Yerevan, 05.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Ոստիկաններին ծեծի ենթարկած 2 նույնասեռականներից մեկը համաներումով ազատ է արձակվել.

SOCIETY


2018 թականի օգոստոսի 14-ին Ոստիկանության Կենտրոնականի բաժնի դիմաց և այնուհետև նաև բաժնում ոստիկանների և նույնասեռականների միջև գրանցված միջադեպի հիման վրա հարուցված քրեական գործով դատավճիռ է հրապարակվել: Երկու ամբաստանյալները մեղավոր են ճանաչվել իրենց մեղսագրվող արարքներում, նրանցից մեկը դատապարտվել 5, իսկ մյուսը 2 տարի ազատազրկման։ Վերջինս համաներումով ազատ է արձակվել պատժի կրումից: Այս մասին Tert.am-ը տեղեկանում է Դատական տեղեկատվական համակարգից:

«Գործով ամբաստանյալ էին Մարատ Կիրիլյուկը, և Ժիրայր Հովհաննիսյանը: Նրանք համապատասխանաբար մեղադրվում էին ՀՀ ՔՕ-ի 258-րդ հոդվածի 3-րդ մասի և 316-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով և 258-րդ հոդվածի 4-րդ մասի և 316-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Մարատ Կիրիլյուկի նկատմամբ խափանման միջոց էր ընտրված ստորագրություն չհեռանալու մասին, Ժիրայր Հովհաննիսյանը՝ կալանավորված էր:

Tert.am-ը դատական տեղեկատվական համակարգից տեղեկացավ, որ Մարատ Անատոլիի Կիրիլյուկին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2018թ. օգոստոսի 14-ին ժամը 05:20-ի սահմաններում, ՀՀ ոստիկանության Կենտրոնականի բաժնի դիմացի հատվածում Ժիրայր Հովհաննիսյանի հետ, խմբի կազմում, դիտավորությամբ կատարել է բռնությամբ զուգորդված խուլիգանություն, ապա շարունակել իր խուլիգանական գործողությունները Կենտրոնականի բաժնի վարչական շենքում, որի ընթացքում նաև բռնություն է գործադրել իշխանության ներկայացուցիչների՝ ոստիկանների նկատմամբ: Գործը գտնվել է դատավոր Մեսրոպ Մակյանի վարույթում:

Ըստ Դատական տեղեկատվական համակարգում արված հրապարակման՝ 2018 թվականի օգոստոսի 14-ին՝ ժամը 02.30-ի սահմաններում, նույնասեռականներ Գևորգ Գասպարյանը (Լինա), Պողոս Ամիրխանյանը (Միլենա), Արթուր Հակոբյանը (Ալինա) և էդգար Ազատյանը (Էլլա) գտնվել են Երևան քաղաքի Զաքյան փողոցում գտնվող «Կոմայգի» կոչվող վայրում։ Այդ ընթացքում վերը նշված անձանց կողքով է անցել Գրիգոր Գրիգորյանը, ումից նույնասեռականները ծխախոտ են խնդրել, ապա նրա կողմից ստանալով բացասական պատասխան, սկսել են նրան վիրավորել, որից հետո Գրիգոր Գրիգորյանը հետապնդել է նշված նույնասեռականներին, իսկ վերջիններս դիմելով փախուստի, մտել են նախ «Շիրակ» հյուրանոց, ապա «Աստորիա» հյուրանոց, որի ընթացքում նույնասեռականները ահազանգել են ոստիկանություն, ապա գնացել ՀՀ ոստիկանության Կենտրոնականի բաժին։

Հասնելով ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժնի մոտ, Արթուր Հակոբյանը (Ալինա) հեռախոսային խոսակցության ընթացքում իր ընկեր՝ Մարատ Անատոլիի Կիրիլյուկին (Յանա) հայտնել է տեղի ունեցած դեպքի մասին, իսկ վերջինս պատրաստակամություն է հայտնել մոտենալ իրենց և օգնել։ Քիչ անց ոստիկանության բաժնի մոտ են եկել նույնասեռականներ Մարատ Կիրիլյուկը (Յանա), Ժիրայր Հովհաննիսյանը (Նիկա) և Թելման Հարոյանը (Մանե) ու միացել են մյուս նույնասեռականներին։ Այդ ընթացքում ՀՀ ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողները բաժին բերման են ենթարկել Գրիգոր Գրիգորյանին, ինչը տեսնելով, Ժիրայր Հովհաննիսյանը (Նիկա) և Մարատ Կիրիլյուկը (Յանա) սկսել են աղմկել ու հայհոյանքներ հնչեցնել՝ հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով: Բնակիչներից մեկին էլ՝ Մ. Ու.-ին, որը մոտեցել և դիտողություն է արել, ծեծի են ենթարկել:

Ոստիկանները հեռացրել են բնակչին, ինչից հետո Ժիրայր Հովհաննիսյանը (Նիկա) և Մարատ Կիրիլյուկը (Յանա), շարունակելով իրենց խուլիգանական գործողությունները և հետապնդելով նրանց, մուտք են գործել ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժնի վարչական շենք և դիտավորությամբ դրսևորելով հակաբարոյական վարքագիծ, հայհոյանքներ հնչեցնելով և սպառնալիքներ տալով ՀՀ ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողների հասցեին, շուրջ 15-20 րոպե ամբողջությամբ խաթարել են ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողների բնականոն աշխատանքը, չեն ենթարկվել ոստիկանների օրինական պահանջներին, հարվածել են ոստիկաններից երկուսին, պատռել են վերջինիս համազգեստի շապիկը և ուսադիրը:

Հունվարի 24-ին հրապարակվել է դատավճիռը, համաձայն որի՝ Ժիրայր Սահակի Հովհաննիսյանը մեղավոր ճանաչել ՀՀ Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով և երկու դրվագներով՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործությունների կատարման մեջ։ Նրա նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել հինգ տարի ազատազրկումը:

Մարատ Անատոլիի Կիրիլյուկի նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել երկու տարի ազատազրկումը:

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal