Yerevan, 05.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Քաղաքականության արժեզրկումը. երբ հարցերի իրական քննարկմանը և լուծմանը փոխարինել է փիառը

Հայաստանում ներքաղաքական գործընթացները նոր շրջափուլ են թևակոխում, որի առանցքը հիմնականում պտտվելու է առաջիկա սահմանադրական փոփոխությունների շուրջ։ Թե ինչպես կզարգանան իրադարձությունները, դժվար է կռահել, քանի որ մեր պարագայում հնարավոր են շատ ու շատ անկանխատեսելի զարգացումներ։ 

Իսկ ամենահետաքրքրականն այն է, որ տեղի ունեցող քաղաքական իրադարձությունները ամբողջովին իրենց վրա են կլանում հանրության ուշադրությունը։ Մեզանում հասարակությունը առավել քան քաղաքականացված է։ 

Եվ գրեթե բոլորը կարծում են, թե գլուխ են հանում քաղաքականությունից։ Քաղաքականության նկատմամբ հանրության հատուկ հետաքրքրությունը թերևս պայմանավորված է ինչպես Հայաստանի բարդ աշխարհաքաղաքական դիրքով, այնպես էլ մեր երկրում ոչ կայուն ներքաղաքական, ինչու ոչ՝ նաև սոցիալ-տնտեսական վիճակով։ 

Այնինչ, բազմաթիվ զարգացած երկրներում մեծ թվով մարդիկ, ապահովված լինելով աշխատանքով և համապատասխան ապրուստի միջոցներով, չեն էլ հետաքրքրվում, թե ինչ քաղաքական իրադարձություններ են տեղի ունենում երկրում։ 

Նրանք ապրում են իրենց պրոբլեմներով, իսկ քաղաքական տեղաշարժերը մեծ հաշվով լուրջ փոփոխություններ չեն բերում նրանց կյանքում։ 

Քաղաքականությամբ հիմնականում զբաղվում են պրոֆեսիոնալները, որոնք այդ ոլորտում մեծ փորձ և գիտելիքներ են կուտակել։ 

Իսկ մեզանում հակառակն է՝ ժամանակի հետ քաղաքականություն են մուտք գործում մարդիկ, որոնք ոչ միայն պատկերացում չունեն քաղաքական գործընթացների տրամաբանությունից, այլև որևէ աղերս չունեն քաղաքականության հետ, բայց ինչ-որ խարիզմատիկ գործչի ստվերի ներքո իրենց քաղաքական գործիչ են երևակայում։ 

Այդպես եղավ Հայաստանում 2018 թվականի իշխանափոխությունից հետո, երբ պատգամավորներ և բարձր պաշտոնյաներ դարձան մարդիկ, որոնցից շատերը նույնիսկ երազում չէին կարող տեսնել, որ այդպիսի դիրքի կարող են արժանանալ, ավելին՝ կարող են քաղաքական «դատողություններ» անել։ 

Բայց նշված խնդիրն ամենևին սրանով չի սահմանափակվում։ 2018 թվականի գարնանը, երբ Նիկոլ Փաշինյանը սկսել էր իր շարժումը, երեխաներին ակտիվ կոչեր էր անում դասադուլ կազմակերպել և միանալ իրեն՝ նրանց ներգրավելով իր կազմակերպած ցույցերին և երթերին։ 

Այնինչ, պետք է հաշվի առնել, որ երեխաների մոտ դեռևս քաղաքական և քաղաքացիական գիտակցությունը ցանկալի բարձր մակարդակի վրա չէ, որպեսզի նրանք հասկանան քաղաքական զարգացումների նրբությունները։ 

Կարելի է պնդել նաև, որ հենց այսպիսի քայլերի արդյունքում է, որ քաղաքականությունը գրեթե արժեզրկվել է։ 

Դրան էլ գումարվում է սոցցանցերում հետևողական ատելության քարոզը, որի հոսանքի տակ բազմաթիվ իրական օգտատերեր՝ մեծ թե փոքր, առանց երկար-բարակ մտածելու հայտնվում են քաղաքական մրցակիցների հասցեին հայհոյանքներ և թշնամական մեկնաբանություններ տարածողների դերում։

 Այս երևույթը խիստ հոգեբանական է, և դրան հիմա «ժողովրդական լեզվով» տալիս են «զոմբիացում» որակումը: Ուստի այսպիսի իրավիճակում բոլորովին էլ զարմանալի չէ, որ իրական հարցերի իրական քննարկմանը և լուծմանը փոխարինել է փիառը։ 

Երկրի գլխավոր պրոբլեմները թողած՝ վարչապետն ու իր թիմը զբաղված են մեքենաների «կմախքներն» իրացնելու, Ամանորի միջոցառումները կազմակերպելու, զուգարանակոնքերի մաքրության և այլ մանր-մունր հարցերով։ Էլ չասենք՝ սելֆիների և անիմաստ լայվերի մասին։ 

Սա գուցե նաև հասկանալի է. Փաշինյանը չի ցանկանում անգամ մեկ օր դուրս մնալ հանրային ուշադրությունից։ Չէ՞ որ ինքը «ժողովրդի սիրելին» է, և եթե սելֆիներն էլ չօգնեցին, ապա պետք է ինչ-որ դրական ցուցանիշներ գտնել ու հույս տալ ժողովրդին, թե ամեն ինչ լավ է լինելու։ 

Իսկ մինչ հանրության ուշադրությունը վարչապետի ֆեյսբուքյան էջի վրա է, բազմաթիվ կարևոր խնդիրներ մնում են առանց լուծում ստանալու։ Վկան՝ նվազագույնը ամեն հինգշաբթի օրվա ակցիաներն են կառավարության առջև, չհաշված մարդկանց ամենօրյա տեսակետները կառավարության գործունեության մասին: 2018 թվականից այլևս բան չի մնացել...

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal