Yerevan, 04.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Հան­րաք­վեի մի­ջազ­գա­յին հո­վա­նա­վո­րի փնտրտուք

ANALYSIS

Հայաստանի վարչապետի այցը Գերմանիա մեկնաբանվեց հիմնականում Ադրբեջանի նախագահի հետ մյունխենյան հանդիպման կոնտեքստում, երբ Փաշինյանը և Ալիևը մեկը մյուսից անհաջող պատմական համեմատություններ էին անում հայ-ադրբեջանական հարաբերությունների և ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ: 

Բայց Հայաստանի իշխանությունների համար թերևս ավելի կարևոր էր Բեռլինում Մերկել-Փաշինյան հանդիպումը՝ ինչպես բովանդակային, այնպես էլ գործնական տեսանկյունից: Խնդիրն այն է, որ ապրիլին կայանալիք հանրաքվեի հարցում իշխանությունը որոշակիորեն հայտնվել է մեկուսացման մեջ: 

Հայաստանի ներսում թե՛ քաղաքական դաշտը, թե՛ իրավագիտական հանրությունը խիստ երկփեղկված է և բևեռացված, ու հանրաքվեի անցկացումն ինքնին իրավական լեգիտիմության տեսանկյունից հարցեր է առաջացնում: 

Մյուս կողմից՝ իշխանությունների գործողությունները ինչպես Բրյուսելում, այնպես էլ հատկապես Ստրասբուրգում, լուրջ մտահոգություններ են առաջացրել, ինչի մասին ԵԽԽՎ Հայաստանի հարցով համազեկուցողները և Վենետիկի հանձնաժողովի նախագահը հանդես եկան մի քանի հայտարարությամբ: 

Այս ֆոնին իշխանությանը խիստ անհրաժեշտ էր հատկապես Եվրոպայում գտնել հանրաքվեի արտաքին հովանավոր: Մերկել-Փաշինյան հանդիպումը, կարծես, ստեղծված իրավիճակը շտկելու փորձ էր, և պետք է ընդունել, որ այն սպասվածից ավելի ջերմ էր, եթե նկատի ունենանք ԳԴՀ կանցլերի բավական խրախուսական արտահայտությունները իշխանությունների նախաձեռնած բարեփոխումների վերաբերյալ: 

Թեպետ այստեղ կարող է լինել բավական առարկայական շարժառիթ, որովհետև Փաշինյանի այցից գործնականում օրեր առաջ Հայաստանում էր գերմանական բիզնեսմենների մի պատվիրակություն, որը արժանացավ ընդունելության ամենաբարձր մակարդակով: 

Հաշվի առնելով, որ գերմանական բիզնեսը հետխորհրդային տարածքում առանձնապես հետաքրքրված է հանքահումքային ռեսուրսներով, չի բացառվում, որ պաշտոնական Երևանի կողմից խոստումներ են տրվել այդ ուղղությամբ գերմանական ներկայությունը ընդլայնելու վերաբերյալ (այս թվում` նույնիսկ Ամուլսարի մասով), ինչը Մերկելի կողմից դրական ընդունելության շարժառիթներից մեկը կարող էր լինել: Եվ, այնուհանդերձ, կային նաև այլ նրբերանգներ: 

Ուշագրավ է, որ Մերկել-Փաշինյան մամուլի ասուլիսը տեղի ունեցավ մինչև միջկառավարական փակ հանդիպումը: Այսինքն, բուն հանդիպումից գերմանական կողմը մեծ սպասելիքներ չուներ և արդեն նախօրոք ասաց այն, ինչ ասաց: Այդ թվում` խորհուրդ տալով Հայաստանի ղեկավարությանը չանտեսել հանրաքվեի հարցում Եվրախորհրդի Վենետիկի հանձնաժողովի փորձագիտական կարծիքի նշանակությունը: 

Դրան զուգահեռ, ըստ մամուլի, արդեն հանդիպման ժամանակ ԳԴՀ կանցլերը հետաքրքրվել էր Ռոբերտ Քոչարյանի դատավարության ընթացքով, և այս տեղեկատվությունը չհերքվեց ո՛չ գերմանական աղբյուրներից, ո՛չ էլ Հայաստանի իշխանությունների: 

Այսպիսով, Գերմանիան, ըստ էության, հասկացրել է, որ եթե անգամ պատրաստ է «քավորության» հայաստանյան հանրաքվեին, դա չի կարող տեղի ունենալ Եվրոպայում ընդունված իրավական նորմերի և ավանդույթների անտեսումով: Մանավանդ որ եվրոպական առանձին պետությունները Եվրամիության և Եվրախորհրդի վերազգային կառույցների նկատմամբ վերահսկողության կամ ճնշում գործադրելու իրավական լծակներ չունեն: 

Ըստ ամենայնի, այս կապակցությամբ Հայաստանի կառավարության ակնկալիքները չեն արդարացել կամ էլ պաշտոնական Երևանը փորձում է ցույց տալ, թե չի հասկացել Մերկելի ակնարկները: Մասնավորապես Գերմանիայից վերադառնալուց հետո գործող վարչապետը ոչ միայն չվերանայեց իր դիրքորոշումը հանրաքվեի նախաձեռնության վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովից եզրակացություն ստանալու մասին, այլև հեռուստաեթերով հայտարարեց, թե նախ` այդ հանձնաժողովը պետք է պատասխանի որոշ հարցերի, մասնավորապես գնահատական տա Հայաստանի Սահմանադրական դատարանի քաղաքականացվածության փաստին: 

Դրան զուգահեռ` հանրաքվեի օրենսդրական նախաձեռնության հեղինակը Վենետիկի հանձնաժողովի նախագահ Բուքիքիոյին գրեթե մեղադրեց Հայաստանի նախորդ իշխանությունների հետ կոռուպցիոն գործարքի մեջ: Այս հանգամանքները ամենևին դրական ֆոն չեն ստեղծում պաշտոնական Բեռլինի հետ պայմանավորվածությունների կոնտեքստում, եթե այդպիսիք կան: 

Ըստ ամենայնի, կա՛մ այդ պայմանավորվածությունները բավականաչափ հիմնավոր և առանցքային չեն, կա՛մ Հայաստանի իշխանությունը չի ստացել իր պահանջներին լիովին բավարարող աջակցության խոստում և ըստ այդմ շարունակում է քացով պատի մեջ մեխ մեխելու գործելաոճը: Իսկ այդ հանգամանքը հազիվ թե ոգևորիչ լինի պաշտոնական Բեռլինի համար, եթե անգամ վերջինս համաձայն է աջակցել իշխանություններին:

ՎԱՀԱՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal