է, թե ինչ ժամկետներում են նախատեսում կամ իրականացնում այդ վերադարձը։ 

Աշխատանքային միգրացիայի ծավալներն էլ են մի քիչ նվազել։ Առհասարակ, մեր աշխատանքային միգրացիան երկու կամ երեք հոսքերից է բաղկացած։ Մեկը սեզոնային աշխատանքային միգրացիոն հոսքն է։ Այս դեպքում մարդիկ գարունը մեկնում են և աշնանը վերադառնում։ 

Կա կարճաժամկետ միգրացիոն հոսք, որը նույնպես մի քանի ամիս է տևում, բայց չի կրում սեզոնային բնույթ։ Եվ կա երկարաժամկետ աշխատանքային միգրացիոն հոսք, երբ մարդիկ ավելի քան մեկ տարի գնում են աշխատելու։ 

Դժբախտաբար, հենց վերջին հոսքի պատճառով մեզ մոտ շարունակաբար բացասական մնացորդ ենք ունենում։ Այսինքն, ավելի շատ գնում են նման աշխատանքի, քան վերադառնում են»,-ասաց նա՝ հավելելով, որ, այդուհանդերձ, այդ հոսքի բացասական մնացորդները ևս նվազման միտում են արձանագրել։

 

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal