Yerevan, 03.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Ի՞նչ է տեղի ունեցել Արցախի «էլիտար» զորամասում զինծառայող Վահրամ Ավագյանի զոհվելուց առաջ. մանրամասներ միջադեպերից

SOCIETY

Լուսանկարը՝ armeniasputnik.am-ի

 

Tert.am-ին մանրամասն տեղեկություններ են հայտնի դարձել հունվարի 30-ին Պաշտպանության բանակի N զորամասում, ինչպես մամուլում է նշվում՝ «էլիտար» զոմասաում,  շարքային Վահրամ Ավագյանի մահվան հանգամանների վերաբերյալ:

Ըստ Tert.am-ի տրամադրության տակ հայտնված տեղեկությունների՝ հունվարի 30-ի առավոտյան  ՊԲ N զորամասի 2-րդ ռեակտիվ հրետանային դիվիզիոնի  անձնակազմը ստացել է հաստիքային զենքերը և նախապատրաստվել մեկնելու  բանակի ուսումնական կենտրոն` պլանավորված մարտական հրաձգությամբ կրակային վարժությունը կատարելու համար:

Սակայն մինչ այդ՝ շարքայիններ Վահրամ Մկրտիչի Ավագյանի և Դավիդ Առաքելի Մովսիսյանի միջև զորանոցի հարակից ծխարանում տեղի է ունեցել վիճաբանություն, որի պատճառը եղել է այն, թե իբր Դավիդ Մովսիսյանը  հանդիմանել է շարքային Վահրամ Ավագյանին, որն իր զենքն անզգուշաբար ուղղել էր Մովսիսյանի վրա: Դրանից հետո զինվորները վիճել են, հայհոյանքներ հնչեցրել, տեղի է ունեցել քաշքշոց, ինչին միջամտել են զորամասի այլ ծառայողներ, միջադեպը կանխվել է մեկ այլ զինծառայողի՝  Ա. Սարգսյանի միջամտությամբ, որը, ըստ տեղեկությունների՝ «արտոնյալ» է զորամասում ու Դավիդ Մովսիսյանի հովանավորյալը:

Վիճաբանությունից հետո  Ա. Սարգսյանը  որոշել է պարզաբանումներ ստանալ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ:  Ըստ տեղեկությունների՝ Վահրամ Ավագյանն այդ միջադեպից հետո ճնշված է եղել, և մտավախություն է ունեցել սպասվող պարզաբանման համար:

Սակայն, այդ օրը ևս մեկ միջադեպ է գրանցվել Դավիդ Մովսիսյանի վերաբերյալ. կրակադաշտ մեկնելիս մեքենայի նստարանից Դավիդ Մովսիսյանը վայր է ընկել, ինչը զորամասի տղաների ծիծաղն է առաջացրել, որոնց Մովսիսյանը սեռական բնույթի հայհոյանքներ է հասցրել, իսկ իր մտերիմներից Խ. Գասպարյանին, հասկացրել է, որ վիրավարանքները նրան չեն ուղղված, այլ իր «չուզողներին»: Վահրամ Ավագյանը մտածել է, որ վերջին ակնարկը ևս իրեն է ուղղված, սակայն չի պատասխանել:

Հրաձգարանում ՌՀԴն-ի հրամանատարի ԲՀԱ գծով տեղակալը ժամը 13.00-ի սահմաններում     կրակոցների ձայն է լսել, և ղեկավարման կետից դուրս գալով տեսել է շարքային Վահրամ Ավագյանին,  որը հայհոյանք և կրակոց արձակելով շարժվում էր   իր համածառայակից ընկերների ուղղությամբ: Մայոր Գ. Գևորգյանը փորձել է հանգստացնել շարքային Վ. Ավագյանին` համոզելով, որ վայր դնի զենքը, սակայն Վ. Ավագյանը զենքն ուղղել է դեպի նա և սպառնացել, որ չմոտենա:  Զինվորի նման պահվածքից մայոր Գ. Գևորգյանը ընկրկել է, իսկ Ավագյանը շարժվել է առաջ` շարունակելով անկանոն կրակոցներ արձակել տարբեր ուղղություններով: Մայոր Գ. Գևորգյանը իրավիճակը չհանգուցալուծած փորձել է մոտ կանչել        սանիտարական ավտոմեքենան՝ հնարավոր վիրավորներին օգնություն ցուցաբերելու համար):

Ստեղծված իրադրությանն անմիջապես իր մասնակցությունն է ցուցաբերել ՌՀԴն-ի հրամանատարի ԲՀԱ գծով տեղակալ, մայոր Խ. Ա.-ն: Թիկունքում լսելով կրակոցի ձայնը` նա          անմիջապես շարժվել է այդ ուղղությամբ և շարքային Վ. Ավագյանին հանդիպել        ուսումնական  վահանակների մոտ: Մայոր Խ.Ա.-ն փորձել է թիկունքից մոտենալ        շարքային Վ. Ավագյանին և վնասազերծել նրան, սակայն վերջինս նկատել է ԲՀԱ գծով տեղակալին և զենքն ուղղել դեպի նա, սպառնալով, որ հեռանա. «Պարոն մայոր, Դուք նոր եկած եք, չեմ ուզում ձեզ վնասեմ, կանգնեք...»(մայորը պաշտոնին նշանակվել է հունվարի 24-ին):

Այնուհետև, ըստ Խ. Ա.-ի պատմածի՝  Ավագյանը, կրակահերթ է արձակել դիտաշտարակի          լեյտենանտ Վ. Վ.-ի ու նույն Խ. Գասպարյանի ուղղությամբ:

Մայոր Խ. Ա.-ն շարունակել է հորդորել Ավագյանին, որպեսզի վերջինս դադարեցնի իր գործողությունները, զենքը վայր դնի և հանդարտվի, միևնույն ժամանակ շարունակելով հետևել նրան: Սակայն, անսպասելիորեն շարքային Վ. Ավագյանը  զենքը բարձրացրել է իր կրծքավանդակի ուղղությամբ և արձակել երկու կրակոց: Նրան անմիջապես տեղափոխել են         սանիտարական մեքենա և տեղափոխել Իվանյանի զինվորական հոսպիտալ, որտեղ էլ գրանցել է զինծառայողի կենսաբանական մահը:

Հրաձգարանի միջադեպի վերաբերյալ զինծառայոները վերը նշածի տրամաբանությամբ բացատրություններ են տվել, գրեթե նույնաբովանդակ, նշել են, նաև, որ Ավագյանը կրակոցներ արձակելով և հայհոյանքներ հնչեցնելով շարժվել է այն ուղղությամբ, որտեղ գտնվել է շարքային Դավիդ Մովսիսյանը:

Հիշեցնենք, որ նախաքննության ընթացքում, ինչպես հայտնել էինք, պարտադիր ժամկետային զինծառայողներ, շարքայիններ Դ. Մովսիսյանին,  Խ. Գասպարյանին և Ա. Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել` ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 3-րդ մասով,  և նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Կրտսեր սերժանտ Ս. Ավետիսյանին մեղադրանք է առաջադրվել` ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 3-րդ մասով, և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել հրամանատարության հսկողությանը հանձնելը:

Հիշեցնենք նաև, որ փետրվարի 2-ին Վահրամ Ավագյանի հարազատները զինծառայողի դին վերցրել և գալիս էին Կառավարության մոտ, նրանք պնդում էին, որ իրենց որդին ինքնասպան չի եղել։ Զոհված զինծառայողի հարազատների հետ Էջմիածնում հանդիպել էր պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, ինչից հետո զինծառայողի հարազատները դադարեցրել էին բողոքի ակցիան և հուղարկավորել զինծառայողին:

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal