Yerevan, 02.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (18 ՓԵՏՐՎԱՐԻ)․ Հայաստանում տեղի են ունեցել նախագահական ընտրություններ

ՏՈՆԵՐ

Գամբիա՝ Անկախության օր (Միացյալ Թագավորությունից), Ճապոնիա՝ Դիալեկտի օր, Նեպալ՝ Ազգային ժողովրդավարության օր, Ռուսաստան՝ Տրանսպորտային ոստիկանության օր։

ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ

1877 - ծնվել է գրող Դերենիկ Դեմիրճյանը։ 

1906 - ծնվել է մարշալ Համազասպ Բաբաջանյանը։ 

1918 - ծնվել է բանասեր, բնագրագետ Արմենուհի Սրապյանը։ 

1921- խորհրդային իշխանության դեմ ապստամբածները մտել են Երևան։ Նրանց օգնել է այն հանգամանքը, որ Հայաստանում տեղակայված բոլ շևիկյան զորքերի ստորաբաժանումները զբաղված են եղել Վրաստանի խորհրդայնացումով։ 

– Երևանի բանտում սպանվել է հայ ֆիդայի, ազգային-ազատագրական շարժման գործիչ Համազասպ Սրվանձտյանը։ 

1930 - ծնվել է նկարիչ, գոբելենագործ Ալեքսանդր Ազատյանը։ 

1932 - ծնվել է ֆիզիկոս Վիլեն Ասլանյանը։ 

1937 - ծնվել է կենսաֆիզիկոս Արմեն Զաքարյանը։ 

1944 - ծնվել է պատմաբան Էդուարդ Դանիելյանը։ 

1963 - ծնվել է ֆրանսահայ նախկին ֆուտբոլիստ և մարզիչ Միշել Տեր-Զաքարյանը։ 

1969 - ծնվել է նկարիչ Լիլիթ Սողոմոնյանը։ 

1992- Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Ավստրիայի հետ։ 

1993- Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Ալբանիայի հետ։ 

2005-ազդարարվել է մասնավոր բանկերում ֆիզիկական անձանց ներդրած ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի գործունեության սկիզբը: 

2006-Եվրախորհրդարանը ընդունել է Հին Ջուղայի հայկական հուշարձանների ավերումը դատապարտող բանաձև։ 

2009 - վախճանվել է ճարտարապետ Արմեն Հախնազարյանը։ 

2010 -կառավարության շենքի մոտ բողոքի ցույց են անցկացրել ոսկու շուկայի աշխատողները, որոնք պահանջել են վերջ դնել իրենց նկատմամբ գործադրվող հարկային ճնշումներին, իրենց ձևակերպմամբ՝ հարկային տեռորին:

 2013– Հայաստանում տեղի են ունեցել նախագահական ընտրություններ։

ԱՇԽԱՐՀ

814- վախճանվել է մոնղոլ խան Խուբիլայը։ 

1201 -ծնվել է պարսիկ մաթեմատիկոս և աստղագետ Նասիր ադ-Դին Թուսին։ 

1268 -Վեզենբերգ ամրոցի մոտ տեղի է ունեցել ճակատամարտ հյուսիսռուսական պետությունների, կոմսությունների և Տևտոնական օրդենի ու դանիական Էստլ յանդիայի ասպետների միջև, որի ժամանակ ասպետները ջախջախիչ պարտություն են կրել։ 

1405 - վախճանվել է թուրք-մոնղոլական նվաճող Լենկթեմուրը։ 

1546 - վախճանվել է գերմանացի հոգևորական Մարտին Լյութերը։ 

1564– վախճանվել է Վերածննդի ժամանակաշրջանի իտալացի մեծագույն նկարիչ և քանդակագործ Միքելանջելոն։ 

1718 – ծնվել է դանիացի բնագետ, գրող և նկարազարդող Սյորեն Աբիլդգորը։ 

1745 - ծնվել է իտալացի ֆիզիկոս Ալեսանդրո Վոլտան։

 1814 -տեղի է ունեցել ճակատամարտ Մոնտրոյի մոտ, որտեղ Նապոլեոնը ջախջախել է Վյուտենբուրգի թագաժառանգի բանակը։ 

1883 - ծնվել է հույն գրող Նիկոս Կազանձակիսը։ 

1913 - Մեքսիկայում Պեդրո Լասկուրաինը 45 րոպեով դարձել է երկրի նախագահ։ 

1913 -Ֆրեդերիկ Սոդդին առաջարկել է օգտագործել «իզոտոպ» տերմինը։ 

1930– ամերիկացի աստղագետ Կլայդ Տոմբոն Լոուելլի աստղադիտարանում հայտնաբերել է Պլուտոն մոլորակը, որը հետագայում դասվել է գաճաճ մոլորակների շարքին։ 

1933 – ծնվել է ճապոնացի նկարչուհի, գրող, կինոռեժիսոր և խաղաղության ակտիվիստ, հանրահայտ «Բիթլզ» խմբի մենակատար Ջոն Լենոնի կինը՝ Յոկո Օնոն։ 

1954– ծնվել է ամերիկացի ճանաչված դերասան, նաև երգիչ և պարող Ջոն Տրավոլտան։ 

1956 - ծնվել է վրացի միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին։ 

1960- տեղի է ունեցել 8-րդ Ձմեռային օլիմպիական խաղերի բացման հանդիսավոր արարողությունը (Սքվո-Վելլի, ԱՄՆ)։ 

1967– վախճանվել է հրեական ծագմամբ ամերիկացի նշանավոր ֆիզիկոս Ռոբերտ Օպենհեյմերը։ 

1968-տեղի է ունեցել 10-րդ Ձմեռային օլիմպիական խաղերի փակման հանդիսավոր արարողությունը (Գրենոբլ, Ֆրանսիա)։ 

1979 - Սահարա անապատում պատմության մեջ առաջին անգամ ձյուն է տեղացել։

 2003 – Հարավային Կորեայի Դեգու քաղաքի մետրոպոլիտենում տեղի է ունեցել հրդեհ, որի հետևանքով զոհվել է 198 մարդ։ 

2004– Իրանի Նիշապուր քաղաքում տեղի է ունեցել երկաթուղային վթար, որի հետևանքով զոհվել է մոտ 300 մարդ։ 

2014 -կտրուկ սրվել է իրավիճակը Կիևի մայդանում, որի արդյունքում երեք օրվա ընթացքում զոհվել է մոտ 80 մարդ։

Կամո Խաչիկյան

Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer