Yerevan, 05.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նշվեց Ս. Վարդանանց տոնը

CULTURE

Past.am

Փետրվարի 20-ին Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցին նշեց Ս. Վարդանանց տոնը: Այս առիթով, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Մայր Աթոռի միաբանությունը Ս. Գայանե վանքում մասնակցեց Պատարագի սրբազան արարողության, հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից։

 

Պատարագիչն էր Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը:

 

Ս. Պատարագին ներկա էին թեմակալ առաջնորդներ, Գևորգյան հոգևոր ճեմարանի սաներ և բազմաթիվ ուխտավոր հայորդիներ:

 

Ս. Պատարագի ընթացքում Նաթան Սրբազանը, խոսելով Ս. Վարդանանց տոնի ու խորհրդի մասին, մասնավորաբար նշեց․«Այսօր՝ Ս. Վարդանանց տոնին, մենք հիշում ենք քաջ Վարդանին և նրա 1036 զորակիցներին, որ կյանքի ու մահու կռվում նահատակության լուսապսակն առան իրենց վրա՝ ապահովելու համար մեր հավիտենությունն ու փրկությունը: Այս կռվում, թեև ավելի զոհեր տվեցինք, բայց հայի հոգին ու հավատքը հաղթանակեց ու մնաց կայուն: Եվ սրանից հետո էր, որ պարսիկները դադարեցին ստիպել հայերին հավատափոխ լինել: Այս է մեզ համար ամենակարևոր դասը տրված մեր սրբերի զոհողությամբ: Սակայն, ցավոք, այժմ մեր կյանքում շարունակվում է Ավարայրը, շարունակվում է մեր հավատքի, մեր ճշմարտության և ազատության համար պայքարը: Բոլոր ժամանակներում, երբ հետևում ենք պատմության ընթացքին, տեսում ենք, որ մենք միշտ մղել ենք այն պատերազմը, որ սուրբ Վարդանանք կոչել են վասն հավատի և վասն հայրենյաց: Եվ այսօր էլ այդ պատերազմը շարունակվում է․ շարունակվում է ճշմարտության ու կեղծիքի, հավատքի ու անհավատության, արդարության և անարդարության, մեր հոգու ու մարմնի ազատության պայքարը»:

 

Սրբազան Հայրն ընգծեց նաև, որ այսօր Ավարայրը ոչ միայն հայ ժողովրդինն է, այլև ողջ քրիստոնեությանը, քանի որ քրիստոնեության դեմ հարձակումներն աշխարհում ավելի ու ավելի մեծ թափ են ստանում և աշխարհականացված հասարակությունների մեջ տեսանելի է, որ Քրիստոսի նկատմամբ առկա է խորը վստահության ու հավատքի լուրջ պակաս:

 

«Մենք այսօր մտահոգություններ ու մտածումներ ունենք նաև մեր երկրի, մեր ժողովրդի և մեր երիտասարդության ապագայի համար: Հիշելով Ս. Վարդանանց հերոսներին՝ հարց է առաջանում, թե այսօր մեր ապագա սերնդի, մեր այսօրվա երիտասարդի հերոսը ո՞վ է, ո՞ւմ նմանվելու կամքը և ձգտումը կա: Այսօր մեր առջև ծառացած է այն հարցը, թե ո՞րն է հայ քրիստոնյայի պատգամը աշխարհին, ի՞նչ ուղերձ ենք մենք տալու համայն մարդկությանը մեր կյանքով և հավատքով:

 

Սիրելիներս, Ս․ Վարդանանց հիշատակը և նրանց գործը մեզ նոր մղումների, նոր խիզախումների ճանապարհ է տալիս՝ ոգևորելով ու ապացուցելով, որ միայն հավատքն առ Քրիստոս և աստվածատուր սերն է, որ կարող է փրկել մարդկությունն ու աշխարհը: Միայն Հիսուսի հավատքն է, որ կարող է մեզ տալ իրական ազատություն, այն ազատությունը, որի ժամանակ մարդ վախ չի ունենում զոհելու նույնսիկ իր անձը»,- ասաց Նաթան արքեպիսկոպոսը՝ հավելելով, որ Վարդանանց տոնին հիշատակվում են բոլոր զոհված հայ հերոսներն ու զինվորները, ինչպես նաև Հայ Եկեղեցին իր օրհնությունն ու շնորհավորանքն է բերում բոլոր նրանց, ովքեր կրում են այդ հերոսների անունները:

 

Սրբազանը միաբանության և ներկա հավատացյալ ողջ ժողովրդի անունից, շնորհավորեց նաև Հայոց Հայրապետին անվանակոչության օրվա կապակցությամբ՝ մաղթելով, որ Տերը Նորին Սրբությանը պարգևի ուժ ու կարողություն շարունակելու և հաղթանակի տանելու մերօրյա Ավարայրի ճակատամարտը, առաջնորդելու հայ ժողովրդին հավատքի հաղթական ճանապարհով, Հայրենիքը՝ խաղաղ ու բարօր կյանքին:

 

Սրբազան արարողության ավարտին, նախագահությամբ Մայր Աթոռի Եկեղեցական հայեցակարգային հարցերի գրասենյակի տնօրեն Գերաշնորհ Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի, կատարվեց Հայրապետական մաղթանք:

 

Եկեղեցականաց դասն ու ժողովուրդը միասնական աղոթք բարձրացրեցին առ Աստված Ամենայն Հայոց Կաթողիկոսության անսասանության, շենացման ու պայծառացման և Ամենայն Հայոց Կաթողիկոսի կենաց արևշատության ու արդյունավոր հովվապետության համար:

 

 

 

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal