Yerevan, 03.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Երբ առաջ­նա­յին են դառ­նում սե­փա­կան շա­հերն ու անձ­նա­յին վե­րա­բեր­մուն­քը

ANALYSIS

Պատմությունը կրկնվելու հետաքրքիր օրինաչափություն ունի, և կարծիք կա, որ եթե ժամանակի ընթացքում մի երևույթ տեղի է ունենում, ապա մեծանում է դրա կրկնվելու հավանականությունը, այսինքն՝ այդ նույն երևույթը կարող է նախադեպ դառնալ։ Իսկ թե կոնկրետ ինչ ընթացքով կընթանա պատմությունը, այս հարցի շուրջ տարբեր կարծիքներ կան։ 

Տեսակետներից մեկն այն է, թե պատմությունը կերտում են ժողովուրդները, իսկ այս կարծիքին հակադրվողները գտնում են, որ պատմությունը կերտում են առաջին հերթին անհատները։ Սակայն պետք է նկատի ունենանք, որ այդ անհատների մեջ իրենց վճռորոշ դերակատարությունն ունեն պետական գործիչները և երկրների ղեկավարները։ Այս տեսանկյունից պետության հզորությունը կախված է ոչ միայն ժողովրդի ներուժով և ունեցած ռեսուրսներով, այլև այդ երկրների ղեկավարների ունեցած ունակություններով և դիրքորոշումներով։ 

Իսկ որո՞նք են այդ ունակությունները։ Առաջնային նշանակություն ունի այն հարցը, թե նրանք որքանով են համադրում սեփական և պետական շահերը։ Կան պետական գործիչներ, որոնց համար ամենաառաջնային պլանում պետական շահն է, նրանք իրենց ներուժի գերակշիռ մասը կենտրոնացնում են պետության հզորացման համար։ 

Ճիշտ է՝ երբեմն հնարավոր է, որ ճիշտ չգնահատվի այսպիսի ղեկավարների գործունեությունը, բայց հետագայում ժամանակը անպատճառ կգնահատի նրանց, նրանք դրական կերպարով կմնան պատմության մեջ, իսկ մարդիկ կհիշեն, թե նրանք ինչ ներդրում են ունեցել պետության համար։ 

Մյուս բևեռում այնպիսի պետական գործիչներն են, որոնք պետական շահը ստորադասում են սեփական շահերին, պետությունը նույնացնում իրենց հետ, իսկ ովքեր ընդդիմադիր են կամ այլախոհ, համարվում են պետության դեմ գործող։ 

Այսպիսի գործիչները իշխանության հասնելու համար լայնորեն օգտագործում են պոպուլիզմի ընձեռած հնարավորությունները, և նրանց համար ոչ այնքան կարևոր է, թե իրենց տված խոստումներն իրականանալի են, թե ոչ, որքան դեպի իշխանություն անհագ ձգտումը։ Իրադարձությունների ծավալման ընթացքում նման ղեկավարներին ժողովուրդը դիմավորում է մեծ խանդավառությամբ, սակայն կարճ ժամանակ հետո իրավիճակը փոխվում է, և շատ հաճախ նրանք պետության համար վերածվում են սովորական արկածախնդիրների, երբ սեփական իշխանության պահպանման և ամրապնդման համար դիմում են բոլոր հնարավոր միջոցներին։

 Իսկ այսպիսի գործողություններից ամենից առաջ տուժում է պետությունը։ Նման ղեկավարները պատմության մեջ չեն կարողանում իրենց տեղն ամրագրել պետականամետ գործիչների շարքում, իսկ հետագա սերունդները նրանց գործունեությունը շատ ավելի ցածր գնահատականի են արժանացնում։ Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո քննարկվում է այն թեման, թե պատմության մեջ ի՞նչ իմիջով կմնան այսօրվա հեղափոխականները։ 

Կարծիքներ կան, թե նրանք արդեն իսկ ամրագրել են իրենց տեղը պատմության մեջ, սակայն պետք է դիտարկել այն հարցը, թե արդյոք ներկա իշխանությունը իր գործունեության առանցքում դնո՞ւմ է պետական շահը։ Այս հարցին պատասխանելու համար քննության առնենք այսօրվա ղեկավարության քայլերը։

 Փաշինյանը և իր թիմակիցները նախորդներին մեղադրում էին, թե նրանք առաջնորդվում են գլխավորապես սեփական շահերով, իրենց հարմարեցված Սահմանադրություն են գրում և այլն, բայց ինչպես ցույց է տալիս ժամանակը, այսօրվա իշխանությունը ևս առաջին տեղում դնում է  պետությունը սեփական շահերին հարմարեցնելու հարցը։ 

Եվ պատահական չէ, որ իշխանությունը Սահմանադրական դատարանը իրենից կախման մեջ գցելու համար ապրիլի 5-ին սահմանադրական փոփոխությունների հանրաքվե է նախաձեռնել՝ մեծ ծախսեր դնելով պետության ուսերին։ Իսկ գործող Սահմանադրությունը, որ այսօրվա իշխանությունները նախկինում կարծում էին, թե պետք է լուրջ փոփոխության ենթարկվի, մնում է այնպիսին, ինչպես կար։

 Ընդ որում, ըստ Փաշինյանի, ամենայն հավանականությամբ, երկար ժամանակով: Փաստացի վարչապետն արդեն չի բացառում, որ Սահմանադրական փոփոխությունների մասնագիտական հանձնաժողովի աշխատանքներից հետո սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն կարող է կազմակերպվել արդեն հաջորդ խորհրդարանական ընտրությունների հետ համատեղ, այսինքն՝ 2023 թվականին, եթե, իհարկե, հերթական ընտրություններ լինեն, այնինչ նախապես այն պլանավորված էր 2021 թվականին: 

Իսկ սա նշանակում է, որ սահմանադրական փոփոխություններ կատարելու հարցը իշխանությունները դիտարկում են միայն ըստ իրենց նպատակահարմարության։ Իսկ որոշումների մեջ, այդ թվում՝ հանրաքվեի, առաջնորդվում են բացառապես անձերով՝ այս մեկը դուրներս չի գալիս, ընդդիմադիր է, կամ ժամանակին նեղացրել է Փաշինյանին, պետք է նստի, պետք է գործ կարվի, պետք է հեռանա, պետք է... Իսկ օրենքը, օրինականությունը, երկիրն ու պետությունը կարևոր չեն...

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal