Yerevan, 04.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (21 ՓԵՏՐՎԱՐԻ). Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Երևանի կենտրոնում նախաձեռնվում է «անդադար ակցիա»

SOCIETY

ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐԵՐ

Մայրենի լեզվի միջազգային օր, Բելառուս՝ Կադաստրի և քարտեզա-գեոդեզական ծառայության աշխատողների օր, Ֆրանսիա՝ Ֆրանսիական դիմադրության այլազգի մասնակից զոհերի հիշատակի օր։

ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ

1834 –ծնվել է գերմանացի հայագետ Ֆրիդրիխ Մյուլլերը։ 

1882- Թիֆլիսում լույս է տեսել «Արձագանք» պարբերականի առաջին համարը (խմբագիր Աբգար Հովհաննիսյան): 

1888 - ծնվել է ռուսահայ մաթեմատիկոս, երկրաֆիզիկոս և գյուտարար Երվանդ Կողբետլյանցը։ 

1902 –վախճանվել է հայագետ Ալեքսանդր Երիցյանը։ 1909 - ծնվել է նկարիչ, մանկավարժ Բաբկեն Քոլոզյանը։ 

1919 - վախճանվել է գրող Լևոն Մանվելյանը։ 

1937 - ծնվել է վավերագրական կինոյի վարպետ Միքայել Վարտանովը, որը եղել է Սերգեյ Փարաջանովի մոտիկ ընկերը և դրա համար հետապնդվել Խորհրդային իշխանությունների կողմից։ 

1944– ֆրանսահայ բանաստեղծ, ֆրանսիական դիմադրության շարժման մարտիկ, ինտերնացիոնալ պարտիզանական ջոկատի հրամանատար Միսաք Մանուշյանը իր խմբի 21 անդամների հետ միասին գնդակահարվել է Փարիզում, հետագայում նրան շնորհվել է Ֆրանսիայի ազգային հերոսի կոչում։ 

1994- Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Մալիի հետ։ 

1996- վախճանվել է բանաստեղծ Վահագն Դավթյանը։

 2002-Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը նախագահ Ռոբերտ Քոչարյանի թիկնազորի անդամ Աղամալ Հարությունյանին մեղավոր է ճանաչել 2001 թվականի սեպտեմբերի 25-ին «Առագաստ» սրճարանում Ջավախքի Նինոծմինդայի շրջանի Ջիգրաշեն գյուղի գյուղապետ, Դաշնակցության անդամ Պողոս Պողոսյանի անզգույշ սպանության համար և դատապարտել երկու տարի ժամանակով ազատազրկման։ 

2003-Մատենադարի մոտ տեղի է ունեցել Ստեփան Դեմիրճյանի կողմնակիցների բազմահազարանոց հանրահավաքը: 

2005-Նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով ծառայության ընթացքում ցուցաբերած արիության և ինքնազոհության համար լեյտենանտ Գուրգեն Մարգարյանը հետմահու պագևատրվել է «Արիության համար» շքանշանով:

 2008- Լևոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի անդամ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Երևանի կենտրոնում նախաձեռնվում է «անդադար ակցիա»: 

2011- միջազգային «Պրոդէքսպո-2011» ցուցահանդեսում ներկայացվել է հայկական Great Valley կոնյակը և մեծ գովեստի արժանացել։ 

2018 - վախճանվել է ազատամարտիկ, «Արամ Մանուկյան» ջոկատի հրամանատար Թաթոս Գևորգյանը։

ԱՇԽԱՐՀ

1677 - վախճանվել է հոլանդացի փիլիսոփա, աթեիստ Բենեդիկտ Սպինոզան։ 

1784 -համաձայն Ռուսաստանի կայսրուհի Եկատերինա 2-րդի հրամանի, Ղրիմում հիմնադրված նավահանգիստ-ամրոցը ստացել է Սևաստոպոլ անվանումը։ 

1804 -անգլիացի Ռիչարդ Տրևիտնիկը առաջին անգամ ցուցադրել է շոգիով աշխատող և ռելսերի վրայով շարժվող կառքը, որը հանդիսանում է շոգեքարշի նախատիպը։ 

1811 -Հեմֆիր Դևին ներկայացրել է իր հայտնագործած քլոր գազի հատկությունները։ 

1836– ծնվել է ֆրանսիացի նշանավոր երգահան Լեո Դելիբը։ 

1848– Կառլ Մարքսը և Ֆրիդրիխ Էնգելսը Լոնդոնում հրատարակել են կոմունիստական կուսակցության մանիֆեստը։ 

1852– վախճանվել է ռուս նշանավոր գրող, արձակագիր, դրամատուրգ, բանաստեղծ, գրաքննադատ Նիկոլայ Գոգոլը։ 

1866 - ծնվել է գերմանացի միկրոբիոլոգ և իմունոլոգ Ավգուստ Վասերմանը, որը հայտնագործել է սիֆիլիս հիվանդության ախտորոշումը (այսպես կոչված՝ «Վասերմանի ռեակցիան»)։ 

1885 -Վաշինգտոնում բացվել է Ջորջ Վաշինգտոնի արձանը։ 

1893– ծնվել է իսպանացի կիթառահար Անդրես Սեգովիանը, որը համարվում է ժամանակակից ակադեմիական կիթառային երաժշտության հիմնադիրը։ 

1953 -Ջեյմս Ուոթսոնը և Ֆրենսիս Կրիկը ներկայացրել են ԴՆԹ-ի կառուցվածքային մոդելը՝ կրկնակի պարույրը։ 

1973 – ստորագրվել է Վիենտյանյան պայմանագիրը, որով ավարտվել է Լաոսի քաղաքական պատերազմը։ 

1973 -Իսրայելի ռազմաօդային ուժերի կործանիչը Սինայան թերակղզում խփել է լիբանանյան Boeing 727 մարդատար ինքնաթիռը, որի արդյունքում զոհվել է 108 մարդ։ 

1984 - վախճանվել է ռուս արձակագիր, հրապարակախոս, Նոբել յան մրցանակի դափնեկիր Միխայիլ Շոլոխովը։

 2008 -ժամը 03:26-ին տեղի է ունեցել Լուսնի լրիվ խավարում։ 

2009 -չինական Գուցզյաո քաղաքի ածխի հանքահորերից մեկում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է 74 հանքափոր։ 

2017 -վախճանվել է ամերիկացի տնտեսագետ, Նոբել յան մրցանակի դափնեկիր Քեննետ Ժոզեֆ Էրրոուն։

 

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal