Yerevan, 04.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Խորհր­դում պետք է մեծ տեղ ունե­նան ուսա­նող­նե­րը, գոր­ծա­տու­նե­րը և բու­հե­րի աշ­խա­տա­կից­նե­րը»

INTERVIEW

Օրերս համալսարանում ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստը չկայացավ։ ԵՊՀ ՈւԽ նախագահ Դավիթ Ափոյանն ասել էր՝ երբ խորհրդի ուսանող անդամներով ցանկացել էին գրանցվել նիստին, նկատել էին, որ խորհրդում կառավարության 16 անդամներից 8-ը նիստին ներկա չէ։ 

Սա ուսանողներին դրդել էր բոյկոտել այն։ ԵՊՀ ՈւԽ նախագահն այս իրադարձությունների և «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի շրջանառվող նախագծի միջև որոշակի կապ էր ստեղծել՝ նշելով, որ նախագծով ԵՊՀ հոգաբարձուների խորհրդում ուսանող անդամների թիվը կտրուկ նվազեցվում է, իսկ տեղի չունեցած նիստի պատկերը ցույց է տալիս, թե ինչ վնասներ է կրելու բուհը, եթե նախագծի նշված ձևակերպումները կյանքի կոչվեն։ 

ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի գիտական քարտուղար Ատոմ Մխիթարյանը նշում է՝ հոգաբարձուների խորհուրդը, որը պիտի լինի կառավարման հիմնական մարմինը, պետք է հնարավորինս ներկայացուցչական լինի։ 

«Նշանակում է, որ հոգաբարձուների խորհրդում պետք է մեծ տեղ ունենան շահառուները, իսկ շահառուների առաջին խմբում ընդգրկված են ուսանողները, գործատուները և յուրաքանչյուր համալսարանի աշխատակիցները, ոչ թե պետական կառույցների ներկայացուցիչները։ Սա շատ կարևոր է։ 

Այժմյան նախագծով հոգաբարձուների խորհրդում ներկայացուցիչների կեսը պետք է լինեն լիազոր մարմնի նշանակած մարդիկ, ինչն ընդհանրապես չի համապատասխանում այն գաղափարախոսությանը, որը պետք է դրված լինի այդ օրենքում»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Մխիթարյանը։ 

Հետաքրքրվում ենք՝ իր դիտարկմամբ, որո՞նք են շրջանառվող նախագծում առկա ամենաակներև բացերն ու մտահոգող դրույթները։ «Շրջանառվող նախագծում շատ թերի է ներկայացված գիտությանը վերաբերող հատվածը:

 Ներկայումս գործում են «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» և «Գիտական ու գիտատեխնիկական գործունեության մասին» օրենքները։ Օրենքի նոր նախագծով այս երկու օրենքները միավորված են, բայց շրջանառվող նախագծում, երևի թե, «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» օրենքից ընդամենը տասը տոկոսն է ընդգրկված։ 

Կան շատ չկանոնակարգված հարցեր, որոնք վերաբերում են գիտությանը, Գիտությունների ազգային ակադեմիային, գիտական աստիճաններին, կոչումներին։ Դրանք ընդհանրապես ընդգրկված չեն նոր նախագծում։ 

Իմ կարծիքով, սա ամենամեծ թերությունն է։ Կանոնակարգված չէ և, ըստ էության, բաց է մնացել գիտական երկրորդ աստիճանը, որն անպայման պետք է ներառված լինի։ Ավելին՝ ներկայումս գործում է «Գիտությունների ազգային ակադեմիայի մասին» օրենքը, որն, ըստ էության, չեղյալ է համարվելու։ 

ԳԱԱ-ի մասին մեկ հոդված ընդգրկվել է օրենքի նախագծում։ Սա անթույլատրելի է, որովհետև այն ներառում է գիտության զգալի մասը Հայաստանում, լավ կլիներ, որ այն ընդգրկված լիներ օրենքի շրջանառվող նախագծում։ Մյուս բացթողումը, որի մասին ցանկանում եմ նշել, ժամանակակից հեռավար կրթությունն է բարձրագույն կրթության ոլորտում, որն ընդհանրապես ներկայացված չէ։ 

Եթե առաջին տարբերակում կար հոդված հեռավար կրթության մասին, հրապարակված նախագծում այն բացակայում է։ Աշխարհում 100 միլիոն մարդուց ավելին հեռավար կրթությամբ է բարձրագույն կրթություն ստանում, և դա շատ կարևոր է հատկապես դրսից ուսանողներ ներգրավելու համար, այսինքն՝ մեր կրթությունն արտահանելու համար։

 Ի դեպ, գալիք երկուշաբթի ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ տեղի են ունենալու խորհրդարանական լսումներ՝ «Բարձրագույն կրթության և գիտության ոլորտի օրենսդրական բարեփոխումներն ու հիմնախնդիրները» թեմայով: Կարծում եմ, որ նաև այս քննարկումների ընթացքում պետք է այս բացերը լրացվեն»,-նշում է մեր զրուցակիցը։ 

Բարձրագույն կրթության մասին խոսելիս չենք կարող չանդրադառնալ նաև այն հարցին, որ շատ բուհերում երկար ժամանակ է, ինչ ռեկտորների ժամանակավոր պաշտոնակատարներ են։ Ինչո՞ւ չեն նշանակվում ռեկտորներ, և արդյո՞ք սա կարող է որևէ կերպ խոչընդոտել կրթական գործընթացին։ 

«Կարծում եմ՝ ինչպես մյուս բնագավառներում, այստեղ ևս հարմար թեկնածուներ չկան, դրա համար ռեկտորների պաշտոնակատարները դեռ մնում են պաշտոնակատար։ Սա կարող է լինել տրամաբանությանը մոտ բացատրություն։ 

Դրանից կախված, նաև բուհերում որոշ գործընթացներ ճիշտ ուղով չեն ընթանում, որովհետև բոլորը սպասում են, որ վերջնական մեկը կլինի ռեկտոր, և համապատասխան ուղղվածությունը նշմարելի կլինի, բայց, ցավոք, տարբեր բուհերում դեռևս ռեկտորների ժամանակավոր պաշտոնակատարներ են»,-եզրափակում է Ատոմ Մխիթարյանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal