Yerevan, 04.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Հան­րաք­վեի ար­դյունք­նե­րը և դրա վրա ծախս­ված հսկա­յա­կան գու­մար­նե­րը կա­րող են դառ­նալ անի­մաստ. Փա­շի­նյա­նը ռիս­կի է դի­մում մե­ղադր­վել իշ­խա­նու­թյու­նը յու­րաց­նե­լու մեջ

INTERNATIONAL NEWS

vestikavkaza.ru-ն «Արևմուտքը չի շտապում աջակցել Հայաստանի հանրաքվեին» վերնագրով հոդվածում գրում է, որ Սահմանադրության մեկ հոդվածը փոխելու վերաբերյալ հանրաքվե է նախատեսվում իրականացնել Հայաստանում ապրիլի 5-ին: Իշխանությունները պնդում են Սահմանադրական դատարանի ինը անդամներից նախորդ ռեժիմի հետ նույնականացվող յոթ անդամի, այդ թվում` նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու անհրաժեշտության մասին: 

Հանրապետության գրեթե ամբողջ քաղաքական էլիտան, բացառությամբ իշխող «Իմ քայլը» դաշինքի և Հայաստանի նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի աջակիցների, ձեռնպահ են մնացել այս գործընթացին մասնակցելուց և այն որակել են իրավաբանորեն խոցելի: Սակայն թույլ ներքաղաքական աջակցությունը հանրաքվեի գաղափարական ոգեշնչող վարչապետ Նիկոլ Փաշինյանի միակ խնդիրը չէ: 

Եվրոպական մի շարք քաղաքական կառույցներ ոչ երկիմաստ ակնարկել են հանրաքվեի հետ կապված՝ անընդունելի «օրենքի չարաշահումների» մասին: Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովը ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ առաջարկվող փոփոխությունները կարող են երկարաժամկետ հետևանքներ ունենալ հանրապետության սահմանադրական կառույցների գործունեության համար, քանի որ նման հարցերը լուծվում են, որպես կանոն, առանց հանրաքվեի: 

Իր հերթին, Վենետիկի հանձնաժողովի ղեկավար Ջիանի Բուքիքիոն ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ հանրաքվեի ընթացակարգի մշակումն իրականացվել է կառավարության և Հայաստանի Սահմանադրական դատարանի միջև առկա բացահայտ բախման ֆոնին: 

Այսինքն, եվրոպական կառույցներն անհանգստացած են նրանով, որ հանրապետության դատական համակարգը բարեփոխելու պատրվակով ներկայիս ռեժիմը ձգտում է իրականացնել սահմանադրական հեղաշրջում՝ նախապես այն հնարավորինս օրինականացնելով հանրաքվեով: Փաշինյանի և Սահմանադրական դատարանի դատավորների միջև դիմակայության ժամանակագրությունը հարուստ է անավարտ գործընթացներով: 2019 թվականի հոկտեմբերին Հայաստանի խորհրդարանը իշխող «Իմ քայլը» խմբակցության նախաձեռնությամբ Սահմանադրական դատարան էր դիմել ՍԴ նախագահի լիազորությունները դադարեցնելու անհրաժեշտության մասին կոչով: 

Սահմանադրական դատարանը մերժել էր Ազգային ժողովին՝ հայտարարելով, որ հրաժարականի գործընթացը չի համապատասխանում կանոնակարգին: Հետո այդ նախաձեռնության իրագործումը թողնելով կես ճանապարհին՝ իշխող կուսակցությունը սկսել էր հապճեպ մշակել նոր օրենք Սահմանադրական դատարանի դատավորների վաղաժամկետ կենսաթոշակի անցնելու վերաբերյալ, որպեսզի դրանով Թովմասյանին ստիպի կամովին լքել Սահմանադրական դատարանը: Սակայն նա չի հեռացել: 

Թովմասյանին Հայաստանի քաղաքականությունից «հեռացնելու» երկրորդ փորձը համարելով անհաջող՝ Փաշինյանն ու իր թիմը կրկին այդ մշակված ծրագրի իրականացումը թողել են կես ճանապարհին և անցել ծայրահեղ գործողությունների՝ սկսել են Թովմասյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնել: 

2019 թվականի դեկտեմբերի վերջին Հրայր Թովմասյանին մեղադրանք է առաջադրվել «լիազորությունները չարաշահելու» մեղադրանքով, որը Սահմանադրական դատարանի ներկայիս նախագահը պատրաստ էր վիճարկել եվրոպական արբիտրաժում: ՄԻԵԴ-ում ենթադրաբար երկարատև դատավարության հեռանկարից Փաշինյանը ակնհայտորեն դրական արդյունք չէր կարող ակնկալել, որն էլ զգալիորեն սառեցրել է իշխող կուսակցության՝ այդ ուղղությամբ ձգտումը, բայց չի համոզել հրաժարվել նախանշած ծրագրից: 

Հիմա էլ Փաշինյանը փորձում է հարցը լուծել հանրաքվեի միջոցով, որի օրինականությունն էլ կասկածի տակ է դրված: Միջազգային պրակտիկայում կան որոշակի չափանիշներ և սկզբունքներ, որոնց միջոցով բացառվում է իշխող քաղաքական ուժի ազդեցությունը դատական համակարգի վրա: 

Բոլոր ժամանակակից ժողովրդավարություններում բարձրագույն դատական մարմինները իշխանության տարանջատման համակարգում հանդիսանում են այնպիսի զսպող ուժեր, որոնք թույլ չեն տալիս իշխանության եկած քաղաքական ուժերին երկրի օրենքները կիրառել իրենց քաղաքական շահերից ելնելով: Այժմ Հայաստանում փորձ է արվում հանրապետության Սահմանադրական դատարանում «կարգուկանոն մտցնել» ՝ դա քողարկելով դատական համակարգի նկատմամբ հասարակության վստահության աստիճանը որոշելու միջոցով: 

Արդյունքում սա կարող է հանգեցնել ուժի չափազանց մեծ կենտրոնացման մեկ մարդու ձեռքում, իսկ Փաշինյանը ռիսկի է դիմում մեղադրվել իշխանությունը յուրացնելու մեջ: Հայտնի չէ, թե արդյո՞ք վարչապետը կունենա բավարար քաղաքական ռեսուրս հանրաքվեի բացասական հետևանքները չեզոքացնելու համար: 

Սակայն, ամենայն հավանականությամբ, նա դրանից միայն կտուժի անգամ այն դեպքում, եթե նույնիսկ կարողանա հասնել իր համար ցանկալի արդյունքի: Հանրաքվեն կմտնի Հայաստանի արդի պատմության մեջ որպես «ժողովրդական վարչապետի» ամենավիճահարույց որոշումներից մեկը և միշտ կառաջացնի քննադատություն լեգիտիմության տեսանկյունից: 

Ի վերջո, Սահմանադրական դատարանի դատավորները միշտ էլ իրենց իրավունքների վերականգնման համար կարող են դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Եվ եթե ՄԻԵԴ-ը կանգնի նրանց կողքին, ապա հանրաքվեի արդյունքները և դրա վրա ծախսված հսկայական գումարները կարող են դառնալ անիմաստ:

Կամո Խաչիկյան

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal