Yerevan, 03.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Լավ, թե վատ՝ «բանավեճն» արդեն անցյալում է. կարևորը վաղվա օրն է

ANALYSIS

Փետրվարի 15-ին Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում տեղի ունեցավ «Թարմացում Լեռնային Ղարաբաղի հարցով» խորագրով քննարկումը, որին մասնակցում էին Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներ Նիկոլ Փաշինյանը և Իլհամ Ալիևը։ 

Քննարկումը, որը տևեց մոտ 45 րոպե, վարում էր «Ամերիկա-Ռուսաստան» հիմնադրամի նախագահ Սելեստա Վալանդերը: Սա բացառիկ դեպք էր, երբ Փաշինյանը և Ալիևը այս ֆորմատով հրապարակայնորեն հանդես էին գալիս ելույթներով, ներկայացնում իրենց դիրքորոշումները Արցախյան հակամարտության կապակցությամբ։ 

Այս հանգամանքն ուշագրավ է այն համատեքստում, որ վարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը միայն մեկ անգամ են պաշտոնապես բանակցել՝ անցած տարի մարտին Վիեննայում, սակայն կարճատև հանդիպումներ, շփումներ շատ են եղել: Ընդհանուր առմամբ, հանդիպման բովանդակության շուրջ տարբեր տեսակետներ են հնչում։ 

Ընդդիմադիրները հիմնականում դժգոհ են դրանից՝ նշելով, թե Փաշինյանը ավելի ուժեղ դիրքերից կարող էր ներկայացնել Հայաստանը։ Նրանք բերում են հակամարտության ընթացքին և պատմությանը վերաբերող փաստեր, որ ՀՀ վարչապետը կարող էր դրանցով լրացուցիչ հիմնավորում տալ իր խոսքին։ 

Իսկ իշխանության համակիրները այն կարծիքին են, որ վարչապետի փաստարկներն ավելի համոզիչ էին և միջազգային հանրության կողմից ընդունելի։ Նրանց կարծիքով՝ վարչապետը կարողացավ ցույց տալ, որ Հայաստանը կառուցողական դիրքորոշում է ցուցաբերում և հակված է հիմնախնդրի միայն խաղաղ լուծման տարբերակին՝ միևնույն ժամանակ ցույց տալով Ադրբեջանի ոչ կառուցողական մոտեցումը։ 

Ինչ վերաբերում է փորձագիտական շրջանակներին, ապա նրանց հիմնական մտահոգության առարկան վերաբերում է, այսպես կոչված, «Ղարաբաղի ադրբեջանական համայնքին», որին, նրանց կարծիքով, Ադրբեջանը ցանկանում է հետևողական ջանքերի արդյունքում խցկել բանակցային պրոցեսի մեջ, և հիմնախնդիրը դիտարկել որպես ներհամայնքային հակամարտություն։ 

Եվ այս կոնտեքստում է դիտարկվում ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկի և, այսպես կոչված, «Ղարաբաղի ադրբեջանական համայնքի» ղեկավարի հանդիպումը։ 

Տեսակետներ կան նաև, թե քննարկումն աչքի ընկավ պարզունակությամբ, և հիմնականում երկու առաջնորդները կենտրոնացան ոչ թե ապագայի և այն հարցերի վրա, որոնց շուրջ քիչ թե շատ համաձայնություն կա, այլ գլխավորապես սևեռվեցին անցյալի և հակամարտության սուր անկյունների վրա։ 

Ըստ որոշ կարծիքների, դա գալիս էր նաև քննարկումը վարող տիկնոջ ոչ պրոֆեսիոնալ մոտեցումից և հակամարտության նրբություններին չտիրապետելուց։ 

Այնուամենայնիվ, քննարկման ընթացքում հերթական անգամ ակնհայտ դարձավ Ալիևի կոշտ և ոչ կառուցողական դիրքորոշումը, որը հակամարտության լուծումը պատկերացնում է միակողմանի։ 

Ավելին՝ նա միջազգային հանրությանը կոչ արեց ճնշում բանեցնել Հայաստանի վրա։ Սա նորություն չէ, Ադրբեջանը միշտ է հանդես եկել ապակառուցողական ու բլեֆային քաղաքականությամբ: 

Այստեղ առավել էականն այն է, որ ինչպես արդեն արձանագրում են նաև միջազգային փորձագիտական շրջանակներն ու լրատվամիջոցները, մյունխենյան այս քննարկմամբ Ղարաբաղի հարցում տեղաշարժ չի կարող գրանցվել։ 

Պետք է հաշվի առնել, որ հակամարտության լուծումը ոչ այնքան լոկ հայտարարություններից է կախված, ավելին՝ ոչ այնքան ֆինանսական հնարավորություններից, որքան հակամարտության կողմերի աշխարհաքաղաքական կշռից, ինչպես նաև ներքին բարոյահոգեբանական վիճակից։ 

Ուստի մեզ համար առաջնային նշանակություն ունի Հայաստանի տնտեսությունը զարգացնելուն զուգահեռ առավել դինամիկ ու առարկայական դիվանագիտական աշխատանք տանել այն միջազգային գործընկերների հետ, որոնք ազդեցություն ունեն հակամարտության կարգավորման գործընթացի վրա։ 

Ինչ վերաբերում է ներքին հարաբերություններին, այստեղ, իհարկե, անելիքները պարզապես աներևակայելի շատ են: Պառակտումներն ու բանակի հետ կապված ապազգային ու սադրիչ տեղեկությունների շրջանառումը ոչ մի լավ բանի չեն հանգեցնի...

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal