Yerevan, 05.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Կոս­տյում», որ ար­դեն լավն է, երբ քո հա­գին է. դիր­քո­րո­շում­նե­րի փո­փո­խու­թյան «նուրբ ար­վես­տը»

ANALYSIS

Բազմաթիվ են այն հարցերը, որոնց շուրջ վարչապետ Փաշինյանը իշխանափոխությունից առաջ կամ դրա ընթացքում ունեցել է որոշակի տեսակետ, սակայն վարչապետ ընտրվելուց հետո կտրուկ փոխել է իր դիրքորոշումը՝ չկատարելով իր խոստումները և փորձելով դրա համար ինչ-որ հիմնավորումներ և առաջ եկած նոր հանգամանքներ ներկայացնել։ 

Փաշինյանի կողմից դիրքորոշման շրջադարձային փոփոխություններից մեկն էլ վերաբերում է սուպերվարչապետական համակարգին, հասկացություն, որի ներքո քաղաքական ուժերը և հանրությունը հասկանում են մի երևույթ, երբ պետական կառավարման բոլոր հիմնական լծակները գերկենտրոնացած են մի անձի ձեռքերում, տվյալ դեպքում՝ վարչապետի։ 

Շատ հետաքրքրական է, որ Փաշինյանն այս հարցին անդրադարձել է հենց 2018 թվականի մայիսի 1-ին, երբ ԱԺ-ում առաջին անգամ վարչապետի թեկնածու էր, սակայն այդ անգամ չընտրվեց, և մի քանի օր հետո ևս առաջադրվեց և ընտրվեց։ 

Այսպես՝ պատգամավորներից մեկի հարցին, որը վերաբերում էր սուպերվարչապետական համակարգի գոյությանը, Փաշինյանը նշել է, որ չափից ավելի լիազորություններ են կենտրոնացված վարչապետի ձեռքում, և հակառակը՝ ամոթի աստիճան վերցված են լիազորություններն այլ պետական ինստիտուտներից: 

«Մասնավորապես, կարծում եմ, որ այն պարագան, որ նախագահի ինստիտուտից, ըստ էության, վերցվել են բոլոր հնարավոր գործառույթները և նրան վերապահել օֆիսային աշխատողի կարգավիճակ, ուղղակի խփում է Հայաստանի Հանրապետության հեղինակությանը»,- հայտարարում էր վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով, որ սուպերվարչապետական համակարգը պետք է գոյություն չունենա: 

Փաշինյանի այս հայտարարության ֆոնին ուշագրավ է դառնում նրա պահվածքը պաշտոնավարման ողջ շրջանում։ Փաշինյանը ոչ միայն որևէ փորձ չի կատարել վարչապետի ձեռքում կուտակված ահռելի լիազորությունները ապակենտրոնացնելու ուղղությամբ, այլև ընդհակառակը, ավելի միակենտրոն է դարձրել պետական կառավարումը՝ ամեն ինչ անելով բացարձակ անձնիշխանություն հաստատելու ուղղությամբ։ 

Եվ այս համատեքստում տրամաբանական է, որ Փաշինյանը չի հանդուրժելու այն ինստիտուտների գոյությունը, որոնք դեռևս պահպանում են իրենց ինքնուրույնությունը և անհրաժեշտության դեպքում կարող են հակակշիռներ ապահովել իշխանության ներսում։ 

Այս հարցում խոսքը մասնավորապես վերաբերում է Սահմանադրական դատարանին։ Գործադիրի լիազորությունները չեն բավարարում Փաշինյանին, դրա համար էլ վերջինս նախաձեռնել է ապրիլի 5-ի հանրաքվեի գործընթացը, որպեսզի ՍԴ-ն ևս գցի իրենից լիովին կախյալ վիճակի մեջ։ 

Սակայն ամբողջ զավեշտն այն է, որ նույնիսկ այսպիսի իրավիճակում Փաշինյանը շարունակում է պնդել, թե Հայաստանում այսօր ժողովրդավարություն է հաստատված, իսկ ժողովրդավարության պայմաններում սուպերվարչապետական համակարգ գոյություն ունենալ ուղղակի չի կարող։ 

Եվ պատահական չէ, որ Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շեշտել է. 

«Ժողովրդավարության, լեգիտիմ իշխանության, կոռուպցիայի դեմ պայքարի պայմաններում սուպերվարչապետական համակարգ չի կարող լինել, որովհետև զուտ օրինական լիազորություններով հնարավոր չէ այդպիսի համակարգ ունենալ»։ 

Այս դեպքում հարց է ծագում, թե 2018 թվականի մայիսի 1-ին ԱԺ ամբիոնից ինքն ինչպե՞ս էր հայտարարում, որ վարչապետի ձեռքին չափից ավելի շատ լիազորություններ են կուտակված։ Թե՞ երբ այդ սուպերվարչապետական կոստյումն իր հագին է, արդեն չի ցանկանում հանել, արդեն լավն է ու չխանգարող։ 

Ուշագրավ է, որ այդ կոստյումը հավանելու փաստը նա հաստատեց նաև այն կոնտեքստում, երբ նշեց, որ սահմանադրական փոփոխություններ հազիվ թե տեղի ունենան մինչև հաջորդ խորհրդարանական ընտրություններ:

 Այսինքն՝ Փաշինյանը հասկացրեց, որ իր խոստումներից ևս մեկից՝ սահմանադրական փոփոխություններից նույնպես հետ է քաշվում: 

Սակայն Փաշինյանը պետք է հաշվի առնի, որ իր ձեռքում չափազանց շատ իշխանական լծակների ու լիազորությունների կուտակումը մի օր պրոբլեմ է դառնալու հենց իր իշխանության համար, քանի որ իշխանության ճյուղերի միջև հավասարակշռությունը և փոխզսպումների մեխանիզմը հնարավորություն են տալիս ավելի կշռադատված որոշումներ ընդունել և խուսափել սխալներից, ինչն այսօր չի գործում։

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal