Yerevan, 08.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (26 ՓԵՏՐՎԱՐԻ)․ Սանկտ Պե­տեր­բուր­գում տե­ղի են ունե­ցել ան­կար­գու­թյուն­ներ, Պե­տա­կան դու­ման ցրվել է

SOCIETY

ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ

1802 - ծնվել է բանաստեղծ, արձակագիր, պատմաբան, մանկավարժ, գրական-հասարակական գործիչ Գաբրիել Պատկանյանը։ 

1877 - ծնվել է արձակագիր Միքայել Մանվելյանը։ 

1921- Մոսկվայում տեղի է ունեցել ռուսթուրքական խորհրդաժողով։ Կնքված պայմանագրով ՀԽՍՀ-Թուրքիա սահմանը որոշվել է Ախուրյան և Արաքս գետերով։ 

1959 - վախճանվել է աշուղագետ Վերդին։ 

1986 - Միխայիլ Գորբաչովը հայտարարել է ԽՍՀՄ-ում «Արագացման» («Ускорение») գործընթացի սկիզբը։ 

1988- Ադրբեջանական Սումգայիթ քաղաքում սկսվել են հայկական ջարդերը, որոնք շարունակվել են չորս օր։ 

1992 - Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Հունգարիայի և Լեհաստանի հետ։

 2001-ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը դատապարտվել է 14 տարվա ազատազրկման:

 2007- Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է կառավարության ներկայացրած` երկքաղաքացիություն սահմանող օրինագծերի փաթեթը: 

2013 - վախճանվել է պատմաբան, պատմաաշխարհագրագետ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Բաբկեն Հարությունյանը։ 2019- ԱԱԾ-ի կողմից ձերբակալվել է Պետական վերահսկողական ծառայության երկու աշխատակից։

ԱՇԽԱՐՀ

1513 - երկրաշարժն ավերել է Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնը։ 

1564 –ծնվել է անգլիացի բանաստեղծ, դրամատուրգ Քրիստոֆեր Մարլոն։ 

1618 - առաջին գահակալության ժամանակ գահընկեց է արվել Օսմանյան կայսրության Մուստաֆա 1-ին սուլթանը։ 

1712 -Ռուսաստանում ցար Պետրոս 1-ինի հրամանով հիմնադրվել է Տուլայի զինագործարանը։ 

1770 –վախճանվել է բարոկկո դարաշրջանի իտալացի ջութակահար և կոմպոզիտոր Ջուզեպպե Տարտինին։ 

1794 - Ֆրանսիայում Ազգային կոնվենտը հեղափոխության թշնամիների սեփականությունը բռնագրավելու հրաման է արձակել։ 

1802 - ծնվել է ֆրանսիացի հռչակավոր գրող, բանաստեղծ, դրամատուրգ, քաղաքական գործիչ Վիկտոր Հյուգոն։ 

1808 - ծնվել է ֆրանսիացի գրաֆիկ, գեղանկարիչ, քանդակագործ Օնորե Դոմիեն։

 1815 - Էլբա աքսորված Նապոլեոն Բոնապարտը փախել է այնտեղից։ 

1821 - վախճանվել է ֆրանսիացի կաթոլիկ փիլիսոփա, գրող, քաղաքական գործիչ և դիվանագետ Ժոզեֆ դը Մեսթրը։ 

1848 - Ֆրանսիայում վերացվել են ազնվական տիտղոսները։ 

1852 -բրիտանական «Բիրկենդեխ» ֆրեգատը խորտակվել է Բարեհուսո հրվանդանի շրջանում, որի արդյունքում զոհվել է 454 մարդ։ 1893 - ծնվել է անգլիացի գրականագետ, լեզվաբան, հոգեբան, բանաստեղծ Այվոր Արմսթրոնգ Ռիչարդսը։ 

1896 - Անտուան Անրի Բեքերելը հայտնաբերում է, որ ուրանի նմուշը հետք է թողնում լուսազգայուն թղթի վրա, հետագայում նրա անունով է կոչվել ռադիոակտիվ աղբյուրի ակտիվության չափման միավորը ՍԻ համակարգում։

1917 -Ռուսաստանի մայրաքաղաք Սանկտ Պետերբուրգում տեղի են ունեցել անկարգություններ, Պետական դուման ցրվել է, հայտնվել են բարիկադներ, սկսվել է համընդհանուր գործադուլը, իսկ զորքերը սկսել են անցնել հեղափոխականների կողմը։ - Նյու Յորքի «Victor» ընկերությունում ձայնագրվել է առաջին ջազային սկավառակը։ 

1919 -ԱՄՆ-ի Արիզոնա նահանգում ստեղծվել է Գրանդ-Կոնյոն ազգային այգին։ 

1924 -Գերմանիայում Ադոլֆ Հիտլերին «գարեջրային ապստամբության» պատճառով դատապարտել են հինգ տարվա ազատազրկման։ 

1930 -Նյու Յորքում սպանել են ամերիկյան մաֆիայի պարագլուխներից մեկին՝ Թոմ Ռեյնին, սկսվել է այդ քաղաքի պատմության մեջ մաֆիոզ կլանների ամենախոշոր պատերազմը։ 

1932 - ծնվել է ամերիկացի երգիչ, երգահան, դերասան և գրող Ջոնի Քեշը։ 

1935 -գյուտարար Ռոբերտ Ուոտսոն-Ուոտտը իրականացրել է իր հայտնագործության՝ «ռադարի» (RAdio Detection And Ranging) առաջին փորձարկումը։

 1955 - «Նորթ Ամերիկեն» ընկերության փորձարկող-օդաչու Ջորջ Սմիթը ավիացիայի պատմության մեջ առաջին անգամ իրականացրել է գերձայնային արագությամբ ընթացող ինքնաթիռից հաջողված կատապուլտացիա։ 

1993 -պակիստանցի իսլամիստ Ռամզի Ահմեդ Յուսեֆը իր հինգ հանցակիցների հետ միասին Նյու Յորքի Միջազգային առևտրի կենտրոնի ստորգետնյա կայանատեղիում պայթեցրել է պայթուցիչով բեռնված բեռնատար մեքենա։ 

2005 -վախճանվել է «Macintosh» համակարգչի ստեղծող Ջեֆ Ռասկինը։ 2008 - «Կորուսյալները» ֆիլմի հիման վրա թողարկվել է «Via Domus» խաղը։

 

"Amio Era". Education is a chance to change life! Ucom's fixed network is launched in Artashat “By Your Side”: IDBank's new support program for displaced Artsakh citizens The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded